https://arm.sputniknews.ru/20220228/mirzojann-anynduneli-e-hamarum-adrbejani-koghmic-humanitar-harceri-qaghaqakanacumy-39199697.html
Միրզոյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից հումանիտար հարցերի քաղաքականացումը
Միրզոյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից հումանիտար հարցերի քաղաքականացումը
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ։ 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T15:06+0400
2022-02-28T15:06+0400
2022-02-28T15:07+0400
արարատ միրզոյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
փախստական
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/1c/39198914_0:110:1601:1010_1920x0_80_0_0_74441568a1ab0e219152ca87692f5fb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից հումանիտար հարցերի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։ Միրզոյանը նման կարծիք է հայտնել Ժնևում Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց բնակավայրերից բռնի տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և անվտանգության ու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացումը։Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ժնևում է լինելու` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/02/1c/39198914_54:0:1545:1118_1920x0_80_0_0_1565848896d244622b2e36fb3d8d2cb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փախստական
արարատ միրզոյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), փախստական
Միրզոյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից հումանիտար հարցերի քաղաքականացումը
15:06 28.02.2022 (Թարմացված է: 15:07 28.02.2022) Արարատ Միրզոյանը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից հումանիտար հարցերի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։ Միրզոյանը նման կարծիք է հայտնել Ժնևում Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպման ժամանակ,
տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց բնակավայրերից բռնի տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և անվտանգության ու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։
Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ժնևում է լինելու` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին։