https://arm.sputniknews.ru/20220228/aghvan-hvovsepjani-pashtpannery-2-datavvori-kvoghmic-hancagvortsutjan-masin-haghvordum-en-tvel-39186999.html
Աղվան Հովսեփյանի պաշտպանները դատավորների հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել
Աղվան Հովսեփյանի պաշտպանները դատավորների հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել
Sputnik Արմենիա
Փաստաբանների խոսքով` դատավորներն այժմ որոշել են Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ ապօրինի երկարացնելուց առաջ՝ առաջադրված... 28.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-28T10:47+0400
2022-02-28T10:47+0400
2022-02-28T10:52+0400
աղվան հովսեփյան
փաստաբան
դատավոր
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/657/31/6573112_0:0:1600:901_1920x0_80_0_0_4459668a5157326608ed6114dd5d0127.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումբը դատավորների Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածել Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումբը։Հայտարարության մեջ նշվում է, որ իրենք նման որոշում են կայացրել, քանի որ դատավորներ Դավիթ Արղամանյանն ու Արմեն Դանիելյանն իրենց որոշումներով ակնհայտ ապօրինի կալանքի տակ են պահում Աղվան Հովսեփյանին։Նշենք, որ դեռ փետրվարի 27-ին, փաստաբանական խումբը հայտնել էր, որ խնդիր կա դրված Աղվան Հովսեփյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ։«Քրեական հետապնդման մարմինները ևս քաջ գիտակցում են, որ Աղվան Հովսեփյանն ակնհայտ ապօրինի է պահվում կալանքի տակ։ Այժմ որոշել են նրան կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ ապօրինի երկարացնելուց առաջ՝ առաջադրված մեղադրանքների շարքը համալրել ևս մեկով։ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2022 թվականի մարտի 7-ին, ուստի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նոր անհիմն մեղադրանք է առաջադրել մի դեպքով, որի վերաբերյալ տվյալները վաղուց են առկա քրեական գործում, սակայն այն նախկինում չեն դիտարկել որպես հանցագործություն»,- ասվում է հայտարարության մեջ։Պաշտպաններն ընդգծել են նաև, որ այժմ այդ դեպքը որակվել է որպես հանցագործություն, քանի որ մեղադրանքի կողմին և կալանքի ժամկետը երկարացնող դատավորին շատ խիստ է անհրաժեշտ նոր մեղադրանքը և կալանքի գոնե ձևական հիմնավորումը։Նրանք հույս են հայտնել, որ սույն գործով հրապարակային դատաքննությունը շուտ կսկսի և հնարավորություն կունենան հանրությանը ցույց տալ ոչ միայն այդ մեղադրանքների անհիմն լինելն, այլ նաև մատնացույց անել այն ակնհայտ խտրական վերաբերմունքը, որը քրեական հետապնդման մարմինների կողմից դրսևորվում է Աղվան Հովսեփյանի նկատմամբ։Նրանց խոսքով՝ 2022 թվականի հունվարի 4-ին Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կերպով երկարացրել էր ևս 2 ամսով, իսկ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Դավիթ Արղամանյանի որոշումը։Դեռ երեկ փաստաբանները հայտնել էին, որ դատավորներ Արղամայանից և Դանիելյանից պահանջել են փաստաթուղթ ներկայացնել, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործն իրենց է մակագրվել օրենքով սահմանված կարգով՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, այլ ոչ թե դատարանի նախագահն ինքն է իր սուբյեկտիվ ցանկությամբ որոշել, որ հենց այդ դատավորները պետք է քննեն գործը։Երկու դատավորն էլ մերժել են փաստաթուղթ ներկայացնելու միջնորդությունները։Դատավորները մերժել են նաև պաշտպանների կողմից նրանց ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը։Թալանել են Աղվան Հովսեփյանի տունըՀիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/657/31/6573112_0:0:1420:1065_1920x0_80_0_0_2e389bd9e6a77ecc8e2d8fe0a55f1642.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղվան հովսեփյան, փաստաբան, դատավոր, կալանք
աղվան հովսեփյան, փաստաբան, դատավոր, կալանք
Աղվան Հովսեփյանի պաշտպանները դատավորների հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել
10:47 28.02.2022 (Թարմացված է: 10:52 28.02.2022) Փաստաբանների խոսքով` դատավորներն այժմ որոշել են Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ ապօրինի երկարացնելուց առաջ՝ առաջադրված մեղադրանքների շարքը համալրել ևս մեկով։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումբը դատավորների Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Այս մասին
հայտարարություն է տարածել Աղվան Հովսեփյանի փաստաբանական խումբը։
Փաստաբանները հաղորդումը ներկայացրել են ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով այդ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու խնդրանքով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ) հարուցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության:
Հայտարարության մեջ նշվում է, որ իրենք նման որոշում են կայացրել, քանի որ դատավորներ Դավիթ Արղամանյանն ու Արմեն Դանիելյանն իրենց որոշումներով ակնհայտ ապօրինի կալանքի տակ են պահում Աղվան Հովսեփյանին։
Նշենք, որ դեռ փետրվարի 27-ին, փաստաբանական խումբը հայտնել էր, որ խնդիր կա դրված Աղվան Հովսեփյանին հնարավորինս երկար պահել կալանքի տակ։
«Քրեական հետապնդման մարմինները ևս քաջ գիտակցում են, որ Աղվան Հովսեփյանն ակնհայտ ապօրինի է պահվում կալանքի տակ։ Այժմ որոշել են նրան կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ ապօրինի երկարացնելուց առաջ՝ առաջադրված մեղադրանքների շարքը համալրել ևս մեկով։ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2022 թվականի մարտի 7-ին, ուստի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նոր անհիմն մեղադրանք է առաջադրել մի դեպքով, որի վերաբերյալ տվյալները վաղուց են առկա քրեական գործում, սակայն այն նախկինում չեն դիտարկել որպես հանցագործություն»,- ասվում է հայտարարության մեջ։
Պաշտպաններն ընդգծել են նաև, որ այժմ այդ դեպքը որակվել է որպես հանցագործություն, քանի որ մեղադրանքի կողմին և կալանքի ժամկետը երկարացնող դատավորին շատ խիստ է անհրաժեշտ նոր մեղադրանքը և կալանքի գոնե ձևական հիմնավորումը։
Նրանք հույս են հայտնել, որ սույն գործով հրապարակային դատաքննությունը շուտ կսկսի և հնարավորություն կունենան հանրությանը ցույց տալ ոչ միայն այդ մեղադրանքների անհիմն լինելն, այլ նաև մատնացույց անել այն ակնհայտ խտրական վերաբերմունքը, որը քրեական հետապնդման մարմինների կողմից դրսևորվում է Աղվան Հովսեփյանի նկատմամբ։
Նրանց խոսքով՝ 2022 թվականի հունվարի 4-ին Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կերպով երկարացրել էր ևս 2 ամսով, իսկ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Դավիթ Արղամանյանի որոշումը։
Դեռ երեկ փաստաբանները հայտնել էին, որ դատավորներ Արղամայանից և Դանիելյանից պահանջել են փաստաթուղթ ներկայացնել, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործն իրենց է մակագրվել օրենքով սահմանված կարգով՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, այլ ոչ թե դատարանի նախագահն ինքն է իր սուբյեկտիվ ցանկությամբ որոշել, որ հենց այդ դատավորները պետք է քննեն գործը։
Երկու դատավորն էլ մերժել են փաստաթուղթ ներկայացնելու միջնորդությունները։
Դատավորները մերժել են նաև պաշտպանների կողմից նրանց ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի
սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին
կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):
Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։