https://arm.sputniknews.ru/20220228/bavakanin-voch-heratesakan-e-peskovy-meknabanel-e-putini-dem-arevmtjan-patzhamijvocnery-39197875.html
Բավականին ոչ հեռատեսական է․ Պեսկովը մեկնաբանել է Պուտինի դեմ արևմտյան պատժամիջոցները
Բավականին ոչ հեռատեսական է․ Պեսկովը մեկնաբանել է Պուտինի դեմ արևմտյան պատժամիջոցները
Sputnik Արմենիա
Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների սահմանումը: 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T14:36+0400
2022-02-28T14:36+0400
2022-02-28T14:40+0400
ուկրաինա
ռուսաստան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38630948_0:0:3072:1728_1920x0_80_0_0_714c39759a7bd5bf13f8fe4055625866.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անտարբեր է իր դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ Սակայն պետության ղեկավարի դեմ պատժամիջոցների հայտարարումն ինքնին ահեթեթ է և անհեռատես։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Պատժամիջոցների մեջ բավականին անհեթեթ դրույթներ կան ակտիվների մասին և այլն։ Բայց բոլորն էլ գիտեն, որ ոչ մի ակտիվ, բացի նրանցից, որոնք հայտարարագրվում են ամեն տարի կցորդի չափով ու բնակարանի, նախագահն ինչ-որ բանկային ավանդներ չունի։ Դրա համար էլ նա բավականին անտարբեր է վերաբերվում, բայց եթե խնդիրների լուծման տեսանկյունից նայենք, ապա, իհարկե, պետության ղեկավարի դեմ պատժամիջոցների սահմանման փաստն ինքնին ոչ պակաս անհեթեթ է ւկ բավական անհեռատես», - ասել է Պեսկովը։Նրա խոսքով՝ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշում ունի և թշնամական բնույթի միջոցներ է ձեռնարկում:Նա նշել է, որ դա Ուկրաինայի ապառազմականացման հարցում Ռուսաստանի իրավացիության ևս մեկ ապացույց է:«Դա ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի իրավացիությունն այն միջոցներում, որոնք ձեռնարկվում են երկրի ապառազմականացում իրականացնելու համար, որն, ընդհանուր առմամբ, հակված է բավականին ագրեսիվ, իսկ հաճախ՝ հանցավոր ձգտումների, ինչպես դա եղել է ԴԺՀ - ի ու ԼԺՀ-ի հանրապետությունների նկատմամբ», - ավելացրել է Պեսկովը:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։ Հայաստանի բանկերը ռուբլով գործարքները չեն սահմանափակում. ՀՀ ԿԲԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38630948_341:0:3072:2048_1920x0_80_0_0_6fa7c854652e176f1491c9c9c11493dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, վլադիմիր պուտին
ուկրաինա, ռուսաստան, վլադիմիր պուտին
Բավականին ոչ հեռատեսական է․ Պեսկովը մեկնաբանել է Պուտինի դեմ արևմտյան պատժամիջոցները
14:36 28.02.2022 (Թարմացված է: 14:40 28.02.2022) Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների սահմանումը:
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անտարբեր է իր դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ Սակայն պետության ղեկավարի դեմ պատժամիջոցների հայտարարումն ինքնին ահեթեթ է և անհեռատես։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պատժամիջոցների մեջ բավականին անհեթեթ դրույթներ կան ակտիվների մասին և այլն։ Բայց բոլորն էլ գիտեն, որ ոչ մի ակտիվ, բացի նրանցից, որոնք հայտարարագրվում են ամեն տարի կցորդի չափով ու բնակարանի, նախագահն ինչ-որ բանկային ավանդներ չունի։ Դրա համար էլ նա բավականին անտարբեր է վերաբերվում, բայց եթե խնդիրների լուծման տեսանկյունից նայենք, ապա, իհարկե, պետության ղեկավարի դեմ պատժամիջոցների սահմանման փաստն ինքնին ոչ պակաս անհեթեթ է ւկ բավական անհեռատես», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշում ունի և թշնամական բնույթի միջոցներ է ձեռնարկում:
«Եվրամիությունը միավորում է, որը ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում մեր նկատմամբ, ոչ բարեկամական թշնամական բնույթի միջոցներ է ձեռնարկում մեր դեմ։ Ուկրաինայի տարածք զենքի, սպառազինության, զինամթերքի մատակարարումը, մեր տեսանկյունից, կարող է և՛ չափազանց վտանգավոր, և՛ ապակայունացնող գործոն դառնալ, որն ամեն դեպքում ոչ մի կերպ չի նպաստի ո՛չ Ուկրաինայի կայունությանը, ո՛չ էլ կարգուկանոնի հաստատմանը, ոչ մի բանի, իսկ երկարաժամկետ հեռանկարում կարող է շատ ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա նշել է, որ դա Ուկրաինայի ապառազմականացման հարցում Ռուսաստանի իրավացիության ևս մեկ ապացույց է:
«Դա ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի իրավացիությունն այն միջոցներում, որոնք ձեռնարկվում են երկրի ապառազմականացում իրականացնելու համար, որն, ընդհանուր առմամբ, հակված է բավականին ագրեսիվ, իսկ հաճախ՝ հանցավոր ձգտումների, ինչպես դա եղել է ԴԺՀ - ի ու ԼԺՀ-ի հանրապետությունների նկատմամբ», - ավելացրել է Պեսկովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Փետրվարի 24–ին
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։
Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։