https://arm.sputniknews.ru/20220228/qvocharjann-ynddem-pashinjani-nistn-aveli-qan-1-amsvov-hetadzgvec-apacujcner-en-petq-39191177.html
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի նիստն ավելի քան 1 ամսով հետաձգվեց. ապացույցներ են պետք
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի նիստն ավելի քան 1 ամսով հետաձգվեց. ապացույցներ են պետք
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը պահանջեց, որպեսզի հայցվոր կողմը ներկայացնի ապացույցներ, թե արդյոք վարչապետի հայտարարություններ հոգեկան տառապանք են պատճառել... 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T12:27+0400
2022-02-28T12:27+0400
2022-02-28T12:35+0400
նիկոլ փաշինյան
ռոբերտ քոչարյան
դատ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0b/10/35397342_0:93:1600:994_1920x0_80_0_0_7700375e9e89566f1c11706975916083.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը մեկ ամսով հետաձգվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։Նշենք, որ այսօրվա դատական նիստի ժամանակ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը հայտարարեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի զրպարտության առկայությունը։Դատավորն էլ իր հերթին Քոչարյանի ներկայացուցչի վրա ապացուցման պարտականություն դրեց. այսպես, Քոչարյանի ներկայացուցիչը պետք է ապացուցի Նիկոլ Փաշինյանի` 2021-ի մատի 1-ի ելույթով հայցվորի վերաբերյալ ներկայացրել է փաստացի տվյալներ, այսինքն` դրանք վերացական չեն եղել։ Ինչպես նաև պետք է ապացուցեն, որ դրանք եղել են հրապարակային և արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն էլ ասաց, որ դատարանը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում` գործընթացները չտարբերելով փաստի իրավական գնահատականից։ Նա հավելեց, որ մեկ ամիս ժամանակ է պետք ապացույցներ ներկայացնելու համար։ Դատարանը որոշեց հաջորդ նիստն ապրիլի 13-ին ժամը 11-ին նշանակել։Ալումյանը միաժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապացուցման ենթակա փաստ չէ` արդյո՞ք Փաշինյանն իր ելույթով խախտել է Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այլ վերլուծության արդյունքում հիմնավորման ենթակա հանգամանք։ Իսկ ապացուցման ենթակա փաստերն են` եղե՞լ է նման ելույթ, ի՞նչ լսարան է ունեցել ելույթը և այլն։Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահի հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Մասնավորապես, Փաշինյանն ասել էր, թե «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ «Մարտի 1»-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ»։Ապրիլին Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետախուզումները հիմնված են ազգային ատելության վրա. ՀՀ ԳԴ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0b/10/35397342_149:0:1569:1065_1920x0_80_0_0_c2751478f3de7203701fd6e42f804226.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ռոբերտ քոչարյան, դատ
նիկոլ փաշինյան, ռոբերտ քոչարյան, դատ
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի նիստն ավելի քան 1 ամսով հետաձգվեց. ապացույցներ են պետք
12:27 28.02.2022 (Թարմացված է: 12:35 28.02.2022) Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը պահանջեց, որպեսզի հայցվոր կողմը ներկայացնի ապացույցներ, թե արդյոք վարչապետի հայտարարություններ հոգեկան տառապանք են պատճառել Քոչարյանին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը մեկ ամսով հետաձգվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։
Նշենք, որ այսօրվա դատական նիստի ժամանակ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը հայտարարեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի զրպարտության առկայությունը։
«Հայցվորը պետք է ապացուցի, որ Քոչարյանին ոչ նյութական վնաս է պատճառվել, այդ թվում` հոգեկան տառապանք։ Դատարանում վիճարկվող հայտարարության առնչությամբ պետք է ոչ թե կարծիքներ հնչեն, այլ ապացույցներ, թե ինչ է դա եղել` ազատ կարծիքն արտահայտող հայտարարությո՞ւն, թե զրպարտություն»,–ասաց Հունանյանը։
Դատավորն էլ իր հերթին Քոչարյանի ներկայացուցչի վրա ապացուցման պարտականություն դրեց. այսպես, Քոչարյանի ներկայացուցիչը պետք է ապացուցի Նիկոլ Փաշինյանի` 2021-ի մատի 1-ի ելույթով հայցվորի վերաբերյալ ներկայացրել է փաստացի տվյալներ, այսինքն` դրանք վերացական չեն եղել։ Ինչպես նաև պետք է ապացուցեն, որ դրանք եղել են հրապարակային և արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։
Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն էլ ասաց, որ դատարանը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում` գործընթացները չտարբերելով փաստի իրավական գնահատականից։ Նա հավելեց, որ մեկ ամիս ժամանակ է պետք ապացույցներ ներկայացնելու համար։ Դատարանը որոշեց հաջորդ նիստն ապրիլի 13-ին ժամը 11-ին նշանակել։
Ալումյանը միաժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ապացուցման ենթակա փաստ չէ` արդյո՞ք Փաշինյանն իր ելույթով խախտել է Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այլ վերլուծության արդյունքում հիմնավորման ենթակա հանգամանք։ Իսկ ապացուցման ենթակա փաստերն են` եղե՞լ է նման ելույթ, ի՞նչ լսարան է ունեցել ելույթը և այլն։
«Դատավորն այս գործով կարծես մյուս կողմի հետ հանդես գա, և պատասխանող կողմի հետ կարծես փորձում են առարկել մեր հայցի դեմ։ Մեզ համար դժվար է մրցել նրանց դեմ այն պարագայում, երբ նրանցից մեկը պետք է վերջում խորհրդակցական սենյակ գնա և որոշում կայցնի»,–ասաց Ալումյանը։
Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահի հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Մասնավորապես, Փաշինյանն ասել էր, թե «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ «Մարտի 1»-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ»։
Ապրիլին Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։