https://arm.sputniknews.ru/20220301/lukashenkvon-asel-e-vov-e-der-khaghacel-zelensku-het-banakcelu-harcum-39262135.html
Լուկաշենկոն ասել է` ով է դեր խաղացել Զելենսկու հետ բանակցելու հարցում
Լուկաշենկոն ասել է` ով է դեր խաղացել Զելենսկու հետ բանակցելու հարցում
Sputnik Արմենիա
Շփում հաստատելու գործում առանցքային դերակատարություն են ունեցել երկու հոգի։ 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T17:17+0400
2022-03-01T17:17+0400
2022-03-01T17:17+0400
բելառուս
ալեքսանդր լուկաշենկո
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/10/24131206_0:0:1600:901_1920x0_80_0_0_2ffc197da29204c58e065730e42a84a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ով է կազմակերպել իր հեռախոսային բանակցությունը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։Բելառուսի նախագահի խոսքով՝ Զելենսկու հետ կապ հաստատելու գործում մեծ դեր է խաղացել ուկրաինացի քաղաքական գործիչ և իրավաբան Եվգենի Շևչենկոն:Լուկաշենկոն նրան նույնիսկ «ահաբեկիչ» է անվանել այն պատճառով, որ ամբողջ գիշեր «քրքրել» է նախագահի օգնականներին և անվտանգության ծառայությանը:Լուկաշենկոն նշել է, որ իր որդին և ուկրաինացի քաղաքական գործիչը հեռախոսահամարները փոխանակել են Պետրիկովում կալիումային կոմբինատի գործարկման ժամանակ: Այդ պատճառով էլ Եվգենի Շևչենկոյին հնարավոր է եղել գտնել գիշերը։«Բայց ասեմ` եթե չլիներ նրա նախաձեռնությունը, ինչպես ինքն ասաց, ուկրաինացի պատգամավորների անունից, ավելի բարդ կլիներ։ Հենց այդ գիծը գործեց։ Եվ մենք շուրջ 40-45 րոպե Վոլոդյա Զելենսկու հետ քննարկեցինք իրավիճակը», - նշել է Բելառուսի նախագահը։Լուկաշենկոն խոստովանել է, որ Ուկրաինայի նախագահի հետ զրույցը ծանր է եղել, քանի որ Զելենսկին Բելառուսին ագրեսոր է համարել, բայց ի վերջո հաջողվել է պայմանավորվածության հասնել:«Եվ ես նրան ասացի՝ ռուսական պատվիրակությունը քեզ սպասում է Գոմելում։ Արի։ Քեզ մոտ պատերազմ է։ Դադարեցրու դեմ գնալը, քանի որ բոլոր շներին քեզ վրա բաց կթողնեն», - ասել է Բելառուսի առաջնորդը։Լուկաշենկոն ցավով նշել է, որ ավելի քան մեկ օր է տևել, մինչև ուկրաինական պատվիրակությունը տեղ է հասել, թեև լիակատար անվտանգության երաշխիքներ են եղել:Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը, կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել բելառուսա-լեհական սահմանին:
բելառուս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/08/10/24131206_0:0:1404:1053_1920x0_80_0_0_91245655a9e1780ab8a97d8b04269cb7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, ալեքսանդր լուկաշենկո, վլադիմիր զելենսկի, ուկրաինա
բելառուս, ալեքսանդր լուկաշենկո, վլադիմիր զելենսկի, ուկրաինա
Լուկաշենկոն ասել է` ով է դեր խաղացել Զելենսկու հետ բանակցելու հարցում
Շփում հաստատելու գործում առանցքային դերակատարություն են ունեցել երկու հոգի։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ով է կազմակերպել իր հեռախոսային բանակցությունը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Տեղեկությունը հայտնում է
Sputnik Բելառուսը։
Բելառուսի նախագահի խոսքով՝ Զելենսկու հետ կապ հաստատելու գործում մեծ դեր է խաղացել ուկրաինացի քաղաքական գործիչ և իրավաբան Եվգենի Շևչենկոն:
Լուկաշենկոն նրան նույնիսկ «ահաբեկիչ» է անվանել այն պատճառով, որ ամբողջ գիշեր «քրքրել» է նախագահի օգնականներին և անվտանգության ծառայությանը:
«Բայց երբ նրան ասել են, թե հերիք է, որքա՞ն կարելի է, նախագահը քեզ հետ հինգ անգամ խոսել է, նա կարողացել է կապ հաստատել փոքր որդուս (Նիկոլայ Լուկաշենկո) հետ, - ասել է Բելառուսի առաջնորդը:
Լուկաշենկոն նշել է, որ իր որդին և ուկրաինացի քաղաքական գործիչը հեռախոսահամարները փոխանակել են Պետրիկովում կալիումային կոմբինատի գործարկման ժամանակ: Այդ պատճառով էլ Եվգենի Շևչենկոյին հնարավոր է եղել գտնել գիշերը։
«Բայց ասեմ` եթե չլիներ նրա նախաձեռնությունը, ինչպես ինքն ասաց, ուկրաինացի պատգամավորների անունից, ավելի բարդ կլիներ։ Հենց այդ գիծը գործեց։ Եվ մենք շուրջ 40-45 րոպե Վոլոդյա Զելենսկու հետ քննարկեցինք իրավիճակը», - նշել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն խոստովանել է, որ Ուկրաինայի նախագահի հետ զրույցը ծանր է եղել, քանի որ Զելենսկին Բելառուսին ագրեսոր է համարել, բայց ի վերջո հաջողվել է պայմանավորվածության հասնել:
«Եվ ես նրան ասացի՝ ռուսական պատվիրակությունը քեզ սպասում է Գոմելում։ Արի։ Քեզ մոտ պատերազմ է։ Դադարեցրու դեմ գնալը, քանի որ բոլոր շներին քեզ վրա բաց կթողնեն», - ասել է Բելառուսի առաջնորդը։
Լուկաշենկոն ցավով նշել է, որ ավելի քան մեկ օր է տևել, մինչև ուկրաինական պատվիրակությունը տեղ է հասել, թեև լիակատար անվտանգության երաշխիքներ են եղել:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը, կողմերը
պայմանավորվել են բանակցությունները շարունակել բելառուսա-լեհական սահմանին: