https://arm.sputniknews.ru/20220301/petq-e-anel-amen-ban-sparazinutjan-mrcavazqi-nvor-shrjaptujty-kankhelu-hamar-lavrvov-39246181.html
Պետք է անել ամեն բան սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտը կանխելու համար. Լավրով
Պետք է անել ամեն բան սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտը կանխելու համար. Լավրով
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովն այսօր ելույթ է ունեցել զինաթափման հարցերով համաժողովում՝ անդրադառնալով սպառազինության մրցավազքի թեմային։ 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T14:38+0400
2022-03-01T14:38+0400
2022-03-01T14:40+0400
սերգեյ լավրով
նատօ
ռուսաստան
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39103444_0:0:3029:1703_1920x0_80_0_0_ea32e3dfbe738766a61cce3bebcefbb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ընթացիկ պայմաններում անհրաժեշտ է անել ամեն բան սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտները կանխելու համար։ Այս մասին Լավրովն ասել է զինաթափման հարցերով համաժողովում ելույթի ժամանակ։ Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Լավրովի ու Շոյգուի նկատմամբ«Կանխատեսելիության բարձրացման, սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտները կանխելու համար այսօր ակնհայտ է դարձել համատեղ ինտենսիվ աշխատանքի պահանջարկը։ Ընթացիկ պայմաններում անհրաժեշտ է հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք ուղղված են սպառազինության նկատմամբ վերահսկողության, չտարածման և զինաթափման ճարտարապետության ապամոնտաժմանը։ Չափազանց կարևոր է զերծ մնալ ռազմաշինության ոլորտում վտանգավոր քայլեր իրականացնելուց, որոնք կարող են ընկալվել որպես հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի խախտում», – ասել է Լավրովը։ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ ռուսական կողմը կոչ է անում ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին միանալ Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայմանն ուղղված մորատորիումին։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39103444_102:0:2833:2048_1920x0_80_0_0_a159e4aff11ad34752abc68ef9fec40f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, նատօ, ռուսաստան, սպառազինություն
սերգեյ լավրով, նատօ, ռուսաստան, սպառազինություն
Պետք է անել ամեն բան սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտը կանխելու համար. Լավրով
14:38 01.03.2022 (Թարմացված է: 14:40 01.03.2022) Սերգեյ Լավրովն այսօր ելույթ է ունեցել զինաթափման հարցերով համաժողովում՝ անդրադառնալով սպառազինության մրցավազքի թեմային։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ընթացիկ պայմաններում անհրաժեշտ է անել ամեն բան սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտները կանխելու համար։ Այս մասին Լավրովն ասել է զինաթափման հարցերով համաժողովում ելույթի ժամանակ։
«Կանխատեսելիության բարձրացման, սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտները կանխելու համար այսօր ակնհայտ է դարձել համատեղ ինտենսիվ աշխատանքի պահանջարկը։ Ընթացիկ պայմաններում անհրաժեշտ է հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք ուղղված են սպառազինության նկատմամբ վերահսկողության, չտարածման և զինաթափման ճարտարապետության ապամոնտաժմանը։ Չափազանց կարևոր է զերծ մնալ ռազմաշինության ոլորտում վտանգավոր քայլեր իրականացնելուց, որոնք կարող են ընկալվել որպես հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի խախտում», – ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ ռուսական կողմը կոչ է անում ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին միանալ Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայմանն ուղղված մորատորիումին։
«Մեր երկիրը միակողմանիորեն պարտավորվել է առաջինը չտեղակայել պայմանագրով (միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին) սահմանված համակարգերն այն շրջաններում, որտեղ ամերիկյան արտադրության նմանատիպ համակարգեր չեն տեղակայվի։ Կոչ ենք անում ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին հետևել մեր օրինակին», – ասել է Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: