https://arm.sputniknews.ru/20220302/350000-dram-kasharq-varordakan-iravunqi-vkajakan-stanalu-hamar-39306541.html
350.000 դրամ կաշառք՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար
350.000 դրամ կաշառք՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար
Sputnik Արմենիա
ՃՈ պաշտոնատար անձը ուղղորդել է վարորդի թեկնածուին՝ տեսական քննության ընթացքում նշել ճիշտ պատասխանները։ 02.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-02T17:01+0400
2022-03-02T17:01+0400
2022-03-02T17:02+0400
վարորդական իրավունք
կաշառք
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/847/32/8473277_0:202:1200:877_1920x0_80_0_0_8af50c9c79db10e6f2861dd022f1548c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացում չարաշահումներ, որոնց հետևանքով վարորդի թեկնածուն հանձնել է փաստացի ձևական բնույթ կրող քննություններ: Այս մասին հայտնում են կոմիտեից։Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ Գարիկ Գևորգյանը, տեղեկանալով Երևանի բնակիչ Լ. Բ.-ի կողմից 350.000 ՀՀ դրամի դիմաց վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու մտադրության մասին, Լ. Բ.-ին վստահեցրել է, թե իբր հիշյալ գումարի չափով ՃՈ պաշտոնատար անձանց իր օժանդակությամբ կաշառք տալու դեպքում տեսական քննությունը կրելու է ձևական բնույթ: Կաշառք է վերցրել խախտումներ չարձանագրելու համար. Լոռիում պաշտոնատար անձ է ձերբակալվելՍտանալով Լ. Բ.-ի համաձայնությունը` Գևորգյանը 2021 թվականի նոյեմբերին դիմել է իր համագյուղացի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Էդգար Սարգսյանին և, ներկայացնելով, որ վարորդի թեկնածուն իր մտերիմն է, ՃՈ տեսուչին դրդել է օգնել վերջինիս տեսական քննությունը դրական հանձնելու հարցում:Արդյունքում տեսուչը ուղղորդել է վարորդի թեկնածու Լ. Բ.-ին` տեսական քննության ընթացքում նշել ճիշտ պատասխանները։Դրանից հետո Էդգար Սարգսյանը կազմել է Լ. Բ.-ի կողմից տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա վարորդի թեկնածուին թույլատրվել է մասնակցել գործնական քննությանը։Էդգար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (Պաշտոնեական կեղծիքը), իսկ Գարիկ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ (Խարդախությունը), 38-308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիքը) մասերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/847/32/8473277_0:0:1200:900_1920x0_80_0_0_1730f94ce393fd17479873632817da15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վարորդական իրավունք, կաշառք, կալանք
վարորդական իրավունք, կաշառք, կալանք
350.000 դրամ կաշառք՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար
17:01 02.03.2022 (Թարմացված է: 17:02 02.03.2022) ՃՈ պաշտոնատար անձը ուղղորդել է վարորդի թեկնածուին՝ տեսական քննության ընթացքում նշել ճիշտ պատասխանները։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացում չարաշահումներ, որոնց հետևանքով վարորդի թեկնածուն հանձնել է փաստացի ձևական բնույթ կրող քննություններ: Այս մասին
հայտնում են կոմիտեից։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ Գարիկ Գևորգյանը, տեղեկանալով Երևանի բնակիչ Լ. Բ.-ի կողմից 350.000 ՀՀ դրամի դիմաց վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու մտադրության մասին, Լ. Բ.-ին վստահեցրել է, թե իբր հիշյալ գումարի չափով ՃՈ պաշտոնատար անձանց իր օժանդակությամբ կաշառք տալու դեպքում տեսական քննությունը կրելու է ձևական բնույթ:
Ստանալով Լ. Բ.-ի համաձայնությունը` Գևորգյանը 2021 թվականի նոյեմբերին դիմել է իր համագյուղացի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Էդգար Սարգսյանին և, ներկայացնելով, որ վարորդի թեկնածուն իր մտերիմն է, ՃՈ տեսուչին դրդել է օգնել վերջինիս տեսական քննությունը դրական հանձնելու հարցում:
Արդյունքում տեսուչը ուղղորդել է վարորդի թեկնածու Լ. Բ.-ին` տեսական քննության ընթացքում նշել ճիշտ պատասխանները։
Դրանից հետո Էդգար Սարգսյանը կազմել է Լ. Բ.-ի կողմից տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա վարորդի թեկնածուին թույլատրվել է մասնակցել գործնական քննությանը։
Տեսական քննությունից հետո Լ. Բ.-ն Գ. Գևորգյանին տվել է 350.000 ՀՀ դրամը, սակայն նա հանցագործությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ հիշյալ գումարը ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Էդգար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (Պաշտոնեական կեղծիքը), իսկ Գարիկ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ (Խարդախությունը), 38-308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիքը) մասերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: