00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձվի էժանացման վտանգները. «Լուսակերտն» իր 8000 հավերը բաժանում է գյուղացիներին, որ փակվի

© Sputnik / Aram Nersesyan«Լուսակերտը» հավերը բաժանում է գյուղացիներին
«Լուսակերտը» հավերը բաժանում է գյուղացիներին - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
«Լուսակերտը» հավերը բաժանում է գյուղացիներին
Բաժանորդագրվել
Թռչնաբուծական ֆաբրիկայի 88 աշխատակիցները չգիտեն, թե ինչ են անելու, եթե ընկերությունը փակվի։ «Լուսակերտը» փակման եզրին է, քանի որ շուկայում դեմպինգ է. ձուն ինքնարժեքից ցածր գնով են այն վաճառում։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik, Կարինե Հարությունյան. «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքը մարդաշատ է. եկել են հավ նվեր ստանալու։ Թռչնաֆաբրիկան փակման եզրին է հայտնվել, և տնօրինությունը որոշել է լավություն անել գյուղացիներին։ Երեկ յուրաքանչյուրին 10 հատ հավ են տվել, իսկ այսօր` 5–ը, որպեսզի նախրորդ օրվա պես իրարանցում չլինի։
© Sputnik / Aram Nersesyan«Լուսակերտ» թռչնաֆաբրիկան հավերը բաժանում է գյուղացիներին
Птицефабрика Лусакерт раздает курицы перед закрытием - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
«Լուսակերտ» թռչնաֆաբրիկան հավերը բաժանում է գյուղացիներին
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ձվի գինը նվազեցրել է «Շիրակի» թռչնաֆաբրիկան («Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը), ինչի պատճառով փոքր ընկերությունները փաստի առաջ են կանգնել։
© Sputnik / Aram NersesyanԹռչնաֆաբիկայի տարածքում հավաքված մարդիկ
Птицефабрика Лусакерт раздает курицы перед закрытием - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Թռչնաֆաբիկայի տարածքում հավաքված մարդիկ
«Ձվի գինն այնքան է իջել, որ մենք սնանկացման ենք գնում, քանի որ ձեռնտու չէ ձու վաճառելը։ Հիմա շուկայում 20 դրամից սկսած ձու են վաճառում, այն դեպքում, երբ ձվի ինքնարժեքը 55 դրամ է։ Շուկայում նոր խաղացողներ են ավելացել, որոնք ուզում են ձվի գինն էժանացնել` ասելով, թե իբր դա ժողովրդի համար է արվում»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ընկերության սեփականատեր Արմեն Մանուկյանը։
© Sputnik / Aram NersesyanԱյս տղամարդն արդեն վերցրել է հավերը և հեռանում է թռչնաֆաբրիկայի տարածքից
Птицефабрика Лусакерт раздает курицы перед закрытием - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Այս տղամարդն արդեն վերցրել է հավերը և հեռանում է թռչնաֆաբրիկայի տարածքից
Նրա խոսքով` առաջին հայացքից, այո, լավ է ժողովրդի համար, որ ձուն էժանացել է, բայց որոշ ժամանակ անց ավելի է թանկանալու, փոքր ընկերությունները փակվելու են, ոլորտում մոնոպոլիա է լինելու, և ձվի գինը 100 դրամից էլ բարձր է լինելու։
Ինչ վերաբերում է հավերը գյուղացիներին նվիրելուն, Մանուկյանը նշում է, որ կերի գինը վերջին շրջանում 20 տոկոսով թանկացել է, և քանի որ ձուն էլ չի վաճառվում, որոշել են գյուղացիներին լավություն անել։
«Ֆինանսական վիճակն այնպիսին է, որ գնում ենք փակման և որոշեցինք մեր հետևից մի լավ հետք թողնել։ 8000 հավ ենք բաժանելու։ Ափսոս էր, որ դրանք վաճառեինք, քանի որ ածան հավեր են։ Գյուղացիներն իրենց օրական ձուն կունենան։ Սակայն սիրտս ցավում է` 88 աշխատող ունենք, նրանք ի՞նչ են անելու։ Մերն էլ ընտանեկան բիզնես է, ամեն ինչին ինքներս ենք հասել»,–ասում է Մանուկյանը։
Ստեղծված իրավիճակում միակ ելքն այն կլինի, որ նախ ձվի համընդհանուր գին որոշվի շուկայում, որը չի լինի ինքնարժեքից ցածր։ Բացի այդ, ըստ Մանուկյանի, հնարավոր կլինի ընկերությունը փրկել ու 88 աշխատակիցներին էլ պահել, եթե ավելի ձեռնտու պայմաններով վարկեր առաջարկեն։
