00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահին անգլիական թագուհի մի՛ անվանեք. թագուհին շատ ավելի լայն լիազորություններ ունի

© Sputnik / Aram NersesyanՀՀ նախագահի թեկնածու, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան
ՀՀ նախագահի թեկնածու, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբ ասում ենք, թե Հայաստանի նախագահը անգլիական թագուհու կարգավիճակ ունի, ակնհայտորեն չափազանցնում ենք։ Մեծ Բրիտանիայի միապետը շատ ավելի մեծ լիազորություններ ունի, քան մեր նախագահը։
Եղիսաբեթ Երկրորդը կարող է ներում շնորհել դատապարտվածներին, պատերազմ հայտարարել և նույնիսկ պաշտոնանկ անել վարչապետին. ճիշտ է, վերջին անգամ նման բան պատահել է շատ վաղուց՝ 1834 թվականին, երբ այն ժամանակվա վարչապետին հեռացրել է թագավոր Ուիլյամ Չորրորդը։ Կարո՞ղ եք գոնե պատկերացնել՝ մեր նախագահը պաշտոնից հեռացնում է վարչապետին։
Իրականում ճիշտ հակառակն է. նոր նախագահը՝ դեռ չընտրված, վարչապետը զգուշացրեց, որ նա, մեջբերեմ. «Պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և Ազգային ժողովի մեծամասնության հետ»՝ ավելացնելով, որ իշխանության թևերը ոչ թե մեկը մյուսին պետք է հակադրվեն, այլ՝ լրացնեն։
Նախագահին «անգլիական թագուհի» մի′ անվանեք՝ թագուհին շատ ավելի լայն լիազորություններ ունի
Որոշ վերլուծաբաններ համոզված են՝ սրանով վարչապետը է՛լ ավելի սահմանափակեց նախագահի՝ առանց այն էլ խիստ սահմանափակ լիավորությունները, զրկելով որևէ ինքնուրույնությունից, նույնիսկ խորհրդարանական ընդդիմության հետ անհամաձայնություն հայտնելու հնարավորությունից։ Համաձայնե′ք, այս ամենը հաշվի առնելով, միանգամայն տրամաբանական հարց է ծագում՝ էդ դեպքում ինչ իմաստ ունի նախագահի պաշտոնն ընդհանրապես։
Ոմանք հակադարձում են՝ բա կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում բոլոր ղեկավարները պիտի միակամ լինեն, որպեսզի կարողանան դիմակայել հակառակորդի ոտնձգություններին։ Նման փաստարկի կողմնակիցներին պարզապես թույլ տվեք հիշեցնել՝ ժամանակին Արցախում ընդունվեց մի Սահմանադրություն, որը հսկայական լիազորություններ էր շնորհում նախագահին, որը տեսականորեն ընդհանրապես երբեք ոչ մի տարաձայնություն չպիտի ունենար խորհրդարանական մեծամասնության հետ, քանզի նախագահի և պառլամենտի ընտրությունները բոլոր դեպքերում միաժամանակ պիտի անցնեին։
Իսկ այդ դեպքում, ենթադրվում է, որ ընտրողները հազիվ թե նույն օրն ընտրեն շատ որոշակի գաղափարախոսություն կրող մեծամասնություն և բոլորովին այլ գաղափարներ դավանող նախագահ։ Պատերազմական պայմաններում դա է ճիշտը, համոզում էին սահմանադրության կերտողները։ Եվ ի՞նչ։ Այս միասնականությունը վճռորոշ դեր խաղա՞ց 2020-ի պատերազմի ժամանակ։ Թույլ տվեք չմանրամասնել։
«Heritage»-ի գնահատականները Հայաստանի իշխանություններին հաստատ դուր չեն գա
Այնինչ այլ երկրներում ամենևին այնպես չէ, որ, ինչպես ասում էր մեր վարչապետը, լիովին ներդաշնակություն է տիրում, և ոչ մի անհամաձայնություն չկա նախագահի և կառավարության միջև։
Վերցրեք թեկուզ Չեխիայի օրինակը. մի երկիր, որտեղ երկու Վացլավների՝ նախագահ Վացլավ Հավելի և վարչապետ Վացլավ Կլաուսի հակամարտությունը պարզապես դասական էր որակվում։ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի վերլուծաբան Դարիուշ Կալանը փաստել է. «Նրանց հայացքները տարբերվում էին բառացիորեն բոլոր հարցերում»։
Եվ իրոք, մեկնաբանները մանրամասնում են՝ երկու Վացլավները մշտապես բանավիճում էին քաղաքացիական հասարակության դերի, սեփականաշնորհման ձևերի, բնապահպանական խնդիրների և վերջապես Եվրամիությանն անդամակցելու շուրջ։ Դե ինչ, դատելով Չեխիայի բավական բարգավաճ վիճակից, միգուցե կարելի է եզրակացնել, որ այնուամենանիվ միշտ չէ, որ իշխանության բոլոր թևերի ներդաշնակության բացակայությունը ողբերգական հետևանքների է հանգեցնում։
Բոլոր դեպքերում Հայաստանի երկրորդ նախագահը (կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց ի վեր - խմբ.) դժվար թե հակադրվելու ցանկություն ունենա, որովհետև մեր պաշտոնյաները վաղուց են հասկացել՝ եթե երկրի բարձրագույն ղեկավարությունը միակարծություն է սիրում, հակադրվելը խիստ վտանգավոր է պաշտոնավարության համար։ Իհարկե, գոյություն ունի մի տարբերակ, երբ երկրորդն էլ առաջինի նման կլքի իր պաշտոնը ժամկետից շուտ։ Այո′, շատ ճիշտ եք, այս դեպքում խոսքը նոր Սահմանադրության ընդունման մասին է։
Եվրամիության դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Մենք եվրոպացի ենք՝ պնդում են ուկրաինացիք, Բրյուսելից պատասխանում են՝ հայերն էլ են եվրոպացի
Եթե մենք որոշենք կրկին վերադառնալ կիսանախագահական համակարգին, կարելի է ենթադրել, որ տեղի կունենան նոր նախագահական ընտրություններ։ Բայց եկեք գոնե առայժմ ձեռնպահ մնանք կանխատեսումներից, թե չէ, մի քիչ էլ անհարմար բան է ստացվում՝ մարդը դեռ նոր պետք է վայելի Բաղրամյան 26-ի պալատն ու Կոնդի կառավարական առանձնատունը, իսկ մենք արդեն նրա հնարավոր պաշտոնանկության մասին ենք խոսում։
Ինչևէ, երևի դժվար է զուգահեռներ անցկացնել մեր առաջին և երկրորդ նախագահներն միջև, բայց մի նմանություն պարզապես աչքի է զարնում՝ երկուսն էլ մոռացկոտ են։ Առաջինը մոռացել էր նշել իր կենսագրության մեջ, որ մի գեղեցիկ կղզու՝ Սենթ Քիթսի և Նևիսի քաղաքացի է, երկրորդը մոռացել էր նշել, որ «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության անդամ էր։
Համաձայնե′ք, ոչ մի ահավոր բան չկա՝ այնքան մոռացկոտ բարձրաստիճան պաշտոնյաներ ունենք, որոնք ամպագոռգոռ հայտարարություններ անելիս իսպառ մոռանում են, որ մի ժամանակ ճիշտ հակառակ բանն են ասել։
Լրահոս
0