00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Աշխարհում դեպքերը շատ սրընթաց են զարգանում. Միրզոյանը` ՀՀ–Թուրքիա հարաբերութունների մասին

© Aram NersesyanМинистр иностранных дел Арарат Мирзоян на очередном заседании Парламента Армении (27 октября 2021). Еревaн
Министр иностранных дел Арарат Мирзоян на очередном заседании Парламента Армении (27 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2022
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարը համոզված է, որ մի հանդիպումը չի կարող լուծել հարյուրամյակների խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայ–թուրքական հարաբերությունների վերականգնմանն ուղղված երկրորդ հանդիպումը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրական է գնահատում։ Նա այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրեց հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունը։
«Հանդիպումը գնահատում եմ դրական, ուզում եմ ասել, որ հանդիպումը շատ ավելի կոնկրետ է եղել, քան արդարացիորեն կարող էր լինել առաջին հանդիպումը։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ` բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպումից դժվար է ակնկալել։ Չի կարող լինել մի հանդիպում`երկրորդ հանդիպում, որը պետք է լուծումներ տա հարյուրամյակների խնդիրներին»,– ասաց Միրզոյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ ներկայացուցիչների երրորդ հանդիպման մասին որևէ որոշում առայժմ չկա։
Չկա նաև որոշում` Հայաստանի պատվիրակությունը մարտին կմեկնի Անթալիա, թե ոչ։
«Աշխարհում այսօր իրադարձությունները շատ սրընթաց կերպով են զարգանում և փոփոխվում։ Ամեն օր, ամեն վայրկյան»,– ասաց Միրզոյանը` հավելելով, որ անգամ կարճաժամկետ հատվածների համար որոշումներ կայացնելն օր օրի դժվարանում է։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, երկրորդ հանդիպումը` փետրվարի 24-ին Վիեննայում։
Նշենք, որ դեռ փետրվարի 4-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական համաժողովին։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի ուշ, մեկնաբանելով այդ լուրը, ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։
Օրեր անց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվելիք դիվանագիտական 2-րդ համաժողովին Հայաստանից մասնակցելու են արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Լրահոս
0