https://arm.sputniknews.ru/20220301/garnan-arajin-ory-khvorhrdarann-ashkhatanqy-sksec-mek-rvope-lrutjamb-39231765.html
Գարնան առաջին օրը խորհրդարանն աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ
Գարնան առաջին օրը խորհրդարանն աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ
Sputnik Արմենիա
2008թ–ի մարտի 1-ին Երևանում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին քաղաքացիական անձինք ու ոստիկաններ։ 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T10:13+0400
2022-03-01T10:13+0400
2022-03-01T10:14+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
2008թ.-ի մարտի1
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578704_0:0:1600:901_1920x0_80_0_0_731568be40821607c982d58745227125.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Այսօր խորհրդարանն իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը սկսեց 1 րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով 2008թ–ի մարտի 1-ի զոհերի հիշատակին։Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Մարդիկ փողոց դուրս եկան և պահանջեցին վերահաշվարկել քվեները։Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ են դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28578704_173:0:1600:1070_1920x0_80_0_0_1e5f367b686daecb34f6c19994f59d38.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), 2008թ.-ի մարտի1
հայաստան, աժ (ազգային ժողով), 2008թ.-ի մարտի1
Գարնան առաջին օրը խորհրդարանն աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ
10:13 01.03.2022 (Թարմացված է: 10:14 01.03.2022) 2008թ–ի մարտի 1-ին Երևանում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին քաղաքացիական անձինք ու ոստիկաններ։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Այսօր խորհրդարանն իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը սկսեց 1 րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով 2008թ–ի մարտի 1-ի զոհերի հիշատակին։
«Այսօր մարտի 1-ն է, 14 տարի առաջ այս օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություների հետևանքով ՀՀ 10 քաղաքացիներ զոհվեցին` 8 քաղաքացիական անձինք ու 2 ոստիկաններ»,– հիշեցրեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` առաջարկով 1 րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Մարդիկ փողոց դուրս եկան և պահանջեցին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձինք և 2 ոստիկան։