https://arm.sputniknews.ru/20220302/inch-e-arvum-ukrainajum-gtnvvogh-hajastancineri-hamar-ag-nakharari-pataskhany-39307973.html
Ի՞նչ է արվում Ուկրաինայում գտնվող հայաստանցիների համար. ԱԳ նախարարի պատասխանը
Ի՞նչ է արվում Ուկրաինայում գտնվող հայաստանցիների համար. ԱԳ նախարարի պատասխանը
Sputnik Արմենիա
Միրզոյանի խոսքով` խնդիրներն ու լուծումները տարբեր են, բայց Ուկրաինայից Հայաստան վերադարձող հայաստանցիների հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։ 02.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-02T17:12+0400
2022-03-02T17:12+0400
2022-03-02T17:18+0400
ուկրաինա
հայաստան
հայ
արարատ միրզոյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_0:168:1600:1068_1920x0_80_0_0_02a77fb1d38f8b4f4c2f325ad4eeaae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ուկրաինայում այսօր ենթադրաբար մի քանի հարյուր ՀՀ քաղաքացի կամ ազգությամբ հայեր կան։Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` հավելելով, որ նրանց բոլորի տեղափոխությունը ՀՀ Հայաստանի կառավարությունը կդժվարանա իր վրա վերցնել։Դիվանագետներ են գործուղվել բոլոր այդ երկրներ` տեղում աջակցելու սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին ու ազգությամբ հայերին։ Աջակցությունն, ըստ ԱԳ նախարարի, հիմնականում խորհրդատվական բնույթի է, բայց կան տեղափոխման հարցերում տրամադրված աջակցության որոշ դեպքեր։«Խնդիրներն ու լուծումները տարբեր են»,– ասաց նախարարը` վստահեցնելով, որ Ուկրաինայից Հայաստան վերադարձող հայաստանցիների հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։Բումերանգի էֆեկտ կլինի. Զախարովան` ՌԴ–ի պատասխան գործողությունների մասինԵվրոպայի հայերի միությունը ևս հայտարարություն էր տարածել Ուկրաինայում բնակվող հայերին Եվրոպական երկրներ անցնելիս աջակցություն ցուցաբերելու մասին և հեռախոսահամարներ տրամադրել։ՀՀ ԱԳՆ–ն էլ երեկ տեղեկացրել է, որ Ուկրաինայում գտնվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_91:0:1515:1068_1920x0_80_0_0_3ea25c04d83f531cb0d5f0fa419fc262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, հայաստան, հայ, արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ուկրաինա, հայաստան, հայ, արարատ միրզոյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Ի՞նչ է արվում Ուկրաինայում գտնվող հայաստանցիների համար. ԱԳ նախարարի պատասխանը
17:12 02.03.2022 (Թարմացված է: 17:18 02.03.2022) Միրզոյանի խոսքով` խնդիրներն ու լուծումները տարբեր են, բայց Ուկրաինայից Հայաստան վերադարձող հայաստանցիների հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ուկրաինայում այսօր ենթադրաբար մի քանի հարյուր ՀՀ քաղաքացի կամ ազգությամբ հայեր կան։
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` հավելելով, որ նրանց բոլորի տեղափոխությունը ՀՀ Հայաստանի կառավարությունը կդժվարանա իր վրա վերցնել։
«Մենք բանակցել ու պայմանավորվել ենք Արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից բոլոր երկրների հետ` Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Մոլդովա ու նույնիսկ Հունգարիա, որի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, բայց նաև ի պատիվ իրենց պետք է ասեմ, որ ամեն ինչ անում են, որպեսզի աջակցեն»,– ասաց Միրզոյանը։
Դիվանագետներ են գործուղվել բոլոր այդ երկրներ` տեղում աջակցելու սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին ու ազգությամբ հայերին։ Աջակցությունն, ըստ ԱԳ նախարարի, հիմնականում խորհրդատվական բնույթի է, բայց կան տեղափոխման հարցերում տրամադրված աջակցության որոշ դեպքեր։
«Խնդիրներն ու լուծումները տարբեր են»,– ասաց նախարարը` վստահեցնելով, որ Ուկրաինայից Հայաստան վերադարձող հայաստանցիների հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։
Եվրոպայի հայերի միությունը ևս հայտարարություն էր տարածել Ուկրաինայում բնակվող հայերին Եվրոպական երկրներ անցնելիս աջակցություն ցուցաբերելու մասին և հեռախոսահամարներ տրամադրել։
ՀՀ ԱԳՆ–ն էլ երեկ
տեղեկացրել է, որ Ուկրաինայում գտնվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի: