https://arm.sputniknews.ru/20220227/hajastanci-marmnamarzik-artur-davtjany-nvatshel-e-ashkharhi-gavaty-39172846.html
Հայաստանցի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է աշխարհի գավաթը. տեսանյութ
Հայաստանցի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է աշխարհի գավաթը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականի անդամ, մարմնամարզիկ Վահագն Դավթյանը օղակներ վարժությունում գրավել է 2-րդ տեղը։ 27.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-27T19:24+0400
2022-02-27T19:24+0400
2022-02-27T19:33+0400
մարմնամարզություն
արթուր դավթյան
չեմպիոն
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/85/21288589_0:0:1600:901_1920x0_80_0_0_79e193b67c07af88684b9931ba0af3d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը հենացատկում գրավել է առաջին հորիզոնականը: Հայտնում է մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիան։Նշենք, որ Դավթյանը նախօրեին եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև նժույգ թափեր վարժությունում։Իսկ Հայաստանի հավաքականի անդամ, մարմնամարզիկ Վահագն Դավթյանն օղակներ վարժությունում գրավել է 2-րդ տեղը։Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում 14.266 միավորով հռչակվել էր չեմպիոն և անմոռուկով կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2128/85/21288589_180:0:1600:1065_1920x0_80_0_0_83ffac6db2945fd17c8f2b0308fa7da6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր դավթյան աշխարհի գավաթ
արթուր դավթյան աշխարհի գավաթ
Հայաստանցի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է աշխարհի գավաթը. տեսանյութ
19:24 27.02.2022 (Թարմացված է: 19:33 27.02.2022) Հայաստանի հավաքականի անդամ, մարմնամարզիկ Վահագն Դավթյանը օղակներ վարժությունում գրավել է 2-րդ տեղը։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը հենացատկում գրավել է առաջին հորիզոնականը:
Հայտնում է մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիան։
Նշենք, որ Դավթյանը նախօրեին եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև նժույգ թափեր վարժությունում։
Իսկ Հայաստանի հավաքականի անդամ, մարմնամարզիկ Վահագն Դավթյանն օղակներ վարժությունում գրավել է 2-րդ տեղը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում 14.266 միավորով հռչակվել էր չեմպիոն և անմոռուկով կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։