https://arm.sputniknews.ru/20220302/petq-e-vakhery-hanenq-mer-mijic-nakhagahi-teknatsun-khaghaghutjan-orakargi-masin-39290197.html
Պետք է վախերը հանենք մեր միջից. նախագահի թեկնածուն` խաղաղության օրակարգի մասին
Պետք է վախերը հանենք մեր միջից. նախագահի թեկնածուն` խաղաղության օրակարգի մասին
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ մենք տնտեսական հաջողություններ կունենանք, երբ սահմանները բաց լինեն։ 02.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-02T12:35+0400
2022-03-02T12:35+0400
2022-03-02T12:35+0400
վահագն խաչատուրյան
նախագահ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39291802_0:52:1600:952_1920x0_80_0_0_c78df0bd9c088dcefd64d6b437ab0172.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանի առաջնակարգ խնդիրն անվտանգությունն է, պաշտպանողականության բարձրացման հարցը, որը պետք է կարողանանք մեկ օր առաջ լուծել։ Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։Հայտնել էինք, որ ԱԺ–ում նախագահի ընտրության հարցն է քննարկվում. ընդդիմադիրները լքել են նիստերի դահլիճը։ Նախագահն այդտեղ շատ անելիքներ ունի. Վահագն Խաչատուրյանը` գերիների վերադարձի մասին«Մենք տնտեսական հաջողություններ կունենանք միայն այն ժամանակ, եթե մեր անվտանգային համակարգերն աշխատեն, երբ զգանք, որ մեր սահմանները պաշտպանված են, երբ տարածաշրջանում այնպիսի մթնոլորտ կլինի, որ պատերազմի վտանգ չի լինի, սահմանները բաց լինեն։ Մեր ձգտումը պետք է լինի տարածաշրջանում կայունություն հաստատելը, իսկ դրա վկայությունն անվտանգության համակարգերն ունենալն է»,–ասաց Խաչատուրյանը։Նրա խոսքով` աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները մեզ այլընտրանք չեն տալիս` մենակ չպետք է լինենք. 44-օրյա պատերազմը լավագույն դասն էր այդ ուղղությամբ։Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների որդեգրած խաղաղության օրակարգին` Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանի զարգացումն այլ կերպ չի տեսնում։Պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ նախագահի լիազորությունները սահմանափա՞կ են, ինչպես նշում են շատերը, Խաչատուրյանը նշեց, որ լիազորությունները որևէ նշանակություն չունեն, եթե աշխատել են ուզում։ Նրա խոսքով` նախագահի դերը և լիազորությունները բավական են, որպեսզի հանդես գա որպես իշխանության գլուխ։Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը, երբ այս տարի նախագահի իր պաշտոնից հրաժարական էր տվել, հայտարարության տեքստում գրել էր` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39291802_139:0:1562:1067_1920x0_80_0_0_9c9d9603b0350a59c2af7f9fd4fe417f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, նախագահ, աժ (ազգային ժողով)
վահագն խաչատուրյան, նախագահ, աժ (ազգային ժողով)
Պետք է վախերը հանենք մեր միջից. նախագահի թեկնածուն` խաղաղության օրակարգի մասին
Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ մենք տնտեսական հաջողություններ կունենանք, երբ սահմանները բաց լինեն։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանի առաջնակարգ խնդիրն անվտանգությունն է, պաշտպանողականության բարձրացման հարցը, որը պետք է կարողանանք մեկ օր առաջ լուծել։ Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը։
Հայտնել էինք, որ ԱԺ–ում նախագահի ընտրության հարցն է քննարկվում. ընդդիմադիրները լքել են նիստերի դահլիճը։
«Մենք տնտեսական հաջողություններ կունենանք միայն այն ժամանակ, եթե մեր անվտանգային համակարգերն աշխատեն, երբ զգանք, որ մեր սահմանները պաշտպանված են, երբ տարածաշրջանում այնպիսի մթնոլորտ կլինի, որ պատերազմի վտանգ չի լինի, սահմանները բաց լինեն։ Մեր ձգտումը պետք է լինի տարածաշրջանում կայունություն հաստատելը, իսկ դրա վկայությունն անվտանգության համակարգերն ունենալն է»,–ասաց Խաչատուրյանը։
Նրա խոսքով` աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները մեզ այլընտրանք չեն տալիս` մենակ չպետք է լինենք. 44-օրյա պատերազմը լավագույն դասն էր այդ ուղղությամբ։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների որդեգրած խաղաղության օրակարգին` Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանի զարգացումն այլ կերպ չի տեսնում։
«Մեր միջից վախերը պետք է հանենք և հասկանանք, որ մեր տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ։ Պետք է բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատենք։ Ունենք հարևաններ, և պետք է կարողանանք նրանց հետ խաղաղ ապրել։ Եթե հասարակության մեջ այլ մտածողություն կա, նշանակում է` երկիրը կործանման ենք տանում»,–ասաց Խաչատուրյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ նախագահի լիազորությունները սահմանափա՞կ են, ինչպես նշում են շատերը, Խաչատուրյանը նշեց, որ լիազորությունները որևէ նշանակություն չունեն, եթե աշխատել են ուզում։ Նրա խոսքով` նախագահի դերը և լիազորությունները բավական են, որպեսզի հանդես գա որպես իշխանության գլուխ։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը, երբ այս տարի նախագահի իր պաշտոնից հրաժարական էր տվել, հայտարարության տեքստում գրել էր` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։