https://arm.sputniknews.ru/20220301/tshapvonian-patzhamijvocner-e-sahmanel-putini-lavrvovi-u-shvojgui-nkatmamb-39229641.html
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Լավրովի ու Շոյգուի նկատմամբ
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Լավրովի ու Շոյգուի նկատմամբ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի... 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T09:12+0400
2022-03-01T09:12+0400
2022-03-01T09:12+0400
ճապոնիա
ռուսաստան
վլադիմիր պուտին
սերգեյ լավրով
սերգեյ շոյգու
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25434757_0:0:1601:901_1920x0_80_0_0_0f5e6e7f482898a147c2aee9633fdf0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ճապոնիայի արտգործնախարարությանը։Բացի այդ, արտահանման պատժամիջոցներ են սահմանվել 49 ընկերության և կազմակերպության նկատմամբ, որոնց թվում են Անվտանգության դաշնային խորհուրդը, Գլխավոր հետախուզական վարչությունը, «Սուխոյ» ընկերությունը, «Ռոստեխ» պետական կորպորացիան և այլն։Պատժամիջոցների ցանկում են նաև Ռուսաստանի բանկը, VEB–ը (Ռուսաստանի զարգացման պետական կորպորացիա) և Պրոմսվյազբանկը։Տոկիոն արգելք է սահմանել նաև ընդհանուր նշանակության այն արտադրանքի արտահանման վրա, որի մատակարարումները կարող են նպաստել Ռուսաստանի ռազմական ներուժի աճին:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25434757_0:0:1537:1153_1920x0_80_0_0_5a29d716075d728f9378d812f2d8423c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճապոնիա, ռուսաստան, վլադիմիր պուտին, սերգեյ լավրով, սերգեյ շոյգու, պատժամիջոցներ
ճապոնիա, ռուսաստան, վլադիմիր պուտին, սերգեյ լավրով, սերգեյ շոյգու, պատժամիջոցներ
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ճապոնիայի արտգործնախարարությանը։
Ըստ հաղորդագրության` բացի Պուտինից, Լավրովից ու Շոյգուից, անհատական պատժամիջոցներ են սահմանվել նաև անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի նկատմամբ։ Եթե նրանք ակտիվներ ունեն Ճապոնիայում, ապա դրանք կսառեցվեն։
Բացի այդ, արտահանման պատժամիջոցներ են սահմանվել 49 ընկերության և կազմակերպության նկատմամբ, որոնց թվում են Անվտանգության դաշնային խորհուրդը, Գլխավոր հետախուզական վարչությունը, «Սուխոյ» ընկերությունը, «Ռոստեխ» պետական կորպորացիան և այլն։
Պատժամիջոցների ցանկում են նաև Ռուսաստանի բանկը, VEB–ը (Ռուսաստանի զարգացման պետական կորպորացիա) և Պրոմսվյազբանկը։
Տոկիոն արգելք է սահմանել նաև ընդհանուր նշանակության այն արտադրանքի արտահանման վրա, որի մատակարարումները կարող են նպաստել Ռուսաստանի ռազմական ներուժի աճին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Փետրվարի 24–ին
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։