00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44-օրյա պատերազմի ժամանակ բռնի անհետացած 20 անձանց գործով իրավապաշտպանները ՄԻԵԴ են դիմել

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2022
Բաժանորդագրվել
Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ եթե Ադրբեջանը չկարողանա հիմնավորել, որ այդ 20 տղաներն այս պահին ողջ են, ՄԻԵԴ–ն Ադրբեջանին պատասխանատվության է կանչելու անձանց կյանքի իրավունքը խախտելու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի անհետացած շուրջ 20 անձանց գործով իրավապաշտպանները դիմել են Եվրադատարան: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Մենք երեք կատեգորիայի գործեր ունենք` գերիների, անհետ կորածների և բռնի կամ հարկադիր անհետացածների։ Հարկադիր անհետացածներն այն գերիներն են, որոնց գերեվարման դեպքերը չնայած հաստատել ենք անհերքելի ապացույցներով, սակայն տևական ժամանակ է` 1.5 տարի, Ադրբեջանը հերքում է իր պատասխանատվությունը նշված անձանց առնչությամբ և չի պաշտոնականացնում գերեվարման հանգամանքը»,–ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` շուրջ երկու տասնյակի դեպքում գանգատի առարկան վերաձևակերպել են և, բացի գերեվարման հանգամանքը, բարձրաձայնում են բռնի անհետացման խնդիրը: Այսինքն` ավելի շատ իրավունքների խախտումներ են վերագրել, քան ինքնին կարող էր լինել գերեվարման փաստով։
ԱԳ նախարարը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող 38 գերու հայրենադարձման հարցը
Սահակյանը նշում է, որ բռնի անհետացման դեպքերով կարևոր հատկանիշն այն է, որ նրանք իրավական պաշտպանության շրջանակից անհայտության պայմաններ են «դուրս բերվում», որը նրանց կամայականությունից պաշտպանվելու հնարավորություններ չի տալիս։ Եվ եթե ֆորմալ տեսանկյունից Ադրբեջանը չկարողանա հիմնավորել, որ այդ 20 տղաներն այս պահին ողջ են և հանձն չառնի նրանց ողջ վերադարձնել ՀՀ, ՄԻԵԴ–ն Ադրբեջանին պատասխանատվության է կանչելու անձանց կյանքի իրավունքը խախտելու համար։
Սահակյանը հայտնեց նաև, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատներում ընդգծել են, որ արդեն իսկ երկար ժամանակ անհերքելի ապացույցների պարագայում Ադրբեջանը չի ընդունում իր պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ գերեվարվածների անձնական ազատությունը սահմանափակվել է, նրանք ենթարկվել ու ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների. բացառված չէ, որ անհայտության մեջ մնալու հետևանքով նրանք սպանվել են կամ այլ անօրինական գործողությունների ենթարկվել։
«Այդ տղաների գերեվարվելը հաստատվել է ապացույցներով, ուստի հիմա Ադրբեջանը կա՛մ պետք է պարզաբանի, թե ինչ է կատարվել նրանց հետ, արդյոք նրանք ողջ են և ողջ կվերադարձվեն հայրենիք, կա՛մ պատախանատվություն կկրի այս անձանց կյանքի իրավունքը խախտելու համար»,–ասաց Սահակյանը։
Նա հավելեց, որ այս 20 գործերով նախկինում դիմել են ՄԻԵԴ` անհապաղ միջոցներ կիրառելու համար, և դրանք «կիրառվել» են։ Այսինքն` դատարանը որոշել է կիրառել անհապաղ միջոցները, սակայն նախ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը պաշտոնապես ընդունի անձի գերեվարման փաստը։ Բայց քանի որ Ադրբեջանը չի ընդունում նրանց գերեվարումը, այդ անհապաղ միջոցները դառնում են ձևական և առարկայազուրկ` դրանք ունակ չեն այլևս պաշտպանել անհայտության մեջ գտնվող տղաներին։
Սահակյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ 20 տղաներն էլ գերեվարվել են պատերազմի ժամանակ, և ՄԻԵԴ–ում ՀՀ–ն չունի պատերազմից հետո գերեվարման դրվագներով բռնի անհետացման գործեր։
Հիշեցնենք, որ կառավարության զեկույցում նշվում է, որ 2022-ի փետրվարի 28-ի դրությամբ 44-օրյա պատերազմից ի վեր վերադարձվել է 150 գերեվարված անձ: Ադրբեջանական գերության մեջ են մնում 38 անձինք: Անհայտ է 217 անձի գտնվելու վայրը։ 2021 թվականի ընթացքում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Հունգարիայի, ԵՄ-ի, Ֆրանսիայի միջնորդությամբ հայրենիք են վերադարձվել Ադրբեջանի կողմից գերեվարված 84 անձ։
Լրահոս
0