00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Որպեսզի ջերմատները չփակվեն. Ջերմոցային ասոցիացիայի անդամներն առաջարկ ունեն կառավարությանը

Գևորգյան. Այսպիսի պայմաններում ջերմատների գործունեությունը կլինի ոչ շահութաբեր, շատերը կփակվեն
Բաժանորդագրվել
Հայաստանի Ջերմոցային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե գազի սակագնի բարձրացումն ինչ ազդեցություն կունենա ջերմատների գործունեության վրա։
Մի կողմից զազի սակագինը բարձրացավ, մյուս կողմից հայ–թուրքական սահմանի բացման դեպքում էժան գյուղմթերքը մեծ քանակով կներմուծվի Հայաստան, ինչի արդյունքում տեղի արտադրողներն ընդհանրապես կդառնան անմրցունակ, իսկ ջերմատների գործունեությունը կլինի ոչ շահութաբեր։ Ստեղծված իրավիճակում այսպիսի կանխատեսում է անում Հայաստանի Ջերմոցային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը։
Նա մտավախություն ունի, որ որն խորհրդային տարիներին առկա իրավիճակը կարող է կրկնվել, երբ կոմունիստական ղեկավարության որոշման համաձայն` բազմաթիվ ջերմոցներ ուղղակի կազմաքանդվեցին։

«Հայաստանում այժմ կան 1180 հեկտար զբաղեցնող ջերմատներ, որոնցում աշխատում է մոտ 12 հազար մարդ։ Նման պայմաններում ջերմատներն անխուսափելիորեն կփակվեն և կունենանք այդքան գործազուրկ», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գևորգյանը։

Նա տեղեկացրեց, որ փնտրում են ջերմատները ջեռուցելու այլընտրանքային տարբերակներ, շուտով փորձարկելու են պիլոտային ծրագիր, որի համաձայն` ջերմատան տաքացումն իրականացվելու է արևային էներգիայի միջոցով։
«Ցանկանում ենք 3000 մետր տարածք ունեցող ջերմոցի ներսում փորձարկել ծրագիրը և հասկանալ, թե այն ինչ արդյունավետությամբ կաշխատի։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ մեզ հատկացվի գրանտ, ֆինանսական աջակցություն։ Բոլոր ֆերմերներն այսօր պարտքերի տակ են։ Վերցրել են վարկեր և հիմա մեծ միջոցներ չունեն, որպեսզի նոր տեխնոլոգիաների ներդրմամբ փորձարկեն նման ծրագիր։ Եթե մարդիկ տեսնեն, որ դա ձեռնտու է, հաստատ այդ մեթոդը կկիրառեն»,– ասաց Ջերմոցային ասոցիացիայի նախագահը։
Ըստ նրա` վերջին ամիսների կտրվածքով ֆերմերների շրջանում չկան այնպիսիք, որոնք որոշել են փակել իրենց ջերմատները։ Նման դեպքեր եղել են երկու տարի առաջ, սակայն դրանք եղել են փոքր ջերմոցներ։
Գևորգյանը տեղեկացրեց, որ իրենց ասոցիացիան ժողով է անցկացրել ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի մասնակցությամբ և վաղը պատրաստվում են հանդիպել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ։ Հանդիպման ընթացքում ասոցիացիայի ներկայացուցիչները կառավարությանը կներկայացնեն երկու առաջարկ` բարձրացնել Հայաստան ներկրվող գյուղմթերքների մաքսատուրքերը և սուբսիդավորել ջերմատների գազի սպառման վարձավճարները։
Նշենք, որ Հայաստանում գազի սակագինն ապրիլի 1-ից սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են սոցիալապես անապահով սպառողները (տարեկան մինչև 600 խմ բնական գազ)։
ՀԾԿՀ–ի որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների սպառողների համար գազի գինը կմնա անփոփոխ` 1խմ–ի դիմաց` 100 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)։
Լրահոս
0