https://arm.sputniknews.ru/20220227/rd-patvirakutjuny-zhamanel-e-belarus-ukrainacineri-het-banakcutjunner-skselu-hamar-39160632.html
ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցություններ սկսելու համար
ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցություններ սկսելու համար
Sputnik Արմենիա
Պեսկովի խոսքով` ռուսական կողմը Գոմելում պատրաստ սպասում է բանակցություններ սկսելուն։ 27.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-27T11:24+0400
2022-02-27T11:24+0400
2022-02-27T11:25+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
ուկրաինա
բելառուս
պատերազմ
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1d/27363123_0:0:3142:1768_1920x0_80_0_0_14b1b4c41964cc807e1a3b75ab37a52e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Նրա խոսքով` ռուսական կողմը Գոմելում պատրաստ սպասում է դրանք սկսելուն։Հիշեցնենք` փետրվարի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել էր, որ Մինսկը պատրաստ է ստեղծելու բոլոր պայմանները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների ու պատվիրակների անվտանգությունն ապահովելու համար։Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում հատուկ գործողության ուժերինՓետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
ուկրաինա
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1d/27363123_413:0:3142:2047_1920x0_80_0_0_f6d5be483e83709d8bd1a3df3b350f23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, բելառուս, պատերազմ, բանակցություն
դմիտրի պեսկով, ռուսաստան, ուկրաինա, բելառուս, պատերազմ, բանակցություն
ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցություններ սկսելու համար
11:24 27.02.2022 (Թարմացված է: 11:25 27.02.2022) Պեսկովի խոսքով` ռուսական կողմը Գոմելում պատրաստ սպասում է բանակցություններ սկսելուն։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով` ռուսական կողմը Գոմելում պատրաստ սպասում է դրանք սկսելուն։
Բելառուսում ուկրաինացիների հետ բանակցությունների ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների, այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Հիշեցնենք` փետրվարի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել էր, որ Մինսկը պատրաստ է ստեղծելու բոլոր պայմանները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների ու պատվիրակների անվտանգությունն ապահովելու համար։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: