00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ կլինի Հայաստանում ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով. ԿԲ–ի պատասխանը

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԿԲ
ՀՀ ԿԲ - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Բաժանորդագրվել
Հնարավոր ռիսկերի նվազեցման համար ԿԲ–ն հայաստանյան արտահանողներին խորհուրդ է տալիս դիվերսիֆիկացնել գործարքները։ ԿԲ–ն նաև հայտնում է, որ բեռնափոխադրումներն այս պահին Սև ծովի տարածքով, հատկապես Ուկրաինայի հետ առևտրի մասով, արդեն բավական դժվարացած են։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ ԿԲ–ն պատասխանել է Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ–ի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների` Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին հանրությանը հուզող մի շարք հարցրի։
1. Ի՞նչ է սպասվում ՀՀ բանկային համակարգին SWIFT համակարգից ՌԴ–ի անջատման դեպքում
ԿԲ–ն արձանագրում է, որ SWIFT–ի անջատումը տարածվում է ՌԴ ոչ բոլոր բանկերի վրա։ Հարվածի տակ հիմնականում խոշորներն են, և ՀՀ առևտրային բանկերն իրենց գործարքները կարող են իրականացնել ՌԴ մյուս բանկերի հետ։ Բացի այդ, կարող են նաև ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել այլընտրանքային տեսքով, ինչը նույնպես կապահովի ֆինանսական գործառնությունների անխափան իրականացումը։
Ֆինանսական գործարքների իրականացման պայմանները՝ արժույթը, բանկային հաշիվները և այլն, պետք է որոշեն տնտեսվարողները` իրենց արտերկրի գործընկերների և սպասարկող բանկերի հետ պայմանավորվածությունների հիման վրա։
Կենտրոնական բանկը նշում է, որ խնդիրները լուծելի են, ֆինանսական կայունության համար ռիսկերը` ոչ էական։
Ինչ վերաբերում է ոչ առևտրային դրամական փոխանցումների համակարգերի վրա տվյալ պատժամիջոցի հնարավոր ազդեցությանը, ԿԲ–ն հայտնում է, որ այս պահին նման տեղեկություն չունի։
2. Ինչպե՞ս կազդի ռուբլու արժեզրկումը Հայաստան եկող դրամական փոխանցումների վրա
Ռուբլու արժեզրկումն, ըստ ԿԲ–ի, Հայաստան եկող դրամական փոխանցումների վրա էական ազդեցություն չի ունենա։ Փոխարենը կազդի փոխանցումների դոլարային արտահայտության վրա։ Այսինքն` ԱՄՆ դոլարով արտահայտված դրամական փոխանցումները կնվազեն։
Դրամական փոխանցումների որոշակի կրճատումը բացասական կազդի ՀՀ ներքին պահանջարկի վրա, բայց, ԿԲ–ի գնահատմամբ, ազդեցությունը շատ մեծ չի լինի։
3. Կլինի՞ նոր գնաճ, թե՞ ոչ
Ներկա պահին ԿԲ–ն դժվարանում է պատախանել այս հարցին։ Գործոնները շատ են, տատանողականությունը` բարձր։
Ամեն դեպքում, ԿԲ–ը վստահեցնում է, որ հավատարիմ է մնում գների կայունության ապահովման իր մանդատին ու կապահովի այն իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում։
4. Ի՞նչ ազդեցություն կունենան պատժամիջոցները ՀՀ տնտեսության վրա
ՌԴ–ի նկատմամ կիրառվող պատժամիջոցների հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության վրա, ԿԲ–ի գնահատմամբ, կարող են լինել ինչպես բացասական, այնպես էլ դրական, ինչպես օրինակ` տարածաշրջանից մարդկային ռեսուրսների և կապիտալի ներհոսքի առումով։
Բացասական ազդեցությունը կարող է արտահայտվել Ռուսաստանի Դաշնություն արտահանումների վրա (ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով), քանի որ ՀՀ–ում արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կարճաժամկետ հատվածում որոշակիորեն կկրճատվի։ Իսկ երկարաժամկետ ազդեցության չափը կախված է բազմաթիվ գործոններից՝ գործարքի կնքման արժույթից, վճարման ժամկետներից, արտահանող ընկերությունների ճկունությունից, ՌԴ-ում գնաճի տեմպերից և այլն։
Հնարավոր ռիսկերի նվազեցման համար ԿԲ–ն հայաստանյան արտահանողներին խորհուրդ է տալիս դիվերսիֆիկացնել իրենց արտահանման գործարքները։
Միաժամանակ ԿԲ–ն հայտնում է, որ բեռնափոխադրումներն այս պահին Սև ծովի ջրային տարածքով, հատկապես Ուկրաինայի հետ առևտրի մասով, արդեն բավական դժվարացած են։ Այլ լրացուցիչ տեղեկություններ ԿԲ–ն ներկա պահին չունի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Այդ ֆոնին Ռուսաստանի դեմ սկսեցին լուրջ պատժամիջոցներ կիրառել ոչ միայն ԱՄՆ–ն, այլև եվրոպական բազմաթիվ երկրներ ու Եվրամիությունը։
Ռուսական ռուբլու փոխարժեքն այդ պատժամիջոցների ֆոնին սկսեց անկում ապրել` փետրվարի 28–ին հասնելով պատմական մինիմումի։
Լրահոս
0