Ընկերության աշխատակիցներից Ռուզաննա Օչինյանն ասում է` այստեղ է աշխատում դեռ այն ժամանակից, երբ ընկերությունը չէր սեփականաշնորհվել. նա 38 տարվա աշխատող է, ձու է տեսակավորում։
© Sputnik / Aram NersesyanՌուզաննա Օչինյան
Сотрудница птицефабрики Лусакерт Рузанна Очинян - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Ռուզաննա Օչինյան
«Ուզում ենք` պետությունը մի փոքր աջակցի, կարողանանք աշխատել, սոված չնստենք մեր տներում։ Ամուսինս թոշակառու է, տղաս` անչափահաս, և միայն ես եմ տանն աշխատում։ Հիմա եթե մեր ընկերությունը փակվի, անգործ մնամ, սոված ենք մնալու։ 88 ընտանիք անգործ ու սոված է մնալու, ինչ ասեմ։ Կարծում եմ` հենց նման դեպքերում պետությունը պետք է մեր կողքին լինի»,–ասում է տիկին Ռուզաննան։
Ոլորտում երկար տարիների փորձ ունեցող կինը հիշում է` 2010-ին էլ էր նման իրավիճակ, երբ կրկին ձվի շուկայում դեմպինգ եղավ, գինը կտրուկ իջավ և մի շարք ընկերություններ փակվեցին, իսկ դեմպինգ անողն «ապրեց»։
Ընկերության մեկ այլ աշխատակից էլ` Նազենի Մուկայելյանը, նշում է, որ 15 տարի է, ինչ աշխատում է այստեղ և հիմա անգործ մնալու մտավախություն ունի։
© Sputnik / Aram NersesyanՆազենի Մուկայելյան
Сотрудница птицефабрики Лусакерт Назени Мукаелян - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Նազենի Մուկայելյան
«Ես 60 տարեկան եմ, և իմ տարիքում մեր երկրում գործ գտնելը հեշտ չէ։ Դրանից բացի, մեր ընկերությունն է ափսոս, այսքան տարիներ աշխատել ենք, որ մի ընկերություն գա, գինը նվազեցնի ու մյուսներից ոլորտից հանի՞։ Պետությունը պետք է մեր մասին մտածի. նոր գործարան են բացում, որ աշխատատեղ լինի, մենք էլ թողնում ենք, որ եղածը փակվի»,–ասում է տիկին Նազենին։
Տիկին Սեդան Աբովյանից է եկել Նոր Գեղի, որպեսզի անվճար հավեր վերցնի։ Կինն ասում է, որ 20 հավ ունեն, ևս 5-ը կտանի, և գոնե վստահ կլինեն, որ ամեն օր ուտելու բան կա։
© Sputnik / Aram NersesyanՏիկին Սեդան
Жительница Абовяна Седа ждет очереди для получения курицы перед закрытием птицефабрики Лусакерт - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Տիկին Սեդան
«Մենք անապահով ընտանիք ենք, և սա փրկություն էր մեզ համար, քանի որ 3-4 ձու ավել եմ ունենալու։ Բայց լավ չի, որ ընկերությունը փակվում է, քանի որ լիքը մարդ անգործ է մնալու։ Հիմա եթե ես գործ ունենայի, չէի գա, վիզս ծուռ կանգնեի, որ անվճար հավ տան ինձ։ Մեր պետությունը գնալով անկում է ապրում, փոխարենը առաջ գնա»,–ասում է նա։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը Sputnik Արմենիային հայտնեց` «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել և դեմպինգ իրականացնել:
© Sputnik / Aram NersesyanԹռչնաֆաբրիկայի աշխատակիցները
Сотрудники птицефабрики Лусакерт за работой - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Թռչնաֆաբրիկայի աշխատակիցները
Նրա խոսքով` շուկայում դեմպինգ կարող է իրականացնել գերիշխող դիրք ունեցող ընկերությունը, իսկ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեմպինգի հարցը կարող է դիտարկել այն պարագայում, երբ այն իրականացրել է այդպիսի ընկերությունը։
«Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրա իրացման ծավալները կազմում են շուկայի 33,3%–ը և ավելին: «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի` շուկայում ունեցած մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը»,–ասաց Սմբատյանը։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան անդրադարձել էր ձվի շուկայում կտրուկ գնանկման խնդրին. մեկ այլ ընկերության` «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանն էլ իր հերթին հայտնել էր` եթե այսպես շարունակվի, ձվի արկղերով փակելու են փողոցները և բողոքի ակցիաներ են անելու։
Լրահոս
0