https://arm.sputniknews.ru/20220228/zelenskin-khndranqvov-dimel-e-em-in-39194876.html
Զելենսկին խնդրանքով դիմել է ԵՄ-ին
Զելենսկին խնդրանքով դիմել է ԵՄ-ին
Sputnik Արմենիա
Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հղել, որում կոչ է արել քննարկել ԵՄ–ին անդամակցելու հարցը: 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T13:36+0400
2022-02-28T13:36+0400
2022-02-28T13:38+0400
վլադիմիր զելենսկի
եվրամիություն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39106233_0:0:1601:901_1920x0_80_0_0_f0744c727b373d85048bfc8f9238b87e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է Եվրամիությանը այդ կազմակերպությանը անդամակցելու խնդրանքով: Նա այդ մասին խոսել է Telegram-ում հրապարակված տեսաուղերձում։Ավելի վաղ նա հայտարարել էր, որ եկել է վճռորոշ պահը, որպեսզի դադարեցվեն բազմամյա քննարկումները, և որոշում կայացվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ` ասելով, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Բելառուսի տարածքը։Հետո բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին, որը մոտ է բանակցությունների կազմակերպիչների հետ, ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցից հետո Զելենսկին հանձնարարել է պատվիրակություն ուղարկել Բելառուս:Ավելի ուշ Sputnik Բելառուսը հայտնեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վայրը կլինի Ալեքսանդրովկա-Վիլչա անցակետը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39106233_79:0:1502:1067_1920x0_80_0_0_471a06bb804d902fe5d7090f667a96bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, եվրամիություն, ուկրաինա
վլադիմիր զելենսկի, եվրամիություն, ուկրաինա
Զելենսկին խնդրանքով դիմել է ԵՄ-ին
13:36 28.02.2022 (Թարմացված է: 13:38 28.02.2022) Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հղել, որում կոչ է արել քննարկել ԵՄ–ին անդամակցելու հարցը:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է Եվրամիությանը այդ կազմակերպությանը անդամակցելու խնդրանքով: Նա այդ մասին խոսել է Telegram-ում հրապարակված տեսաուղերձում։
«Մենք դիմում ենք Եվրամիությանը Ուկրաինայի՝ նոր, հատուկ ընթացակարգով անդամակցության հարցով։ Մենք շնորհակալ ենք գործընկերներին, որ մեր կողքին են, բայց մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ և, ամենակարևորը, հավասար պայմաններում», - ասել է Զելենսկին։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ եկել է վճռորոշ պահը, որպեսզի դադարեցվեն բազմամյա քննարկումները, և որոշում կայացվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր
Զելենսկին հրաժարվել էր Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ` ասելով, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Բելառուսի տարածքը։
Հետո բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին, որը մոտ է բանակցությունների կազմակերպիչների հետ, ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
զրույցից հետո Զելենսկին հանձնարարել է պատվիրակություն ուղարկել Բելառուս:
Ավելի ուշ Sputnik Բելառուսը
հայտնեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վայրը կլինի Ալեքսանդրովկա-Վիլչա անցակետը։