00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Made in Armenia․ թե ինչպես հայկական խաղալիքները հասան Կանադա

© Sputnik / Asatur YesayantsMankan–ի խաղալիքները և տնօրեն Վարուժան Գյուրջյանը
Mankan–ի խաղալիքները և տնօրեն Վարուժան Գյուրջյանը - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022
Mankan–ի խաղալիքները և տնօրեն Վարուժան Գյուրջյանը
Բաժանորդագրվել
Հայկական ընկերությունը ստեղծում է խաղալիքներ, որոնք պահանջարկ ունեն Ռուսաստանում, Կանադայում և ԱՄՆ-ում։ Նպատակ կա նաև արտադրանքը Վրաստան արտահանել։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական խաղալիքները հայտնվել են կանադական խանութների վաճառասեղաններին։ Տեղեկությունն այն մասին, որ հայկական խաղալիքներն արտասահմանյան նոր շուկա են նվաճել ավելի վաղ տարածել էր Կանադայում ՀՀ դեսպանությունը: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակել է նաև երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խաղալիքներ արտադրող «Մանկան» ընկերության տնօրեն Վարուժան Գյուրջյանը հայտնեց, որ իրենց արտադրանքի պատվիրատուն՝ Reptilia ընկերությունը, Կանադայում ամենախոշոր փակ կենդանաբանական այգուն կից խանութներ ունի:
© Sputnik / Asatur YesayantsMankan–ի խաղալիքները
Готовая продукция завода по производству игрушек Mankan - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022
Mankan–ի խաղալիքները
«Առաջին անգամ ենք արտահանում Կանադա։ Սակայն արդեն ավելի քան տասը տարի է, ինչ մեր արտադրանքը մատակարարում ենք Ռուսաստան և ԱՄՆ։ Ներկայումս խաղալիքների խմբաքանակ ենք պատրաստում հարևան Վրաստանի համար»,-ասաց Գյուրջյանը։
Կանադական ընկերության հետ նրանց կապել է Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը։ Կողմերը համաձայնեցրել են բիզնես պլանը, կողմնորոշվել տեսականու հարցում, ինչից հետո ուղարկվել է առաջին խմբաքանակը, որի 40%-ն արդեն իրացվել է։ Աննշան բարդությունները պայմանավորված են աշխատանքային գործընթացների հեռավար կառավարմամբ, ինչպես նաև ժամային գոտիների տարբերությամբ։
© Sputnik / Asatur YesayantsMankan–ի խաղալիքները
Готовая продукция завода по производству игрушек Mankan - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022
Mankan–ի խաղալիքները
Կանադական ընկերության պատվիրած խաղալիքներից շատերը հայ մասնագետներն առաջին անգամ են ստեղծում և ոչ այն պատճառով, որ պատրաստման տեխնիկան բարդ է, պարզապես նախկինում նման խաղալիքներ պատրաստելու առիթ չեն ունեցել։ Կանադական ընկերությունը կոկորդիլոսներ, օձեր, մողեսներ է պատվիրել սողունների կենդանաբանական այգուն կից խանութների համար։ Իսկ Հայաստանում այդ տիպի արտադրանքն առանձնապես պահանջարկ չունի։
Տեղական այս ընկերությունը հայկական շուկայում աշխատում է ավելի քան 30 տարի և շատ ավելի բարդ խաղալիքների ստեղծման փորձ ունի, որոնք քրտնաջան աշխատանք են պահանջում։ Ներկայումս արտադրվում է ավելի քան 100 տեսակի խաղալիք՝ ամենատարբեր թեմաներով։
© Sputnik / Asatur YesayantsMankan–ի խաղալիքների ստեղծման պրոցեսը
Рабочий процесс на заводе по производству игрушек Mankan - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022
Mankan–ի խաղալիքների ստեղծման պրոցեսը
Տնօրենը պատմում է, որ յուրաքանչյուր խաղալիքի փորձնական տարբերակի ստեղծման համար մոտ 4-5 օր է ծախսվում։ Նա ասում է, որ իրենց հաջողվել է ոչ միայն տպավորություն գործել արտասահմանյան ընկերության վրա, այլև կանադացի գործընկերներին օգնել գործնական խորհուրդներով։

