00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալավերդյան. եթե հանցանքն անպատիժ է, իրական խաղաղության մասին խոսելը խաբեություն է

© Sputnik / Asatur YesayantsԼարիսա Ալավերդյան
Լարիսա Ալավերդյան - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2022
Լարիսա Ալավերդյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված հայկական ջարդերի 34–ամյա տարելիցին։
Այսօր էլ ուշ չէ, որ սումգայիթյան դեպքերի կամ ցանկացած այլ ցեղասպանական գործողության կապակցությամբ միջազգային դատական ատյաններում սկսվեն իրավական գործընթացներ։ Բոլորը կարծում են, որ նման նախաձեռնությունը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական և կայուն խաղաղության հաստատմանը, մինչդեռ դա լիովին սխալ մեկնաբանություն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսման Լարիսա Ալավերդյանը։
Ալավերդյանի դիտարկմամբ` եթե որևէ հանցագործություն անպատիժ է մնում և համարժեք գնահատական չի ստանում, ապա որևէ իրական և կայուն խաղաղության մասին խոսելը խաբեություն է։
«Տեսեք, թե ինչպես է վարվել Գերմանիան։ Այդ երկիրը ճանաչել է Հոլոքոստը` իր վրա վերցրելով որոշակի պարտականություններ, ինչից հետո նոր հրաշալի հարաբերություններ են ձևավորվել Գերմանիայի ու Իսրայելի միջև, հետևաբար ասել, որ ոճրագործության դատապարտումը կամ նման գործողությունները կարող են վնասել Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրական խաղաղության հաստատման գործընթացին, ամբողջությամբ մանիպուլյացիա է»,– ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը։
Ալավերդյանի կարծիքով` եթե հայկական կողմը շարունակի ցուցաբերել վերջին շրջանում որդեգրած պահվածքը, ապա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որն այլ ձևերով իրագործվում է նաև մեր օրերում, ավելի դաժան դրսևորումներ կունենա։
Հայաստանի առաջին օմբուդսմանը հիշեցրեց, որ կոնկրետ Մարաղայի դեպքերի կապակցությամբ իրենց կազմակերպությունը 1996 թվականին դիմել էր ՄԱԿ–ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին, մինչդեռ նման հարցերով, Ալավերդյանի համոզմամբ, հասարակական կազմակերպություններից առաջ պետք է զբաղվի պետությունն ամենաբարձր մակարդակով։
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
Լրահոս
0