00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լավ է կարկուտը խփի, քան հետները գործ բռնես». գյուղացին բերքի ապահովագրման դառը փորձ ունի

© Sputnik / Aram NersesyanՆալբանդյան համայնքի բնակիչ Վաչիկ Խաչատրյանը
Նալբանդյան համայնքի բնակիչ Վաչիկ Խաչատրյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Բաժանորդագրվել
Բերքի ապահովագրման գործընթացը մեկնարկել է, սակայն գյուղացիների հույսը եղանակն է։ Նրանք հիասթափված են, քանի որ ապահովագրական ընկերությունների հետ քաշքշուկը երբեմն դատարան է հասցնում։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik, Կարինե Հարությունյան. Գյուղապահովագրությունը փետրվարի 1-ից սկսվել է: Ըստ մշակաբույսի տեսակի՝ պայմանագիր կնքելու հստակ ժամանակացույց է գործում: Եթե 2 տարի առաջ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքն ամենաշատ ապահովագրական պայմանագիր կնքած համայնքների թվում էր, ապա այս տարի գյուղացիները չեն շտապում այս հարցում։

Գյուղացիները հիասթափված են, կամ ապահովագրության մյուս կողմը

Նալբանդյան համայնքի բնակիչներից Վաչիկ Խաչատրյանին իր ծիրանի այգում ենք հանդիպում, որի բերքը 2021-ի փետրվարին «Ինգո Արմենիա» ընկերության միջոցով ապահովագրել են։ 6000 մետր տարածքի համար շուրջ 90 000 դրամ պետք է վճարեր։

«Մեզ առաջարկեցին «նիսյայով» ապահովագրել բերքը և պետք է մինչև օգոստոսի 2-ը վճարեինք գումարը։ Մայիսին ուժեղ կարկուտ եկավ, ու մենք էլ զանգեցինք ապահովագրական ընկերություն, որ գան, նայեն։ Բայց որևէ մեկը չեկավ։ Հետո տղաս դիմում գրեց, վիդեոներ էլ կցեցինք, բայց էլի ոչ մեկը չեկավ»,–պատմեց Խաչատրյանը։

Ահազանգին չեն արձագանքել, սակայն օգոստոսին պահանջել են վճարել ապահովագրության գումարը։ Վաչիկը հրաժարվել է վճարել, ընկերությունն էլ դատարան է դիմել։ Հիմա ԴԱՀԿ–ն նրանից գումար է պահանջում։
© Sputnik / Aram NersesyanՆալբանդյան համայնքի բնակիչ Վաչիկ Խաչատրյանը
Նալբանդյան համայնքի բնակիչ Վաչիկ Խաչատրյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Նալբանդյան համայնքի բնակիչ Վաչիկ Խաչատրյանը
«Ծիրանը ծառի տակ փռված էր, բայց ոչ մեկը չեկավ, որ տեսնի` ինչ վիճակ է։ Երևի մտածում են` գյուղացի ենք, ոչ մի բանից չենք հասկանում` ոնց կուզեն, կանեն։ Թող գային ու ասեին` չի հասնում ձեզ փոխհատուցում, մենք էլ տանեինք, ապահովագրության գումարը վճարեինք։ Բայց մեզ արհամարհել են, էս է պատմությունը»,–ասաց Խաչատրյանը` հավելելով` իրենց պատմությանը տեղյակ լինելով, գյուղացիներից ո՞ր մեկը կուզի ապահովագրական ընկերության հետ «գործ բռնել»։
© Sputnik / Aram NersesyanՆալբանդյան համայնքի բնակիչ Վաչիկ Խաչատրյանը
Նալբանդյան համայնքի բնակիչ Վաչիկ Խաչատրյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Նալբանդյան համայնքի բնակիչ Վաչիկ Խաչատրյանը
Տեղի բնակիչներից Իշխան Քոչարյանը նույնպես նմանատիպ պատմության մեջ է ընկել։ Ասում է` հարևանը` Վաչիկ Խաչատրյանը, նախորդ տարի իր բերքը ոչ բարով ապահովագրելուց հետո ապահովագրական ընկերության աշխատակիցներին առել, իրենց տուն էր եկել։

«Կես հեկտար հողում ծիրանենիներիս բերքն ապահովագրելու համար 76 000 դրամ պետք է տայի, ես էլ ապառիկով ապահովագրում արեցի։ Բայց էդ ընթացքում կարկուտը խփեց բերքին և ապահովագրությունից խոստացան, որ կգան և վնասները չհաշվարկեն, բայց մինչև հիմա գալիս են։ Մի քանի անգամ զանգել եմ, իրենց մոտ էլ զանգերը ձայնագրվում են, բայց մեր ձայնը տեղ չի հասնում»,–ասաց Քոչարյանը։

