https://arm.sputniknews.ru/20220228/turqian-tujl-chi-ta-ir-neghucnervov-razmakan-naveri-ancumy-agn-39226995.html
Թուրքիան թույլ չի տա իր նեղուցներով ռազմական նավերի անցումը. ԱԳՆ
Թուրքիան թույլ չի տա իր նեղուցներով ռազմական նավերի անցումը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Անկարան, նշենք, մինչ օրս որևէ հարցում չի ստացել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով ռազմանավեր անցնելու վերաբերյալ։ 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T23:56+0400
2022-02-28T23:56+0400
2022-03-01T00:03+0400
դարդանելի նեղուց
բոսֆորի նեղուց
թուրքիա
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1d/28106113_0:84:1601:984_1920x0_80_0_0_523cd9cdf50a8e05a9013d06e26d973c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Թուրքիան արդեն նախազգուշացրել է բոլոր ափամերձ և ոչ ափամերձ երկրներին, որ թույլ չի տալու իր նեղուցներով ռազմանավեր անցնեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն:Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կատարել և կատարելու է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները։Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն սահմանում է առևտրային նավերի համար խաղաղ և պատերազմական ժամանակներում նեղուցներով ազատ անցումը։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների մուտքը Բոսֆորի և Դարդանելի տարածքով։Ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիան բոլորին տեսանելի կերպով կկատարի Մոնտրյոյի կոնվենցիայի բոլոր դրույթները։Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
դարդանելի նեղուց
բոսֆորի նեղուց
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1d/28106113_88:0:1511:1067_1920x0_80_0_0_22abca9a157e15679f362ec539d3d626.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դարդանելի նեղուց, բոսֆորի նեղուց, թուրքիա, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան
դարդանելի նեղուց, բոսֆորի նեղուց, թուրքիա, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան
Թուրքիան թույլ չի տա իր նեղուցներով ռազմական նավերի անցումը. ԱԳՆ
23:56 28.02.2022 (Թարմացված է: 00:03 01.03.2022) Անկարան, նշենք, մինչ օրս որևէ հարցում չի ստացել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով ռազմանավեր անցնելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Թուրքիան արդեն նախազգուշացրել է բոլոր ափամերձ և ոչ ափամերձ երկրներին, որ թույլ չի տալու իր նեղուցներով ռազմանավեր անցնեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կատարել և կատարելու է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Անկարան դեռևս որևէ հարցում չի ստացել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով ռազմանավեր անցնելու վերաբերյալ։
Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն սահմանում է առևտրային նավերի համար խաղաղ և պատերազմական ժամանակներում նեղուցներով ազատ անցումը։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների մուտքը Բոսֆորի և Դարդանելի տարածքով։
Ավելի վաղ Չավուշօղլուն
հայտնել էր, որ Թուրքիան բոլորին տեսանելի կերպով կկատարի Մոնտրյոյի կոնվենցիայի բոլոր դրույթները։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: