https://arm.sputniknews.ru/20220228/nato-i-erkrnern-uzheghacnum-en-ajakcutjuny-ukrainajin-stvoltenberg-39203078.html
ՆԱՏՕ-ի երկրներն ուժեղացնում են աջակցությունը Ուկրաինային․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի երկրներն ուժեղացնում են աջակցությունը Ուկրաինային․ Ստոլտենբերգ
Sputnik Արմենիա
Գլխավոր քարտուղարը նաև շեշտել է, որ իրենք պատրաստ են պաշտպանել դաշնակցային տարածքի ամեն մի թիզը։ 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T16:09+0400
2022-02-28T16:09+0400
2022-02-28T16:10+0400
նատօ
յենս ստոլտենբերգ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39059331_0:147:1600:1047_1920x0_80_0_0_4df437688816300b1e4e3cfed93b6cb9.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է դաշինքի կողմից Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ջանքերի ավելացման մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։«Ես զրուցել եմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Շնորհակալություն եմ հայտնել ժողովրդի և զինված ուժերի քաջության համար»,- նշել է Ստոլտենբերգը։Նա ևս մեկ գրառում է կատարել, որտեղ էլ հայտնել է, որ խոսել է նաև Լիտվայի նախագահի հետ։«Քննարկել ենք Ռուսաստանի՝ Ուկրաինա «անխոհեմ ներխուժման» հետևանքների հարցը: ՆԱՏՕ-ն արդեն ուժեղացրել է մեր պաշտպանական ներկայությունը Բալթյան տարածաշրջանում և պատրաստ է ավելին անել։ Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր դաշնակցի և դաշնակցային տարածքի ամեն մի թիզը»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39059331_0:0:1579:1184_1920x0_80_0_0_6768c2b64b593cbd0d6b4b4017829d76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, յենս ստոլտենբերգ, ուկրաինա
նատօ, յենս ստոլտենբերգ, ուկրաինա
ՆԱՏՕ-ի երկրներն ուժեղացնում են աջակցությունը Ուկրաինային․ Ստոլտենբերգ
16:09 28.02.2022 (Թարմացված է: 16:10 28.02.2022) Գլխավոր քարտուղարը նաև շեշտել է, որ իրենք պատրաստ են պաշտպանել դաշնակցային տարածքի ամեն մի թիզը։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է դաշինքի կողմից Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ջանքերի ավելացման մասին։ Այս մասին նա գրել է
Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ես զրուցել եմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Շնորհակալություն եմ հայտնել ժողովրդի և զինված ուժերի քաջության համար»,- նշել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրներն ուժեղացնում են Ուկրաինային աջակցությունը՝ հակաօդային պաշտպանության հրթիռներով, հակատանկային զենքերով, ինչպես նաև մարդասիրական ու ֆինանսական օգնությամբ։
Նա
ևս մեկ գրառում է կատարել, որտեղ էլ հայտնել է, որ խոսել է նաև Լիտվայի նախագահի հետ։
«Քննարկել ենք Ռուսաստանի՝ Ուկրաինա «անխոհեմ ներխուժման» հետևանքների հարցը: ՆԱՏՕ-ն արդեն ուժեղացրել է մեր պաշտպանական ներկայությունը Բալթյան տարածաշրջանում և պատրաստ է ավելին անել։ Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր դաշնակցի և դաշնակցային տարածքի ամեն մի թիզը»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։