00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«ՌԴ–ի համար Ուկրաինան կարմիր գիծ էր, իսկ այն անցել էր արևմտյան ինտեգրացման»․ միջազգայնագետ

«Արևմուտքը բերում էր այս օրվան․ Ռուսաստանի գործողությունն անխուսափելի էր»․ Գրիգոր Բալասանյան
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Իրանից ու Բելառուսից հնչած հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունն իրականում հրահրում էր Արևմուտքը։
Խորհրդային միության փլուզումից հետո, հատկապես վերջին 15-20 տարում, Արևմուտքը բերում-հասցնում էր այս օրվան. այս ռազմական գործողությունն անխուսափելի էր։ Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանելով Արևմուտքի քաղաքականությունն Ուկրաինայի, հետխորհրդային երկրների ուղղությամբ, այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նա նշեց, որ 2003թ․ գունավոր հեղափոխությունից հետո Ուկրաինայում ուժերի բալանսը փոխվեց, ու մինչ այդ թվացյալ չեզոք ներկայացող Ուկրաինան անցավ դեպի արևմտյան ինտեգրացիա։
Լուկաշենկոն ասել է` ով է դեր խաղացել Զելենսկու հետ բանակցելու հարցում
Միջազգայնագետի բնորոշմամբ՝ Ուկրաինան այն կարմիր գիծն էր, որն անցնելը Ռուսաստանը համարել է անթույլատրելի։
Հարցին՝ վերջին երկու տասնամյակում տեղի ունեցած իրադարձությունները (նաև մեր տարածաշրջանում) ու այսօր էլ Ուկրաինայում տեղի ունեցողը մի շղթայի մեջ կարելի՞ է դիտարկել, թե՞ ոչ, Բալասանյանը պատասխանեց՝ միանշանակ կապված են իրար հետ, ու դրանց արմատները հենց 2003թ․–ին ԱՄՆ–ի` Իրաք ներխուժումից են գալիս։
«Եթե դիտարկենք 2008թ․ Վրաստանի իրադարձություններն ու համեմատենք այսօրվա Ուկրաինայի իրադարձությունների հետ, կնկատենք, որ դրանք մեկին մեկ կրկնվում են։ Այն ժամանակ ևս Արևմուտքը Սաակաշվիլու թևերի տակ, այսպես ասած, ձմերուկ դրեց և Սաակաշվիլուն թվաց, թե նա ունի Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունն ու ամեն ինչ կարող է անել։ Այսօր նույնն արեց Զելենսկին։ ԱՄՆ անպատասխանատու քաղաքականության վարումը հետխորհրդային տարածքում նաև բերեց հասցրեց այս օրվան»,- բացատրեց միջազգայնագետը։
ԱՄՆ հիմնական խնդիրը, կարծում է Բալասանյանը, հետխորհրդային տարածքը Ռուսաստանից պոկելը, դրա շուրջ իրեն հավատարիմ երկրների շղթաստեղծելն ու Ռուսաստանը բոլոր կողմերից խեղդելն է։
Դրա համար ԱՄՆ-ն փորձել է հետխորհրդային երկրներում ստեղծել այնպիսի սերունդ, որը Ռուսաստանի մասին ոչինչ չի իմանա, այդ սերնդին դարձնել կառավարող էլիտա ու այդ էլիտայի միջոցով իրականացնել իր աշխարհաքաղաքական ծրագրերը։
ԱՄՆ միջուկային զենքը պետք է տուն վերադարձվի. Լավրովը ելույթ է ունեցել համաժողովում
Նշենք, որ այսօր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խոմենեին հայտարարել էր, որ Ուկրաինան ԱՄՆ–ի ճգնաժամաստեղծ քաղաքականության զոհն է և ԱՄՆ-ն է հասցրել Ուկրաինային այս կետին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարել էր, որ Արևմուտքն է Ուկրաինային ներքաշել տարածաշրջանի ռազմականացման մեջ՝ սին խոստումներ տալով, որ Ուկրաինան կինտեգրվի ՆԱՏՕ–ի և ԵՄ–ի կազմում։
Լրահոս
0