00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հետքը Իտալիայում և հակառակը. իտալացի լուսանկարչի յուրատեսակ ցուցահանդեսը

© Photo : Patrizia PosillipoՊատրիցիա Պոզիլիպոյի լուսանկարներից
Պատրիցիա Պոզիլիպոյի լուսանկարներից - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Պատրիցիա Պոզիլիպոյի լուսանկարներից
Բաժանորդագրվել
Լուսանկարիչ Պատրիցիա Պոզիլիպոն ճամփորդել է Իտալիայի և Հայաստանի քաղաքներով, նկարել հայերի ժառանգությունը Իտալիայում և իտալացիների ժառանգությունը Հայաստանում։ Նրա Tracce («Հետքեր») ցուցահանդեսն այժմ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում է և շուտով կտեղափոխվի Իտալիա։
Իտալիայի պատմության և մշակույթի մեջ հայկական հետքն ավելի շատ է, քան տեղյակ են Հայաստանում։ Եվ հակառակը՝ Հայաստանում քչերը գիտեն իտալացի հոգևորականների մասին, որոնք արդեն երեք տասնյակ տարի աշխատում են հանրապետության հյուսիսում՝ Աշոցքի հիվանդանոցում։
Իտալացի լուսանկարիչ Պատրիցիա Պոզիլիպոն իր ցուցահանդեսի միջոցով որոշել է ցույց տալ երկու ժողովուրդների` միմյանց կյանքում թողած հետքերի միահյուսումը և այդպես էլ անվանել է ցուցադրությունը՝ Tracce (իտալերեն՝ «Հետքեր»)։ Դրա համար նա շրջել է Իտալիայի մի քանի քաղաքներով, ապա եկել է Հայաստան։ Ճանապարհային ուղեցույցը նրան տվել է Կառլո Կոպոլան։ Կառլոն ուսուցիչ է Բարի քաղաքի դպրոցներից մեկում և Հայաստանի մեծ բարեկամն է, եվրոպական մշակույթի, Իտալիայի և Հայաստանի պատմական կապերի հրաշալի գիտակ:

Սան Բիաջո դի Սեբաստե

Իտալիայի մի քանի քաղաքներում Սուրբ Վլասի (Սան Բիաջո) տոնին Պոզիլիպոն լուսանկարել է հավատացյալների և եկեղեցիները։ Սուրբ Վլասը համարվում է հիվանդների հովանավոր և բժշկող, նրա տոնին՝ փետրվարի 3-ին, հոգևորականներն օգնում են կոկորդի հիվանդություն ունեցողներին (ավանդության համաձայն՝ սուրբ Վլասը բժշկել է մի տղայի, որի կոկորդում ձկան փուշ էր մնացել)։ Քահանան հավատացյալի վզին երկու խաչաձևած, չվառած մոմ է մոտեցնում և արտասանում․«Սուրբ Վլասի միջնորդությամբ թող Աստված բժշկի քեզ կոկորդի և ամեն տեսակ այլ ախտերից»։
Լուսանկարներից մեկը Պոզիլիպոն արել է Նեապոլի մոտակայքում գտնվող Կազալ դի Պրինչիպե փոքրիկ քաղաքում. այստեղ է գտնվում Սուրբ Վլասի մատուռը, որտեղ պահվում է նաև նրանից մի մասունք։

«Ես ինքս ծագումով Կազերտայից եմ՝ Նեապոլի հարևանությամբ գտնվող մեկ այլ քաղաքից, ուստի ինձ համար այդ բոլոր ավանդույթները նորություն չեն, այլ իմ կյանքի մի մասը, ճիշտ այնպես, ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարը Նեապոլում»,-ասում է սինյորա Պատրիցիան։

Հայաստանում քչերը գիտեն Սուրբ Վլասի մասին, չնայած նա ապրել է Սեբաստիա քաղաքում (որտեղ էլ նահատակվել է 4-րդ դարի 310-ական թվականներին)։ Իտալիայում նրա վարքագրություններում միշտ հիշատակում է, որ նա ծնվել է Հայաստանում (այդ մասին նշվում է նաև Վատիկանի պաշտոնական ռեսուրսներում։
Միաժամանակ այս սուրբն այնքան սիրված է իտալացիների կողմից, որ նրա անվան հետ նրանք ոչ միայն հոգևոր, այլև միանգամայն «երկրային» ավանդություններ են կապում։ Դրանցից մեկի համաձայն՝ հավատացյալ մի կին տաճար է բերում Սուրբ Ծնունդի առթիվ իր ընտանիքի համար թխած կարկանդակը և խնդրում է օրհնել այն։ Տեր Հայրը նրան ասում է․ «Ես հիմա շատ զբաղված եմ, շուտով Սուրբծննդյան պատարագն է, կարկանդակն ինձ մոտ թող, անմիջապես պատարագից հետո կօծեմ»։ Կարկանդակի մասին նա հիշում է միայն մի քանի օր անց։
«Կարկանդակը չորացել է, հավատացյալ կինն էլ այդպես չեկավ»,-մտածում է հոգևորականը։ Եվ որպեսզի դեն չնետի կարկանդակը, կամաց-կամաց ուտում է։ Բայց Սուրբ Վլասի օրը կինը անսպասելիորեն գալիս է և ասում․ «Տեր հայր, չե՞ք մոռացել օրհնել իմ կարկանդակը»։
«Ի՜նչ ամոթ է, ի՞նչ ասեմ նրան»,-մտածում է հոգևորականը և տխուր գնում է իր սենյակ՝ դատարկ կողովը կնոջը վերադարձնելու։ Բայց ի զարմանս իրեն, սենյակում հայտնաբերում է նախորդից երկու անգամ մեծ կարկանդակ։ Այդ դեպքի հիշատակին Միլանում Սուրբ Ծննդյան օրը հատուկ կարկանդակ են թխում (panettone), ոը թողնում են մինչև փետրվարի 3-ը, իսկ այդ օրը հյուրասիրում են հարազատներին և ծանոթներին։

Նոր Արաքս

Բարի քաղաքում Պոզիլիպոն մի քանի լուսանկար է արել, որոնք նվիրված են Նոր Արաքս բնակավայրին։ Այն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հիմնադրել է գրող Հրանտ Նազարյանցը, որը Իտալիա էր տեղափոխվել Ցեղասպանության տարիներին (1913թ․-ի ապրիլին)։ Իտալական առևտրային նավերից մեկը հունական Պիրեյոս նավահանգստից փախստականներին անվճար հասցրել էր Բարի։
Նոր Արաքսի տարածքում Պատիցիային ուղեկցել է փախստական ընտանիքներից մեկի ժառանգ Ռուբեն Թիմուրյանը։ Այնտեղ նա հյուրին ցույց է տվել երբեմնի գորգագործական արհեստանոցը, որտեղ աշխատում էին փախստականները (Նազարյանցների ընտանիքն այդպիսի արհեստանոց էր ունեցել նաև Կոստանդնուպոլսում, ուստի, ծանոթ լինելով այդ գործին, նա օգնել էր այդպիսին բացել նոր գաղթօջախում և աշխատանք ստեղծել իր հայրենակիցների համար)։ Նախկին արհեստանոցվում մնացած գորգերի ֆոնին էլ Պոզիլիպոն նկարել է նրան։
© Photo : Patrizia PosillipoՌուբեն Թիմուրյանը
Один из руководителей армянской общины итальянского города Бари Рубен Тимурян - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Ռուբեն Թիմուրյանը
«Գորգագործությունը պարզապես արհեստ չէ, դա նրա ներքին աշխարհի մի մասն է, նրա ժողովրդի ճակատագրի մասին հիշողության մարմնավորումը»,- ասում է Պոզիլիպոն։

Հայր Մարիոն

Պոզիլիպոն մտադիր էր Հայաստան գալ 2020թ․-ին, սակայն համավարակի պատճառով միայն մեկ տարի անց կարողացավ այցելել։ Այստեղ նա եղել է ոչ միայն Երևանում, այլև Աշոցք քաղաքում՝ Վրաստանի սահմանների մոտ։
Արդեն երեսուն տարի է` Հայաստանում է բնակվում հոգևորական Մարիո Կուկարելոն։ Նա ղեկավարում է Redemptoris Mater (Տիրամոր քավություն) հիվանդանոցը, որը կաթոլիկ եկեղեցին կառուցել է 1988թ․-ի երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Այստեղ նա աշխատում է մի քանի այլ կաթոլիկ հոգևորականների հետ միասին։
Կուկարոլոն գրավում է իր պարզությամբ, չի փորձում շիրակցի գյուղացներին երկյուղածություն ներշնչել իր կարգավիճակի հանդեպ։ Երբ սովորական հագուստով է, նրան հեշտությամբ կարելի է տեղացու հետ շփոթել։
© Photo : Patrizia PosillipoՄարիո Կուկարելոն
Директор католической больницы Redemptoris Mater в поселке Ашоцк отец Марио Куккаролло - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Մարիո Կուկարելոն
«Իրականում նա հոգեպես հարուստ մարդ է, ինչն էլ հենց արտահայտվում է պարզությամբ։ Նա և հիվանդանոցի մյուս պահապանները եկել են մեր երկրից և Հայաստանի մի մասն են դարձել, քանի որ տարիներ շարունակ հոգ են տանում հայերի մասին։ Նայեք այդ մարդկանց և դուք կհավատաք, որ մարդն ի բնե կոչված է բարիք գործելու, եթե միայն ինքներս չճնշենք մեր այդ կոչումը»,-ասում է Պոզիլիպոն։
Հայր Մարիոյի մասին Հայաստանում քչերը գիտեն, գուցե հենց այն պատճառով, որ նա չի սիրում ավելորդ անգամ պատմել իր մասին։
«Այն, որ հիվանդանոցն աշխատում է, մեր շնորհիվ չէ։ Չէ՞ որ մենք չենք այն կառուցել, մենք չենք այն դեղերով և հիվանդների համար սննդով ապահովում։ Հիվանդանոցը գոյություն ունի նվիրատուների շնորհիվ, իսկ մենք այստեղ պարզապես միջնորդներ ենք։ Եթե ես հանուն ճանաչման ու գովեստի աշխատեի, այս բոլոր տարիներն անիմաստ կանցնեին իմ հոգու համար»,-ասում է հայր Մարիոն իտալական հեռուստահաղորդումներից մեկին տված իր սակավաթիվ հարցազրույցներից մեկում։
Tracce(«Հետքեր») ցուցահանդեսը բացվել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանումի, Իտալիայի դեսպանատան և արվեստաբան Իզաբելլա Ինդոլֆիի աջակցությամբ։ Հետագայում այն մտադիր են ցուցադրել Բարիում, Նեապոլում, Հռոմում և Ֆլորենցիայում։
Լրահոս
0