00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանը պետք է ձերբազատվի հումքային կախվածությունից. Միշուստին

© Sputnik / Александр Астафьев / Անցնել մեդիապահոց Միխայիլ Միշուստին
 Միխայիլ Միշուստին - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Միխայիլ Միշուստին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ վարչապետն ասել է, որ բիզնեսը, որը զբաղվում է ներմուծման փոխարինմամբ, պետք է լրացուցիչ աջակցություն ստանա։ Պետք է առավելագույնս խթանել տնտեսության փոփոխությունները` հումքային կախվածությունից ազատվելու համար` մեծացնելով տեխնոլոգիական արտադրությունների մասնաբաժինը:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանի իշխանությունները պետք է այնպես անեն, որ փոքր բիզնեսի համար պահպանվի աշխատելու հնարավորությունը, պետք է ազատվել հումքային կախվածությունից։ Տնտեսության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պետք է գործարարների համար առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծենք, հանենք ավելորդ վարչական արգելքները` ինչով էլ զբաղվում ենք վերջին ժամանակներս և աջակցման մեխանիզմներ ձևավորենք արդեն գործարկված ներդրումային նախագծերի համար։ Այս հարցերում նախատեսում ենք համատեղ աշխատել բիզնեսի հետ, առավելագույնս հեշտացնել պետական գնումների ընթացակարգերը` կրճատելով ավելորդ պահանջները»,–ասել է վարչապետը։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը պետք է ավելի հեռանա հումքային կախվածությունից, ներկրման փոխարինումը պետք է դառնա գործունեության հիմնական ուղղությունը:
Նրա խոսքով` Ռուսաստանի նախագահի հրամանագրի նախագիծ է պատրաստվել ռուսական ակտիվներից արտասահմանյան բիզնեսի դուրս գալու ժամանակավոր սահմանափակման մասին: Ընդ որում, Ռուսաստանը, ինչպես և առաջ, օտարերկրյա գործարարներին դիտարկում է որպես պոտենցիալ գործընկերներ և բաց է կառուցողական տրամադրված ներդրողների հետ երկխոսության համար:
«Ընթացիկ պատժամիջոցային իրավիճակում օտարերկրյա ներդրողները ստիպված են առաջնորդվել ոչ թե տնտեսական գործոններով, այլ որոշումներ ընդունել քաղաքական ճնշման տակ։ Որպեսզի բիզնեսին կշռադատված որոշումներ ընդունելու հնարավորություն տանք, նախագահի հրամանագրի նախագիծ է պատրաստվել` ռուսական ակտիվներից արտասահմանյան բիզնեսի դուրս գալու ժամանակավոր սահմանափակումների մասին։ Հույս ունենք, որ նրանք, ովքեր ներդրում են կատարել մեր երկրում, կկարողանան հետագայում էլ աշխատել այստեղ»,–հայտարարել է վարչապետը։
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Լավրովի ու Շոյգուի նկատմամբ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Լրահոս
0