https://arm.sputniknews.ru/20220302/dzhh-i-uzhern-argelapakel-en-mariupoly-nor-tvjalner-39285208.html
ԴԺՀ-ի ուժերն արգելափակել են Մարիուպոլը․ նոր տվյալներ
ԴԺՀ-ի ուժերն արգելափակել են Մարիուպոլը․ նոր տվյալներ
Sputnik Արմենիա
ԴԺՀ Ազգային միլիցիայում հույս ունեն, որ խաղաղ բնակչությունն արդեն այսօր կսկսի դուրս գալ քաղաքից։ 02.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-02T11:01+0400
2022-03-02T11:01+0400
2022-03-02T11:06+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
մարիուպոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34748928_0:0:3073:1728_1920x0_80_0_0_2362e95fc2126f68fc61941d6c5b0c91.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Մարիուպոլը հաջողվել է արգելափակել։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ Ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։«Ամեն բան ընթանում է, ինչպես նախատեսված էր։ Մարիուպոլն արգելափակված է։ Զորքերը կշարունակեն շարժվել այն ուղղությամբ, որը մեզ կօգնի վերջնականապես դադարեցնել բնակելի թաղամասերի հրետանակոծությունները ոչ միայն մեզ մոտ, այլև մեր հարևանների մոտ՝ Լուգանսկում»,-ասել է Բասուրինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։Բասուրինը կարծում է, որ մոտակա մեկ-երկու օրում պարզ կդառնա, թե ինչպես կզարգանա Մարիուպոլի հետ կապված իրավիճակը։Նրա խոսքով՝ Մարիուպոլում շուտով հումանիտար աղետ կսկսվի․ լույս և սնունդ չի լինի։ԴԺՀ-ում հույս ունեն, որ խաղաղ բնակչությունն այսօր կսկսի դուրս գալ Մարիուպոլից:Հաղորդվում է, որ մեկ օրում ուկրաինական զորքերի կողմից գնդակոծությունների պատճառով ԴԺՀ-ում զոհվել է 4, վիրավորվել՝ 30 խաղաղ բնակիչ:Մեկ օրում ուկրաինական զորքերը 41 անգամ կրակ են բացել ԴԺՀ-ի տարածքի ուղղությամբ, ընդհանուր առմամբ կիրառվել է 434 միավոր զինամթերք:ԼԺՀ-ի տարածքի ուղղությամբ կրակ են բացել 9 անգամ, գնդակոծության է ենթարկվել 7 բնակավայր: Քարոզչությունը «ոսկե սարեր» է խոստանում. ե՞րբ են Ուկրաինայում սկսելու քննդատաբար մտածելԼԺՀ ժողովրդական միլիցիան հայտնել է, որ հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր 34 ուկրաինացի զինվորական կամավոր վայր է դրել զենքը: Ուկրաինական զորքերից ազատագրվել է 40 բնակավայր։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
ուկրաինա
մարիուպոլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1c/34748928_57:0:2788:2048_1920x0_80_0_0_9cb3a1784884b620db2a1d6dd948dd53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, մարիուպոլ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, մարիուպոլ
ԴԺՀ-ի ուժերն արգելափակել են Մարիուպոլը․ նոր տվյալներ
11:01 02.03.2022 (Թարմացված է: 11:06 02.03.2022) ԴԺՀ Ազգային միլիցիայում հույս ունեն, որ խաղաղ բնակչությունն արդեն այսօր կսկսի դուրս գալ քաղաքից։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Մարիուպոլը հաջողվել է արգելափակել։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ Ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
«Ամեն բան ընթանում է, ինչպես նախատեսված էր։ Մարիուպոլն արգելափակված է։ Զորքերը կշարունակեն շարժվել այն ուղղությամբ, որը մեզ կօգնի վերջնականապես դադարեցնել բնակելի թաղամասերի հրետանակոծությունները ոչ միայն մեզ մոտ, այլև մեր հարևանների մոտ՝ Լուգանսկում»,-ասել է Բասուրինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։
Բասուրինը կարծում է, որ մոտակա մեկ-երկու օրում պարզ կդառնա, թե ինչպես կզարգանա Մարիուպոլի հետ կապված իրավիճակը։
Նրա խոսքով՝ Մարիուպոլում շուտով հումանիտար աղետ կսկսվի․ լույս և սնունդ չի լինի։
«Պետք է ամեն ինչ անել, որ մարդիկ չտուժեն, այդ պատճառով է մենք ասում էինք, որ մարդասիրական միջանցք ենք բացում։ Եթե այնուամենայնիվ նորմալ գիտակցում կա, որ նրանք քաղաքացիական բնակչությանը թույլ կտան դուրս գալ քաղաքից, դա կհեշտացներ մեր ճանապարհը»,-հայտարարել է նա։
ԴԺՀ-ում հույս ունեն, որ խաղաղ բնակչությունն այսօր կսկսի դուրս գալ Մարիուպոլից:
Հաղորդվում է, որ մեկ օրում ուկրաինական զորքերի կողմից գնդակոծությունների պատճառով ԴԺՀ-ում զոհվել է 4, վիրավորվել՝ 30 խաղաղ բնակիչ:
Մեկ օրում ուկրաինական զորքերը 41 անգամ կրակ են բացել ԴԺՀ-ի տարածքի ուղղությամբ, ընդհանուր առմամբ կիրառվել է 434 միավոր զինամթերք:
ԼԺՀ-ի տարածքի ուղղությամբ կրակ են բացել 9 անգամ, գնդակոծության է ենթարկվել 7 բնակավայր:
ԼԺՀ ժողովրդական միլիցիան հայտնել է, որ հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր 34 ուկրաինացի զինվորական կամավոր վայր է դրել զենքը: Ուկրաինական զորքերից ազատագրվել է 40 բնակավայր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։