00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՌԴ-ում արևմտյան սոցցանցերի այլընտրանքներ կան, եթե դրանք արգելափակվեն»․ Սամվել Մարտիրոսյան

© Sputnik / Asatur YesayantsՏեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Բաժանորդագրվել
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է արևմտյան սոցցանցերում Ռուսաստանի դեմ մտցվող սահմանափակումների ու հակառակը՝ Ռուսաստանում դրանք արգելափակելու հավանականության մասին։
Հնարավոր է՝ Ռուսաստանում գնան այն սոցցանցերի արգելափակման, որոնք Արևմուտքի հետ կապ ունեն։ Այս դեպքում Ռուսաստանը այն եզակի երկրներից է, որտեղ սեփական սոցցանցերն (օր․ «В Контакте»-ն և «Одноклассники»-ն) ավելի պոպուլյար են, քան արտասահմանյանը։ Sputnik Արմենիայի եթերում, մեկնաբանելով արևմտյան սոցցանցերի՝ Ռուսաստանի դեմ սահմանափակումները, ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանը նշեց՝ տարբեր սոցցանցերում սահմանափակվել են ռուսաստանյան պետական լրատվամիջոցների գովազդ դնելու հնարավորությունները, բացի այդ՝ արգելափակվում են որոշ էջեր, որոնցից ամենահայտնին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի էջի արգելափակման դեպքն է։ Բացի այդ, եվրոպական տարբեր երկրներում արգելափակվում են հենց լրատվամիջոցների կայքերը, այսինքն՝ ռուսական լրատվամիջոցների ոչ միայն սոցցանցերից գոյացող տրաֆիկն է ընկնում, այլև՝ ուղղակի տրաֆիկը։
Խոսելով Ռուսաստանում այս սոցցանցերի արգելափակման հավանականության մասին, Մարտիրոսյանը ասաց՝ առայժմ Ռուսաստանում գնացել են «Ֆեյսբուքի» դանդաղեցման, սա նախկինում փորձարկվել է «Թվիթերի» վրա։ Այժմ Ռուսաստանում «Ֆեյսբուքը» շատ դանդաղ է աշխատում։ Իսկ եթե ամբողջությամբ արգելափակվեն այս սոցցանցերը, ապա․
«Ռուսաստանում այլընտրանքներ ունեն, Ռուսաստանն այն եզակի երկրներից է, որտեղ սեփական սոցցանցերն ավելի պոպուլյար են, քան արտասահմանյանը, խոսքը «В Контакте»-ի և «Одноклассники»-ի մասին է։ Իսկ այն մարդիկ, որոնք ուզում են այլընտրանքային կարծիքներին ծանոթանալ, հիմնականում անցնում են «Թելեգրամ», որովհետև այն ավելի դժվար է արգելափակել։ Կարծում եմ, Ռուսաստանի կառավարության հայացքներին ընդդիմադիր մասսան ավելի շատ մտնում է «Թելեգրամ»՝ որպես այլընտրանք»:
Մարտիրոսյանի պնդմամբ՝ եթե խոսքը ռուսաստանյան ներքին լսարանին Կրեմլի կարծիքը հասցնելու մասին լինի, ապա Ռուսաստանը խնդիր չունի, իսկ եթե Ռուսաստանից դուրս, այստեղ Ռուսաստանի հնարավորությունները գնալով նվազում են։
Փորձագետը հավելեց՝ սահմանափակումներից նաև արևմտյան սոցցանցերն են տուժում, քանի որ ռուսական շուկան այդքան էլ փոքր չէ, բայց Արևմուտքում բոլոր պատժամիջոցները կիրառելիս հաշվի են առնում, որ դրանք նաև իրենց են վնասում։
Հիշեցնենք՝ Ուկրաինայում փետրվարի 24-ին Ռուսաստանի սկսած ռազմական գործողությունից հետո արևմտյան մի շարք երկրներ տարբեր պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ։ Գործընթացից հետ չեն մնում նաև արևմտյան սոցցանցերը, որոնք տարբեր սահմանափակումներ են փորձում մտցնել։
Լրահոս
0