00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխատել ու չնախանձել. երկարակյաց հայերի խորհուրդները

© Sputnik / Виктор Чернов / Անցնել մեդիապահոցпожилая пара
пожилая пара - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Բաժանորդագրվել
Պատմելով երկարակյացների և այն խորհուրդների մասին, որոնք օգնում են երկարացնել կյանքը, այդ թվում՝ ֆաշիզմի դեմ պայքարի արտասովոր եղանակը, մեր սյունակագիրը հանդգնել է առաջարկել նաև սեփական տարբերակը։
Քովիդից անհաշվելի թվով երիտասարդների մահից հետո 112 տարեկան Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիայի մահը կարծես աննկատ անցավ։ Բայց չէ որ իսպանացին` աշխարհի ամենատարեց տղամարդը, Գինեսի ռեկորդների գրքում է գրանցված, նա կոչ էր անում ապրել իր նման և նույնիսկ ուրիշներին սովորեցնում էր երկարակեցության արվեստը։ Ի՞նչն էր կարևորում Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան։ Եթե ուզում ես երկար ապրել, ասում էր Պուենտե Կաստրո քաղաքում բնակվող կոշկակարը «ապրիր հանգիստ և ոչ ոքի վնաս մի պատճառիր»։
103 տարի ապրած երաժշտագետ, մանկավարժ Մարիամ Տոնյանը կյանքի 83 տարին կարելի է ասել՝ անցկացրել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Շատ մարդ գիտե՞ք, որոնք աշխատանքային գրքույկում միայն մեկ տեղի գրառում կա։ Առավոտյան աշխատանքի էր գալիս, երեկոյան գնում, կրթել է հազարավոր երաժիշտների։
«Ուզում եք մահանամ՝ թոշակի ուղարկեք»,- ասում էր քրտնաջան աշխատող հարմոնիայի ուսուցչուհին։
Հարմոնիայի (ներդաշնակության) մասին։ Հիշեցնում է Շառլ Ազնավուրի մտորումները։ «Երկարակեցության գաղտնիքը ներդաշնակության և ներքին հավասարակշռության ամենօրյա փնտրտուքն է, ինչի համար բոլորովին անհրաժեշտ չէ ձգել մաշկը», – մի անգամ ասել էր մեծն երգիչը, ու նա գիտեր` ինչ է ասում։ Ու գիտեր` ինչ է ուզում։ Ուզում էր իրեն ուժ մաղթել, որպեսզի ապրի մինչև 2024 թվականն ու դառնա երգող առաջին արտիստը, որն ապրեց 100 տարի։
Ազնավուրը երջանիկ երկարակեցության մեկ այլ բաղադրատոմս էլ ուներ` լավ ընտանեկան կյանք։ «Լավ» մի քանի իմաստներով` ամուր, համերաշխ, հավատարիմ։ Ինքնահեգնանքն ու հումորը ողջունելի են միայն։ Ուշադրություն դարձրեք՝ ամուր միություններում յուրաքանչյուրը ոչ թե իր կեսին է ծաղրում, այլ հենց ինքն իրեն։ Դա օգնում է կրիտիրկական իրավիճակներում, պաշտպանում է ինքնահիացումից, ազատում ավելորդ լիարժեքության բարդույթներից։
Ջուլի Բուշը, ի տարբերություն Ազնավուրի, ապրեց 100 տարի և նույնպես կիսվում է իր փորձով։ Ինչ է նա խորհուրդ տալիս։ «Բանան, վիսկի, ֆաշիզմի դեմ պայքար։ Ցանկացած հերթականությամբ»,– բացատրել է նա թոռանը։
«Ես հիմա մեռած եմ ծխելու պատճառով». ինչպե՞ս են տարբեր երկրներում պայքարում ծխախոտի դեմ
Հանդգնենք մեր կողմից ևս ենթադրություն անել, որ պայքարել է պետք ոչ միայն ֆաշիզմի դեմ, այլ ընդհանրապես ցանկացած չարիքի` ազգայնամոլության, նախանձի, անարդարության, ժլատության։ Կրկին՝ ցանկացած հերթականությամբ։
Բուշը մասնագիտությամբ բժիշկ է։ COVID-19–ի համավարակից առաջ նա կենցաղում որոշակի դժվարություններ ուներ, քանի որ սովոր էր անձամբ հաց թխել, բայց կարանտինի ժամանակ խանութներում ալյուրը գրեթե վերացել էր։ Հարևաններն ու բարեկամները սկսել էին ալյուր բերել` նրա սովորական կենսակերպն ու առօրյան պահպանելու համար։
Ազգային կուռք Ալբերտ Ազարյանի սովորական ապրելակերպը խաթարեց անիծյալ կորոնավիրուսը` հիվանդացավ նրա 87-ամյա կինը` Եղիսաբեթը, թեպետ բուժվեց, բայց կյանքը շարունակելու ուժ չէր մնացել։
Այնուհետև ճակատագիրն Ազարյանին ևս մեկ անգամ հարվածեց` մահացավ նրա դուստրը։ Մեծն մարզիկին նրա մահվան մասին չէին հայտնում` պահպանում էին։ Բայց որքա՞ն։ Այսօր Ազարյանը կրկին մարմնամարզության դպրոցում է, առանց որի կյանքը չի պատկերացնում։ «Աշխատանքը ուժ է տալիս, աշխատելով ինձ երիտասարդ եմ զգում», – ասում է նա։
Կովկասը միշտ էլ երկարակյացների երկրամաս է համարվել` լեռնային օդ, առողջ սնունդ, մաքուր ջուր։ Ջրի մասին առանձին։ Աբխազական Ռիցա գետից այն ցիստեռներով Գերմանիա էին տանում. Ռիցան հարուստ է արծաթի իոններով։ Խմեցնում էին Հիտլերին և գերմանական վերնախավին` «մաքուր արիացիների» նոր սերունդ տալու համար։
Միանգամից Սևանն է գալիս մտքիդ։ Չգիտեմ, այստեղ արծաթ ու իոններ կան թե ոչ, բայց սարերի հետևում չէ այն ժամանակը, երբ Սևանը մեզ համար կմնա խմելու ջրի գլխավոր, եթե ոչ միակ աղբյուրը։ Կկարողանա՞նք մենք երբևէ գիտակցել դա։
Երևանյան հացի հերթերում բոլորը մերոնքական էին, կամ սերունդների գենետիկ կապն անհնար է ջնջել
Եվս մեկ դետալ, թեպետ դա դետալ էլ չէ, այլ գուցե ամենակարևորը յուրաքանչյուր ընտանիքում։ Կովկասցի երկարակյացներից ոչ ոք իր դարը ծերանոցում չի ավարտել։ Ծեր ծնողները բեռ չէին, այլ ընտանիքի հպարտությունն էին։ Երբ ծերերը դա զգում են, նրանք ավելի երկար են ուզում ապրել, երբ չեն զգում` կյանքը կորցնում է իմաստը։
Երկարակեցության միլիոնավոր խորհուրդներ կան. սննդակարգ, ֆիզիկական աշխատանք, մաքուր օդ, սեղանից մի փոքր սոված վեր կենալ, մեղր, չամիչ, սոխ, սխտոր, շատ կանաչի օգտագործել... ու էլի, էլի, էլի։ Ամեն ինչ ճիշտ է։ Քանի որ ինքս էլ վաղուց պատանի չեմ, կհանդգնեմ իմ կողմիցէլ մի խորհուրդ տալ. ուզում եք երկար ապրել` երբեք և ոչ ոքի մի՛ նախանձեք։ Շատ է օգնում։
Լրահոս
0