00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
7 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. 80-летие освобождения Выборга советскими войсками
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Лето 1944 года: как Германия реагировала на успехи СССР
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան կտրականապես հերքում է Կիևի` ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքները

© Sputnik / Алексей МайшевԿրեմլ
Կրեմլ - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Կրեմլ
Բաժանորդագրվել
Միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ Ուկրաինայի իրադրության հետաքննությունը հնարավորինս արագ կսկսի։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանը կտրականապես հերքում է Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքները, որոնք ներկայացրել է Կիևը։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները խնդրել են մեկնաբանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե իրենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների կատարման ապացույցներ ունեն:

«Մենք կտրականապես հերքում ենք դա։ Եվ հետո Ռուսաստանը, այնուամենայնիվ, ՄՔԴ–ի մասնակից չէ», - ասել Է Պեսկովը։

Ավելի վաղ ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը հայտարարել էր, որ ուշադիր հետևում Է Ուկրաինայի իրադրությանը, և նշել, որ ՄՔԴ-ն կարող է հետաքննել ցեղասպանության ցանկացած ակտ, մարդկության դեմ հանցագործություն կամ ռազմական հանցագործություն, որոնք կարող էին Ուկրաինայում տեղի ունենալ 2014 թվականից ի վեր:
Նշենք, որ ՄՔԴ-ն հաստատել է Ուկրաինայից Ռուսաստանի դեմ հայց ստանալու փաստը, որում Կիևը հերքում է Լուգանսկի և Դոնեցկի մարզերում ցեղասպանության ակտերը, որոնց մասին հայտարարում է ՌԴ-ն: Խանի խոսքով՝ Միջազգային քրեական դատարանը Ուկրաինայի իրադրության հետաքննությունը հնարավորինս արագ կսկսի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Լրահոս
0