https://arm.sputniknews.ru/20220301/ajsorvanic-vrastani-taratsq-mutq-gvortselu-kargavvorumnerum-pvopvokhutjunner-en-mtcvel-39233627.html
Այսօրվանից Վրաստանի տարածք մուտք գործելու կարգավորումներում փոփոխություններ են մտցվել
Այսօրվանից Վրաստանի տարածք մուտք գործելու կարգավորումներում փոփոխություններ են մտցվել
Sputnik Արմենիա
Վրաստան մուտք գործելիս հանվել է նաև առցանց դիմում-հայտը լրացնելու պարտադիր պահանջը: 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T11:00+0400
2022-03-01T11:00+0400
2022-03-01T11:01+0400
վրաստանի հանրապետություն
պշռ թեստ
կորոնավիրուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781462_0:300:2896:1929_1920x0_80_0_0_2dfc8e6cc1647f7d3240b9c194e220cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ այսօրվանից փոփոխություններ են տեղի ունեցել Վրաստանի տարածք օդային, ցամաքային և ծովային ճանապարհով մուտք գործելու հետ կապված կարգավորումներում, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։Մասնավորապես կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները ցամաքային, օդային և ծովային ճանապարհով կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով միայն ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր`(ԱՐՄԵԴ համակարգից ներբեռնված հավաստագիրը) տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով։ Ընդ որում, մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր։ՀՀ առողջապահության նախարարության կողմից քաղաքացիներին առաջարկվող կորոնավիրուսային հիվանդության դեմ բոլոր պատվաստանյութերը ընդունելի են նաև Վրաստանում:Վրաստան մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում երկրորդ ՊՇՌ թեստը հանձնելու պարտադիր պահանջը այլևս չի գործում:Մինչև 10 տարեկան երեխաները ազատված են սահմանային անցակետում ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից։Վրաստան մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիների համար հանվել է նաև առցանց դիմում-հայտը լրացնելու պարտադիր պահանջը:ՀՀ քաղաքացիները ցամաքային ճանապարհով Վրաստան և հակառակ ուղղությամբ կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28781462_42:0:2634:1944_1920x0_80_0_0_5c933cf6779a641719602feb1ba43428.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, պշռ թեստ, կորոնավիրուս
վրաստանի հանրապետություն, պշռ թեստ, կորոնավիրուս
Այսօրվանից Վրաստանի տարածք մուտք գործելու կարգավորումներում փոփոխություններ են մտցվել
11:00 01.03.2022 (Թարմացված է: 11:01 01.03.2022) Վրաստան մուտք գործելիս հանվել է նաև առցանց դիմում-հայտը լրացնելու պարտադիր պահանջը:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ այսօրվանից փոփոխություններ են տեղի ունեցել Վրաստանի տարածք օդային, ցամաքային և ծովային ճանապարհով մուտք գործելու հետ կապված կարգավորումներում,
հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Մասնավորապես կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները ցամաքային, օդային և ծովային ճանապարհով կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով միայն ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր`(ԱՐՄԵԴ համակարգից ներբեռնված հավաստագիրը) տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով։
Ընդ որում, մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր։
ՀՀ առողջապահության նախարարության կողմից քաղաքացիներին առաջարկվող կորոնավիրուսային հիվանդության դեմ բոլոր պատվաստանյութերը ընդունելի են նաև Վրաստանում:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ չպատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը չավարտած ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան՝ սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնելով միայն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր։
Վրաստան մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում երկրորդ ՊՇՌ թեստը հանձնելու պարտադիր պահանջը այլևս չի գործում:
Մինչև 10 տարեկան երեխաները ազատված են սահմանային անցակետում ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից։
Վրաստան մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիների համար հանվել է նաև առցանց դիմում-հայտը լրացնելու պարտադիր պահանջը:
ՀՀ քաղաքացիները ցամաքային ճանապարհով Վրաստան և հակառակ ուղղությամբ կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով: