https://arm.sputniknews.ru/20220301/baqun-hrazharvum-e-azat-ardzakel-haj-gerinerin-mirzvojany-bacheletin-39266867.html
Բաքուն հրաժարվում է ազատ արձակել հայ գերիներին. Միրզոյանը` Բաչելետին
Բաքուն հրաժարվում է ազատ արձակել հայ գերիներին. Միրզոյանը` Բաչելետին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի հետ։ 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T18:39+0400
2022-03-01T18:39+0400
2022-03-01T18:41+0400
արարատ միրզոյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39266248_0:158:1600:1059_1920x0_80_0_0_d5b713a5dc3bbde39d222ac32730ae56.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ադրբեջանում դեռևս անօրինական կերպով պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, որոնց Բաքուն հրաժարվում է ազատ արձակել և վերադարձնել, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, տեղեկանում ենք ԱԳ կայքից։Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լիարժեք կարգավորման նպատակով միջազգային կառույցների՝ տեղում անխոչընդոտ ներգրավվածության, այդ թվում՝ ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացման կարևորությունը։Միրզոյանը ուշադրություն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման ծրագրված գործողություններին։ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնակատարը կարևորել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ Հայաստանի ստանձնած առաջնորդությունը:Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ժնև էր մեկնել` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39266248_62:0:1514:1089_1920x0_80_0_0_6c55a4014ed98a33a11cc5b179e9a734.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայ գերիներ, անհետ կորածներ
արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հայ գերիներ, անհետ կորածներ
Բաքուն հրաժարվում է ազատ արձակել հայ գերիներին. Միրզոյանը` Բաչելետին
18:39 01.03.2022 (Թարմացված է: 18:41 01.03.2022) Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի հետ։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ադրբեջանում դեռևս անօրինական կերպով պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, որոնց Բաքուն հրաժարվում է ազատ արձակել և վերադարձնել, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը,
տեղեկանում ենք ԱԳ կայքից։
Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լիարժեք կարգավորման նպատակով միջազգային կառույցների՝ տեղում անխոչընդոտ ներգրավվածության, այդ թվում՝ ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացման կարևորությունը։
«Միրզոյանը նշել է, որ Արցախի և նրա ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով։ Այդ թվում՝ պատերազմական հանցագործություններով և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով, որոնք մանրամասն փաստագրվել և ներկայացվել են նաև միջազգային իրապաշտպան կառույցներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը ուշադրություն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման ծրագրված գործողություններին։
ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնակատարը կարևորել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ Հայաստանի ստանձնած առաջնորդությունը:
Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ժնև էր մեկնել` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին։