https://arm.sputniknews.ru/20220301/peskvovy-sut-e-vorakel-rdi-kvoghmic-ukrainajum-kasetajin-rumber-kirarelu-masin-lurery-39256818.html
Պեսկովը սուտ է որակել ՌԴ–ի կողմից Ուկրաինայում կասետային ռումբեր կիրառելու մասին լուրերը
Պեսկովը սուտ է որակել ՌԴ–ի կողմից Ուկրաինայում կասետային ռումբեր կիրառելու մասին լուրերը
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ամբողջական զեկույց են ներկայացնում այն մասին, թե ինչպես է ընթանում գործողությունն Ուկրաինայում։ 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T16:12+0400
2022-03-01T16:12+0400
2022-03-01T16:19+0400
դմիտրի պեսկով
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
պատերազմ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/1198/18/11981813_0:0:3072:1728_1920x0_80_0_0_8c0cfb8ae0b7bbf3cb56a8dfba5881d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սուտ և չճշտված տեղեկություն է անվանել Ուկրաինայում ՌԴ-ի կողմից կասետային և վակուումային ռումբերի օգտագործման մասին պնդումները:«Դա ճիշտ չէ»,- ասել է նա լրագրողներին:Նա նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցում են ամբողջական տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես է գործողությունն ընթանում Ուկրաինայում։ Պեսկովը հավելել է, որ ռուս զինվորականների կորուստների մասին տվյալներ չունի։Ռուսաստանը պետք է ձերբազատվի հումքային կախվածությունից. ՄիշուստինՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ ագրեսիվ գործողություններ նախկինում էլ են ձեռնարկվել, սակայն այժմ դրանք ծայրահեղ կենտրոնացված բնույթ են կրում, իսկ դիմակները հանվել են:Ընդ որում, նա նշել է, որ Կրեմլը շարունակում է Վլադիմիր Զելենսկուն համարել Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։Ինչ վերաբերում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցին, ապա ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի կարծիքով, այն պետք է դիտարկել ռազմավարական անվտանգության խնդիրներից առանձին։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1198/18/11981813_262:0:2993:2048_1920x0_80_0_0_940fcdd98bede8581a46521972580615.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, պատերազմ, դոնբաս
դմիտրի պեսկով, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, պատերազմ, դոնբաս
Պեսկովը սուտ է որակել ՌԴ–ի կողմից Ուկրաինայում կասետային ռումբեր կիրառելու մասին լուրերը
16:12 01.03.2022 (Թարմացված է: 16:19 01.03.2022) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ամբողջական զեկույց են ներկայացնում այն մասին, թե ինչպես է ընթանում գործողությունն Ուկրաինայում։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սուտ և չճշտված տեղեկություն է անվանել Ուկրաինայում ՌԴ-ի կողմից կասետային և վակուումային ռումբերի օգտագործման մասին պնդումները:
«Դա ճիշտ չէ»,- ասել է նա լրագրողներին:
Նա նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցում են ամբողջական տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես է գործողությունն ընթանում Ուկրաինայում։ Պեսկովը հավելել է, որ ռուս զինվորականների կորուստների մասին տվյալներ չունի։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ ագրեսիվ գործողություններ նախկինում էլ են ձեռնարկվել, սակայն այժմ դրանք ծայրահեղ կենտրոնացված բնույթ են կրում, իսկ դիմակները հանվել են:
Ընդ որում, նա նշել է, որ Կրեմլը շարունակում է Վլադիմիր Զելենսկուն համարել Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։
Պեսկովի խոսքով՝ Զելենսկին, որպես երկրի նախագահ, կարող է հրաման տալ իր զինվորականներին` վայր դնել զենքը, և այդ ժամանակ ոչ մի զոհ չի լինի:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցին, ապա ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի կարծիքով, այն պետք է դիտարկել ռազմավարական անվտանգության խնդիրներից առանձին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: