https://arm.sputniknews.ru/20220301/ag-nakharary-kkhmk-nakhagahi-het-qnnarkel-e-adrbejanum-pahvvogh-38-geru-hajrenadardzman-harcy-39253746.html
ԱԳ նախարարը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող 38 գերու հայրենադարձման հարցը
ԱԳ նախարարը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող 38 գերու հայրենադարձման հարցը
Sputnik Արմենիա
Միրզոյանն ընդգծել է միջազգային այդ կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը: 01.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-01T15:29+0400
2022-03-01T15:29+0400
2022-03-01T16:39+0400
արարատ միրզոյան
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
կարմիր խաչ
հայաստան
արցախ
արցախյան պատերազմ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39253556_265:198:1487:886_1920x0_80_0_0_090f808534a42f59b8db918522487e34.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր` մարտի 1-ին, Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:Միրզոյանն ընդգծել է կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը:Նա Պիտեր Մաուրերի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապության, ինչպես նաև` բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման վրա:Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքն ապահովելու և վերջիններիս տեղում ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը հումանիտար հարցերի կարգավորման շուրջ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39253556_78:86:1564:1200_1920x0_80_0_0_acb2a00a2dc14a13b09c64a41ee363da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, կարմիր խաչ, հայաստան, արցախ, արցախյան պատերազմ, ադրբեջան
արարատ միրզոյան, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, կարմիր խաչ, հայաստան, արցախ, արցախյան պատերազմ, ադրբեջան
ԱԳ նախարարը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող 38 գերու հայրենադարձման հարցը
15:29 01.03.2022 (Թարմացված է: 16:39 01.03.2022) Միրզոյանն ընդգծել է միջազգային այդ կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր` մարտի 1-ին, Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ,
հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Միրզոյանն ընդգծել է կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված Արցախում հումանիտար հարցերի կարգավորմանը:
Նա Պիտեր Մաուրերի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապության, ինչպես նաև` բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման վրա:
Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքն ապահովելու և վերջիններիս տեղում ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը հումանիտար հարցերի կարգավորման շուրջ։