https://arm.sputniknews.ru/20220301/hajastani-interaktiv-qartezy-rus-parskakan-ev-rus-turqakan-paterazmneri-vaveragrumy-39271526.html
Հայաստանի ինտերակտիվ քարտեզը. ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների վավերագրումը
Հայաստանի ինտերակտիվ քարտեզը. ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների վավերագրումը
Sputnik Արմենիա
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկայացվել է Հայաստանի մուլտիմեդիոն ինտերակտիվ քարտեզը, որտեղ նշված են ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների... 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T20:17+0400
2022-03-01T20:17+0400
2022-03-01T20:18+0400
քարտեզ
հայաստան
ռուսաստան
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/03/24338833_0:30:1600:930_1920x0_80_0_0_1d5910b8fe2bf2a5e40704ad53ba790e.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանի պատմության կամ Ռուսաստանի կովկասյան պատերազմների գիտակները միայն, սեղմելով այդ քարտեզի վրա, չեն զարմանա, որ Երևանի կոնյակի գործարանի տեղում երկու հարյուր տարի առաջ վեր է խոյացել պարսկական միջնաբերդը։ Գործից հասկացող ընթերցողը գիտի, որ Էրիվանի նախկին Սարդարյան պալատում ռուսական զորքերի կողմից գրավելուց հետո բանաստեղծ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը կյանքում մի անգամ ականատես է եղել իր անմահ «Խելքից պատուհասը» կատակերգության առաջին ակտի բեմադրմանը, որը ներկայացրել էին դեկաբրիստները։ Սակայն, քչերը գիտեն, օրինակ, Վայոց Ձորի մարզի Պասկևիչի կամրջի կամ Երևանի մերձակայքում գտնվող գեներալ Բեբուտովի դստեր գերեզմանի մասին։Այս ամենն այժմ կարելի է տեսնել Հայաստանի մուլտիմեդիոն ինտերակտիվ քարտեզի վրա, որտեղ արտացոլված են ռուս-թուրքական ու ռուս-պարսկական պատերազմների պատմական ժառանգության 50 օբյեկտները: Նախագիծը մշակվել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության կողմից (Ռուսական տուն Երևանում)։ Այսօր քարտեզը քննարկվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ նախագահ Աշոտ Սահյանի մասնակցությամբ։Քարտեզը ներկայացվել է գիտական հանրությանը և զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչներին, որ հետագայում դրանում եղած տեղեկությունը լրացնեն։ Մոտ ժամանակներս այն հասանելի կլինի համացանցի օգտատերերին ու զբոսաշրջիկներին։ Նախատեսվում է, որ քարտեզի վրա նշված օբյեկտների ու տեսարժան վայրերի մոտ սմարթֆոնների հավելվածների համար QR կոդով ցուցանակներ կտեղադրվեն:Քարտեզն իրենից ներկայացնում է ինտերակտիվ ինֆոգրաֆիկա, որից կարելի է մկնիկի հպումով նոր տեղեկություն ստանալ։ Դրա վրա նշված են գեոլոկացիաները, տեսակները (պատմական ու ժամանակակից), ինչպես նաև ռուս-թուրքական ու ռուս-պարսկական պատերազմների հերոսների, հուշարձանների, ամրոցների ու գերեզմանների վայրերի նկարագրությունը:«Հայաստանը ռազմական գործողությունների թատերաբեմ էր Կովկասի համար մրցող Ռուսաստանի և պարսկական ու Օսմանյան կայսրությունների միջև ։ Այս նախագծի գաղափարն է մատչելի հարթակում հավաքել և պահել տեղեկություններ զինվորական փառքի և ռուս-հայկական փոխգործակցության մասին, որը եղել է նախորդ հարյուրամյակների պատերազմների ժամանակ։ Այդ մասին կան քիչ հայտնի կամ բոլորովին անհայտ փաստեր։ Այժմ մենք ուզում ենք կազմել այդ պատերազմների կարևոր իրադարձությունների մասնակիցների անվանական ցուցակը՝ հիմնվելով փաստագրական գրականության ու արխիվային տվյալների վրա», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։Նրա խոսքով՝ համատեղ պատմական նախագծերը շատ կարևոր են ներկա ու ապագա սերունդների մերձեցման համար, ուստի Ֆեֆիլովն ակնկալում է Հայաստանի ակադեմիական հանրության ակտիվ աջակցությունը:Վադիմ Ֆեֆիլովը ասում է, որ այժմ աշխատանքներ են տարվում «Հայկական վիքիպեդիա» փորձնական նախագծի վրա, որի մի մասը ռուս-պարսկական ու ռուս-թուրքական պատերազմների շրջանում ռուս-հայկական գործընկերության ինտերակտիվ մուլտիմեդիա քարտեզն է լինելու:Այս նախագծում առանձնահատուկ դեր է հատկացվելու 19-րդ դարասկզբի իրադարձություններին և առանձին գործիչներին, որոնք նշանակալի դերակատարություն են ունեցել հայ-ռուսական հարաբերությունների կայացման և զարգացման գործում։ Դրանցից շատերի մասին միայն նեղ շրջանակներին է հայտնի։Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆՌուս-թուրքական պատերազմները գրանցվել են 16-20-րդ դարերին ու 351 տարի ժամանակաշրջան են ընդգրկում։ Այդ ընթացքում Ռուսաստանն ու Թուրքիան 69 տարի պատերազմի մեջ էին գտնվում։ Միջինում ռուս-թուրքական մի պատերազմը մյուսից ընդամենը 25 տարի էր բաժանում։ Ռուսաստանի և Պարսկաստանի զինված դիմակայությունները տեղի են ունեցել 5 անգամ XVII – XIX դարերում։ Ռազմական գործողությունների թատերաբեմ էր դառնում Հայկական լեռնաշխարհը։Ռուսական պետության ռազմական փառքի տարեգրության մեջ տեղ են գտել ավելի քան 200 հայազգի գեներալների անուններ։ Նրանք բոլորն էլ աչքի են ընկել մարտական ոգով ու վճռականությամբ, նրանց խիզախությունը գնահատվել է բազմաթիվ պարգևներով և ազնվական բարձրագույն կոչումներով։
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/03/24338833_0:0:1600:1200_1920x0_80_0_0_94bac689e2f5d37852853e998276672c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բերդ մարտ հուշարձան հայաստան ինտերակտիվ քարտեզ
բերդ մարտ հուշարձան հայաստան ինտերակտիվ քարտեզ
Հայաստանի ինտերակտիվ քարտեզը. ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների վավերագրումը
20:17 01.03.2022 (Թարմացված է: 20:18 01.03.2022) ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկայացվել է Հայաստանի մուլտիմեդիոն ինտերակտիվ քարտեզը, որտեղ նշված են ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների պատմական ժառանգության հուշարձանները:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանի պատմության կամ Ռուսաստանի կովկասյան պատերազմների գիտակները միայն, սեղմելով այդ քարտեզի վրա, չեն զարմանա, որ Երևանի կոնյակի գործարանի տեղում երկու հարյուր տարի առաջ վեր է խոյացել պարսկական միջնաբերդը։ Գործից հասկացող ընթերցողը գիտի, որ Էրիվանի նախկին Սարդարյան պալատում ռուսական զորքերի կողմից գրավելուց հետո բանաստեղծ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը կյանքում մի անգամ ականատես է եղել իր անմահ «Խելքից պատուհասը» կատակերգության առաջին ակտի բեմադրմանը, որը ներկայացրել էին դեկաբրիստները։ Սակայն, քչերը գիտեն, օրինակ, Վայոց Ձորի մարզի Պասկևիչի կամրջի կամ Երևանի մերձակայքում գտնվող գեներալ Բեբուտովի դստեր գերեզմանի մասին։
Այս ամենն այժմ կարելի է տեսնել Հայաստանի մուլտիմեդիոն ինտերակտիվ քարտեզի վրա, որտեղ արտացոլված են ռուս-թուրքական ու ռուս-պարսկական պատերազմների պատմական ժառանգության 50 օբյեկտները: Նախագիծը մշակվել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության կողմից (Ռուսական տուն Երևանում)։ Այսօր քարտեզը քննարկվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ նախագահ Աշոտ Սահյանի մասնակցությամբ։
Քարտեզը ներկայացվել է գիտական հանրությանը և զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչներին, որ հետագայում դրանում եղած տեղեկությունը լրացնեն։ Մոտ ժամանակներս այն հասանելի կլինի համացանցի օգտատերերին ու զբոսաշրջիկներին։ Նախատեսվում է, որ քարտեզի վրա նշված օբյեկտների ու տեսարժան վայրերի մոտ սմարթֆոնների հավելվածների համար QR կոդով ցուցանակներ կտեղադրվեն:
Քարտեզն իրենից ներկայացնում է ինտերակտիվ ինֆոգրաֆիկա, որից կարելի է մկնիկի հպումով նոր տեղեկություն ստանալ։ Դրա վրա նշված են գեոլոկացիաները, տեսակները (պատմական ու ժամանակակից), ինչպես նաև ռուս-թուրքական ու ռուս-պարսկական պատերազմների հերոսների, հուշարձանների, ամրոցների ու գերեզմանների վայրերի նկարագրությունը:
«Հայաստանը ռազմական գործողությունների թատերաբեմ էր Կովկասի համար մրցող Ռուսաստանի և պարսկական ու Օսմանյան կայսրությունների միջև ։ Այս նախագծի գաղափարն է մատչելի հարթակում հավաքել և պահել տեղեկություններ զինվորական փառքի և ռուս-հայկական փոխգործակցության մասին, որը եղել է նախորդ հարյուրամյակների պատերազմների ժամանակ։ Այդ մասին կան քիչ հայտնի կամ բոլորովին անհայտ փաստեր։ Այժմ մենք ուզում ենք կազմել այդ պատերազմների կարևոր իրադարձությունների մասնակիցների անվանական ցուցակը՝ հիմնվելով փաստագրական գրականության ու արխիվային տվյալների վրա», - Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Նրա խոսքով՝ համատեղ պատմական նախագծերը շատ կարևոր են ներկա ու ապագա սերունդների մերձեցման համար, ուստի Ֆեֆիլովն ակնկալում է Հայաստանի ակադեմիական հանրության ակտիվ աջակցությունը:
Վադիմ Ֆեֆիլովը ասում է, որ այժմ աշխատանքներ են տարվում «Հայկական վիքիպեդիա» փորձնական նախագծի վրա, որի մի մասը ռուս-պարսկական ու ռուս-թուրքական պատերազմների շրջանում ռուս-հայկական գործընկերության ինտերակտիվ մուլտիմեդիա քարտեզն է լինելու:
Այս նախագծում առանձնահատուկ դեր է հատկացվելու 19-րդ դարասկզբի իրադարձություններին և առանձին գործիչներին, որոնք նշանակալի դերակատարություն են ունեցել հայ-ռուսական հարաբերությունների կայացման և զարգացման գործում։ Դրանցից շատերի մասին միայն նեղ շրջանակներին է հայտնի։
Ռուս-թուրքական պատերազմները գրանցվել են 16-20-րդ դարերին ու 351 տարի ժամանակաշրջան են ընդգրկում։ Այդ ընթացքում Ռուսաստանն ու Թուրքիան 69 տարի պատերազմի մեջ էին գտնվում։ Միջինում ռուս-թուրքական մի պատերազմը մյուսից ընդամենը 25 տարի էր բաժանում։ Ռուսաստանի և Պարսկաստանի զինված դիմակայությունները տեղի են ունեցել 5 անգամ XVII – XIX դարերում։ Ռազմական գործողությունների թատերաբեմ էր դառնում Հայկական լեռնաշխարհը։
Ռուսական պետության ռազմական փառքի տարեգրության մեջ տեղ են գտել ավելի քան 200 հայազգի գեներալների անուններ։ Նրանք բոլորն էլ աչքի են ընկել մարտական ոգով ու վճռականությամբ, նրանց խիզախությունը գնահատվել է բազմաթիվ պարգևներով և ազնվական բարձրագույն կոչումներով։