Խաղալիքները մանրակրկիտ աշխատանք են պահանջում

Խաղալիք ստեղծելը հեշտ գործ չէ։ Այստեղ հսկայական մարդկային ջանքեր են պահանջվում։ Իհարկե, ՏՏ-տեխնոլոգիաները որոշ աշխատանքներ հեշտացրել են, սակայն հիմնական գործընթացները փորձառու վարպետների ձեռքով են կատարվում։ Սկզբում հորինվում է ապագա խաղալիքի տեսքը։ Այնուհետև նկարիչ-դիզայները վիզուալիզացնում է այն։ Որոշ դեպքերում էսքիզները «բնորդից» են նկարում։
© Sputnik / Asatur YesayantsMankan–ի խաղալիքների ստեղծման պրոցեսը
Рабочий процесс на заводе по производству игрушек Mankan - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022
Mankan–ի խաղալիքների ստեղծման պրոցեսը
Հաջորդ փուլերում նյութի ընտրությունն է (էկոլոգիապես մաքուր), խաղալիքի միջուկը և բուն արտադրական գործընթացը։ Կարի գործարանում հիմնականում կանայք են աշխատում։ Որոշ դետալներ գործում են հատուկ մեքենաներով։

Երբ տեխնիկան ձեռքերին չի փոխարինի

Տեխնիկան թեկուզ և հեշտացնում է կյանքը, սակայն խաղալիքների արտադրության ընթացքում չի կարող լիովին փոխարինել վարպետին։ Գյուրջյանը նշեց, որ խաղալիքների ստեղծումը ստեղծագործական գործընթաց է, և այստեղ գերակշռում է մարդկային գործոնը։ Նրա խոսքով՝ խաղալիքների բարդ մոդելների վրա հարկ է լինում աշխատել մեկ-երկու ամիս շարունակ։ ՏՏ տեխնոլոգիաներն օգնում են մոդելավորման, գույնի ընտրության, նախագծման հարցում, սակայն դրանք չեն կարող փոխարինել ձեռքի աշխատանքին։
© Sputnik / Asatur YesayantsMankan–ի խաղալիքների ստեղծման պրոցեսը
Рабочий процесс на заводе по производству игрушек Mankan - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022
Mankan–ի խաղալիքների ստեղծման պրոցեսը
Խոսելով միտումների մասին` «Մանկանի» տնօրենը նշեց, որ օրինակ սովորական փափուկ խաղալիքներ հիմա պետք չէ արտադրել՝ պահանջարկ չկա։ Նույն շունիկներն ու նապաստակները պետք է լրացուցիչ գործառույթներ ունենան, ինտերակտիվ լինեն, որպեսզի հնարավոր լինի մրցակցել շուկայում և գրավել գնորդի ուշադրությունը։
Չնայած դրան, շարունակում է պահանջված մնալ փափուկ արջուկը՝ իր ունիվերսալության շնորհիվ։ Արջուկը նվիրում են թե՛ աղջիկ, թե՛ տղա երեխաներին, նվիրում են երիտասարդ աղջիկներին և այլն։
© Sputnik / Asatur YesayantsMankan–ի խաղալիքների ստեղծման պրոցեսը
Рабочий процесс на заводе по производству игрушек Mankan - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022
Mankan–ի խաղալիքների ստեղծման պրոցեսը
Ինչ վերաբերում է արտահանմանը, Գյուրջյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրի համար ընկերությունն այդ երկրին հոգեբանորեն մոտ խաղալիքներ է արտադրում։ Ռուսաստանի դեպքում, օրինակ, արտահանվում է խորհրդային և ռուսական անիմացիաների հերոսների տեսքով խաղալիքներ։ Եթե խմբաքանակը նախատեսված է Լոս Անջելեսի համար, որտեղ մեծաթիվ հայ համայնք կա, ապա արտահանվում են հայկական խորհրդանիշերով, ազգային տարրերով խաղալիքներ։
© Sputnik / Asatur YesayantsMankan–ի խաղալիքները
Готовая продукция завода по производству игрушек Mankan - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2022
Mankan–ի խաղալիքները
Լրահոս
0