https://arm.sputniknews.ru/20220302/ajspisi-nshanakumnern-indz-hamar-anynduneli-en-ohanjany-pn-spaneri-azatman-masin-39296337.html
Այսպիսի նշանակումներն ինձ համար անընդունելի են. Օհանյանը` ՊՆ-ում փոփոխությունների մասին
Այսպիսի նշանակումներն ինձ համար անընդունելի են. Օհանյանը` ՊՆ-ում փոփոխությունների մասին
Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանը չի հասկանում՝ այս իշխանության նպատակը սպային պաշտոնից ազատե՞լն է, թե՞ այդ պաշտոնում նոր, ավելի պատրաստված մարդ նշանակելը։ 02.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-02T13:52+0400
2022-03-02T13:52+0400
2022-03-02T13:56+0400
սեյրան օհանյան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
պաշտոնանկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39293785_0:70:1600:971_1920x0_80_0_0_26c10224a9defc6fb64923329a08725f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ե՛վ պաշտպանության նախարարի, և՛ Գլխավոր շտաբի պետի գրեթե միաժամանակ փոփոխությունները լավ բանի չեն հանգեցնի։ Նման հայտարարություն լրագրողների հետ զրույցում արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։«Դժվար ժամանակահատվածներում պաշտպանության նախարարը և ԳՇ պետը, եթե նոր են, իրավիճակային որոշումների ընդունման հարցերում խնդիրներ են ունենալու»,–ասաց Օհանյանը։Նրա խոսքով, քաղաքականացվում է նաև Գլխավոր շտաբը, քանի որ պաշտպանության նախարարը քաղաքական թիմի անդամ է։Նրա խոսքով`բոլոր նշանակված անձնավորություններն էլ ունեն արժանիքներ, բայց կան նոր անձինք, որոնց ինքը խորությամբ չի ճանաչում ու չի կարող նրանց մասին խոսել։Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արշակ Կարապետյանին։ 2022 թվականի փետրվարի 24–ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է աշխատանքից, փետրվարի 28-ին գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39293785_180:0:1600:1065_1920x0_80_0_0_ff1cfe08d570f41c95508e32b7904cea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), պաշտոնանկություն
սեյրան օհանյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), պաշտոնանկություն
Այսպիսի նշանակումներն ինձ համար անընդունելի են. Օհանյանը` ՊՆ-ում փոփոխությունների մասին
13:52 02.03.2022 (Թարմացված է: 13:56 02.03.2022) Սեյրան Օհանյանը չի հասկանում՝ այս իշխանության նպատակը սպային պաշտոնից ազատե՞լն է, թե՞ այդ պաշտոնում նոր, ավելի պատրաստված մարդ նշանակելը։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ե՛վ պաշտպանության նախարարի, և՛ Գլխավոր շտաբի պետի գրեթե միաժամանակ փոփոխությունները լավ բանի չեն հանգեցնի։ Նման հայտարարություն լրագրողների հետ զրույցում արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Դժվար ժամանակահատվածներում պաշտպանության նախարարը և ԳՇ պետը, եթե նոր են, իրավիճակային որոշումների ընդունման հարցերում խնդիրներ են ունենալու»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով, քաղաքականացվում է նաև Գլխավոր շտաբը, քանի որ պաշտպանության նախարարը քաղաքական թիմի անդամ է։
«Նոր նշանակումների մեջ ես մի բան էլ չեմ հասկանում՝ այս իշխանության նպատակը պաշտոնից ազատե՞լն է, թե՞ նոր, ավելի պատրաստված մարդ նշանակելը։ Օրինակ, ԳՇ պետին ազատել են, նշանակել են պաշտոնակատար, ես հասկանում եմ, որ ազատելն է կարևոր, քանի որ եթե նշանակելը լիներ նպատակը, նրանք միանգամից նոր մարդու կնշանակեին ԳՇ պետ, այլ ոչ թե պաշտոնակատար։ Այսպիսի նշանակումներն ինձ համար անընդունելի են»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով`բոլոր նշանակված անձնավորություններն էլ ունեն արժանիքներ, բայց կան նոր անձինք, որոնց ինքը խորությամբ չի ճանաչում ու չի կարող նրանց մասին խոսել։
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արշակ Կարապետյանին։
2022 թվականի փետրվարի 24–ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է աշխատանքից, փետրվարի 28-ին գլխավոր շտաբի պետի ժամանակավոր
պաշտոնակատար է նշանակվել ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։