Օգոստոսի սկզբին նրանից նույնպես պահանջել են ապահովագրության վճարումն անել, ինչից նա հրաժարվել է։ Ապահովագրական ընկերությունը նրա հարցով նույնպես դատարան է դիմել, գյուղացին էլ իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել ընկերության դեմ։
© Sputnik / Aram NersesyanՆալբանդյան համայնքի բնակիչ Իշխան Քոչարյանը
Նալբանդյան համայնքի բնակիչ Իշխան Քոչարյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Նալբանդյան համայնքի բնակիչ Իշխան Քոչարյանը
Ասում է` կապի ընկերություններից վերցրել է հեռախոսահամարները, որտեղ երևում է, թե որ օրն է զանգել ապահովագրական ընկերություն։

«Ասում եմ` ախպեր ջան, եթե դուք չեք եկել իմ պահանջը կատարել, ինչի՞ համար ձեզ փող տամ։ Հարցն այն է, որ ինձ ոչ ոք բանի տեղ չդրեց ու չեկավ գյուղ, թե չէ որ գային, իմ ու երեխայիս բերանիս կկտրեի, էդ գումարը կվճարեի»,–ասաց Քոչարյանը։

Իշխան Քոչարյանը սովորաբար ծիրանի բերքը հանձնում է գործարաններին, նաև ՌԴ–ի Ստավրոպոլ քաղաք է արտահանում։ Ասում է` եթե ամեն տարի շուրջ 12 տոննա ծիրան էր ունենում, նախորդ տարի կարկուտի պատճառով 1.5 տոննա բերք էր մնացել։ Կատակում է. «Ավելի լավ է կարկուտը խփի, քան ապահովագրական ընկերությունների հետ նորից գործ բռնի»։
Որքան մոտենանք մարտին, այնքան ավելի են շատանալու. գյուղացին չի շտապում ապահովագրել բերքը
Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը նշում է` երկու տարի առաջ Արմավիրի մարզում ամենաշատը հենց իրենց համայնքում են ապահովագրական պայմանագրեր կնքել։
© Sputnik / Aram NersesyanՆալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը
Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Նալբանդյան համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը
«Այդ ժամանակ 20 անձ ապահովագրել էր ծիրանն ու խաղողը։ Հենց այդ տարի ցրտահարություն եղավ և ծիրանի վնասի համար փոխհատուցում տրամադրեցին։ Սակայն բնակիչները գոհ չմնացին, քանի որ բոլոր ծախսերը չէր հանում։ Այս տարի ապահովագրական ընկերությունների և գյուղացիների հետ 2-3 հանդիպում է կայացել, բայց համաձայնության չեն եկել` ժողովուրդը տրամադրվող գումարի և գումարը տալու հետ կապված քաշքշուկներին համաձայն չէ»,–ասաց Մկրտչյանը։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Նալբանդյան համայնք
Արմավիրի մարզի Նալբանդյան համայնք - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Արմավիրի մարզի Նալբանդյան համայնք
Համայնքի ղեկավարը հավելում է, որ ամեն տարի իրենց մոտ ցրտահարություն է լինում և 1500 հեկտար մշակելի տարածք ունեցող համայնքում ամենաշատը հենց ծիրանենիներն են տուժում։

Պաշտոնական տվյալները տարբեր են

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ գյուղատնտեսական ոլորտում ապահովագրումը ներդրվել է 2019–ին։ Ծրագիրը մեկնարկել է 2 մշակաբույսի ապահովագրությամբ՝ ներկայում ապահովագրվող մեկ տասնյակից ավել մշակաբույսերի դիմաց։
Օրինակ, կարկտահարության և հրդեհի ռիսկից ապահովագրում են ծիրանը, խաղողը, դեղձն ու հացահատիկը, կարկտահարության ռիսկից` խնձորը, հացահատիկը, սալորը, կարտոֆիլը, բալը, կեռասը, իսկ գարնանային ցրտահարության ռիսկից` ծիրանը, խաղողը, դեղձը, սալորն ու կարտոֆիլը։
Կարկուտն այլևս ծեծած տեղը չի՞ ծեծի. ի՞նչ է շահելու գյուղացին գյուղապահովագրությունից
Ծրագրի մեկնարկից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31–ը կնքվել է 5825 ապահովագրական պայմանագիր՝ 8195,8 հեկտարի համար։ 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար կնքվել է 4279 պայմանագիր(5832 հա), իսկ 2020-ին` 1546 պայմանագիր (2363,8 հա):
Միաժամանակ հայտնում են, որ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նպատակ է դրվել առաջիկա 5 տարիներին ներդնել գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը։ Բացի այդ, կընդլայնվեն ապահովագրվող ռիսկերի ցանկը, ինչպես նաև պետք է ստեղծեն նախադրյալներ կենդանիների ապահովագրության ներդրման համար։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Նալբանդյան համայնք
Արմավիրի մարզի Նալբանդյան համայնք - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Արմավիրի մարզի Նալբանդյան համայնք
Հավելենք, որ Sputnik Արմենիան պարզաբանում ստանալու համար դիմել էր նաև «Ինգո Արմենիա»։ Երբ խոստացված ժամկետում մեր գրավոր հարցման պատասխանը չեկավ, զանգահարեցինք ընկերություն, սակայն համապատասխան մասնագետն այդպես էլ կապ չհաստատեց մեզ հետ։
Լրահոս
0