https://arm.sputniknews.ru/20220228/arcakhi-aatsnn-ashkhatum-e-khramvortum-anvtangutjan-makardaky-bardzracnelu-ughghutjamb-39202589.html
Արցախի ԱԱԾ–ն աշխատում է Խրամորթում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ
Արցախի ԱԱԾ–ն աշխատում է Խրամորթում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ
Sputnik Արմենիա
Արցախի ԱԱԾ–ն բանակցում է ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար: 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T16:03+0400
2022-02-28T16:03+0400
2022-02-28T16:23+0400
ադրբեջան
հայաստան
արցախ
արցախի աած
ասկերան
խրամորթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35650813_0:28:1601:928_1920x0_80_0_0_754947299c47b00acba5b41c424a78bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, հայտնում են Արցախի ԱԱԾ–ից։Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, այդ թվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի մտահոգություն են առաջացրել արցախցիների շրջանում:«Այդ առումով ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է բոլոր միջոցները Խրամորթ և այլ համայնքներում բնակչության կյանքն ու առողջությունը հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու և անվտանգային կայուն ու հուսալի համակարգ ձևավորելու ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:Ծառայությունը բանակցում է նաև ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար:Խրամորթը լքելու կոչեր էլ չեն հնչել, Խոջալուի շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի շփման գծի Խրամորթ-Ակնա (Աղդամ) հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել են բարձրախոսով կոչերը:Հայտնել էինք, որ վերջին օրերին ադրբեջանցիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջում են լքել գյուղը։ Ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է հեռանան այնտեղից։
ադրբեջան
ասկերան
խրամորթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/17/35650813_0:0:1303:977_1920x0_80_0_0_e345355cf24dc6fc2d408c97349e0f53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայաստան, արցախ, արցախի աած, ասկերան, խրամորթ
ադրբեջան, հայաստան, արցախ, արցախի աած, ասկերան, խրամորթ
Արցախի ԱԱԾ–ն աշխատում է Խրամորթում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ
16:03 28.02.2022 (Թարմացված է: 16:23 28.02.2022) Արցախի ԱԱԾ–ն բանակցում է ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ,
հայտնում են Արցախի ԱԱԾ–ից։
Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, այդ թվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի մտահոգություն են առաջացրել արցախցիների շրջանում:
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից տարբեր մեթոդների կիրառմամբ հոգեբանական գրոհը թեև ինքնին մտահոգիչ է, այդուհանդերձ ինչպես Արցախի բնակիչները, այնպես էլ պետական մարմիններն առավելապես պետք է աշխատեն անվտանգության իրական ու առարկայական բաղադրիչները բարելավելու ուղղությամբ:
«Այդ առումով ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է բոլոր միջոցները Խրամորթ և այլ համայնքներում բնակչության կյանքն ու առողջությունը հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու և անվտանգային կայուն ու հուսալի համակարգ ձևավորելու ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ծառայությունը բանակցում է նաև ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի շփման գծի Խրամորթ-Ակնա (Աղդամ) հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել են բարձրախոսով կոչերը:
Հայտնել էինք, որ վերջին օրերին ադրբեջանցիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջում են լքել գյուղը։ Ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է հեռանան այնտեղից։