https://arm.sputniknews.ru/20220228/google-i-gvovazdi-anvan-tak-rd-zu-bazmativ-zvoheri-masin-fejqer-en-taratsvum-39201201.html
Google-ի գովազդի անվան տակ ՌԴ ԶՈւ «բազմաթիվ զոհերի» մասին ֆեյքեր են տարածվում
Google-ի գովազդի անվան տակ ՌԴ ԶՈւ «բազմաթիվ զոհերի» մասին ֆեյքեր են տարածվում
Sputnik Արմենիա
Գերատեսչությունը նախազգուշացնում է ռուսական առցանց-ռեսուրսների ու գովազդային ցանցերի սեփականատերերին «ոչ արժանահավատ հասարակական նշանակության տեղեկություն»... 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T15:33+0400
2022-02-28T15:33+0400
2022-02-28T15:33+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
գովազդ
զոհ
ֆեյք
google
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/18/36824470_0:80:3000:1768_1920x0_80_0_0_2dfec06c38eccb0e5bd329ac473b2a12.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. «Ռոսկոմնադզորը» պահանջել է Google-ից սահմանափակել կոնտեքստային գովազդը, որի անվան տակ ոչ հավաստի նյութեր են փոխանցվում Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի «բազմաթիվ զոհերի» մասին։ Տեղեկությունն այսօր հայտնել է գերատեսչությունը։Ռոսկոմնադզորը նամակ է հղել Google LLC-ին՝ պահանջելով «անհապաղ սահմանափակել նման ոչ հավաստի նյութերի հասանելիությունը Google Ads կոնտեքստային գովազդի շրջանակում»:Գերատեսչությունը նախազգուշացնում է ռուսական առցանց-ռեսուրսների ու գովազդային ցանցերի սեփականատերերին «ոչ արժանահավատ հասարակական նշանակության տեղեկություն» պարունակող կոնտեքստային գովազդի տարածման համար պատասխանատվության մասին։Բացի այդ, Գլխավոր դատախազության պահանջների հիման վրա «Ռոսկոմնադզորը» կարգելափակի առցանց-ռեսուրսները, որտեղ նման տեղեկատվություն է հրապարակվում: Նման գործերով նյութերը կփոխանցվեն Քննչական կոմիտե՝ ռեսուրսների տերերին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/18/36824470_216:0:2883:2000_1920x0_80_0_0_d29d5738a0dade134909f62d70770891.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, գովազդ, զոհ, ֆեյք, google
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, գովազդ, զոհ, ֆեյք, google
Google-ի գովազդի անվան տակ ՌԴ ԶՈւ «բազմաթիվ զոհերի» մասին ֆեյքեր են տարածվում
Գերատեսչությունը նախազգուշացնում է ռուսական առցանց-ռեսուրսների ու գովազդային ցանցերի սեփականատերերին «ոչ արժանահավատ հասարակական նշանակության տեղեկություն» պարունակող կոնտեքստային գովազդի տարածման համար պատասխանատվության մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. «Ռոսկոմնադզորը» պահանջել է Google-ից սահմանափակել կոնտեքստային գովազդը, որի անվան տակ ոչ հավաստի նյութեր են փոխանցվում Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի «բազմաթիվ զոհերի» մասին։ Տեղեկությունն այսօր հայտնել է գերատեսչությունը։
«Ռուսաստանյան առանձին առցանց-ռեսուրսներում «Ռոսկոմնադզորը» բացահայտել է ոչ հավաստի հասարակական նշանակության տեղեկատվության ցուցադրման փաստեր, որոնք զետեղված են Google Ads կոնտեքստային գովազդի շրջանակում: Նման հաղորդագրությունները ոչ արժանահավատ տեղեկություններ են պարունակում ռուս զինծառայողների շրջանում բազմաթիվ զոհերի, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիական բնակչության մասին Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքում», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռոսկոմնադզորը նամակ է հղել Google LLC-ին՝ պահանջելով «անհապաղ սահմանափակել նման ոչ հավաստի նյութերի հասանելիությունը Google Ads կոնտեքստային գովազդի շրջանակում»:
Գերատեսչությունը նախազգուշացնում է ռուսական առցանց-ռեսուրսների ու գովազդային ցանցերի սեփականատերերին «ոչ արժանահավատ հասարակական նշանակության տեղեկություն» պարունակող կոնտեքստային գովազդի տարածման համար պատասխանատվության մասին։
Բացի այդ, Գլխավոր դատախազության պահանջների հիման վրա «Ռոսկոմնադզորը» կարգելափակի առցանց-ռեսուրսները, որտեղ նման տեղեկատվություն է հրապարակվում: Նման գործերով նյութերը կփոխանցվեն Քննչական կոմիտե՝ ռեսուրսների տերերին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։