https://arm.sputniknews.ru/20220227/belarusum-sahmanadrakan-pvopvokhutjunneri-hanraqve-e-anckacvum-39158698.html
Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Sputnik Արմենիա
Հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի ընդամենը մեկ հարցի։ 27.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-27T10:28+0400
2022-02-27T10:28+0400
2022-02-27T10:29+0400
բելառուս
հանրաքվե
սահմանադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1b/39157616_0:55:3015:1751_1920x0_80_0_0_dc9a1aea4a75533aa70bc03ed3300a9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Բելառուսի Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հանրաքվեն անցկացվում է այսօր` փետրվարի 27-ին:Արտահերթ քվեարկությունը սկսվել է փետրվարի 22-ին ու տևել մինչև փետրվարի 26-ը ներառյալ:Sputnik Բելառուսը հայտնում է, որ տեղամասերն ամբողջ երկրում բացվել են տեղական ժամանակով 8:00-ին (Երևանի ժամանակով 9: 00-ին) ու կշարունակեն աշխատանքը մինչև 20: 00-ը:Հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի ընդամենը մի հարցի. «Դուք ընդունո՞ւմ եք Բելառուսի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ ու լրացումները»։Հանրաքվեում ընդգրկված են շուրջ 45 հազար ազգային դիտորդներ, շուրջ 200 միջազգային և օտարերկրյա՝ ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից (Շանհայի համագործակցության կազմակերպություն ), ՀԱՊԿ-ի ԽՎ-ից, ԱՊՀ-ի երկրների ԿԸՀ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ, այդ թվում՝ ԵՄ երկրներից:Բելառուսի Սահմանադրության փոփոխությունների նախագծի համաձայն՝ նույն անձը կարող է առավելագույնը երկու անգամ նախագահ լինել։Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ հիմնական օրենքում կարող է հայտնվել Համաբելառուսական Ժողովրդական ժողովի մասին բաժին։ Այն կդառնա երկրում ժողովրդի իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինը, կհաստատի ներքին ու արտաքին քաղաքականության հիմքերը, ռազմական դոկտրինը, երկրի ազգային անվտանգության հայեցակարգը:Նախագծի համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել Համաբելառուսական Ժողովրդական ժողովի կողմից՝ Սահմանադրության պարբերաբար կամ կոպիտ խախտման կամ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության կատարման դեպքում։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1b/39157616_0:0:2731:2048_1920x0_80_0_0_eb3827eabaec21f706639919e031857e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, հանրաքվե, սահմանադրություն
բելառուս, հանրաքվե, սահմանադրություն
Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
10:28 27.02.2022 (Թարմացված է: 10:29 27.02.2022) Հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի ընդամենը մեկ հարցի։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Բելառուսի Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հանրաքվեն անցկացվում է այսօր` փետրվարի 27-ին:
Արտահերթ քվեարկությունը սկսվել է փետրվարի 22-ին ու տևել մինչև փետրվարի 26-ը ներառյալ:
Sputnik Բելառուսը հայտնում է, որ տեղամասերն ամբողջ երկրում բացվել են տեղական ժամանակով 8:00-ին (Երևանի ժամանակով 9: 00-ին) ու կշարունակեն աշխատանքը մինչև 20: 00-ը:
Բելառուսում ընդհանուր առմամբ ստեղծվել է 5510 ընտրատեղամաս: ԿԸՀ-ի տեղեկատվության համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների ցուցակում ընդգրկված է 6 818 948 մարդ:
Հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի ընդամենը մի հարցի. «Դուք ընդունո՞ւմ եք Բելառուսի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ ու լրացումները»։
Հանրաքվեում ընդգրկված են շուրջ 45 հազար ազգային դիտորդներ, շուրջ 200 միջազգային և օտարերկրյա՝ ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից (Շանհայի համագործակցության կազմակերպություն ), ՀԱՊԿ-ի ԽՎ-ից, ԱՊՀ-ի երկրների ԿԸՀ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ, այդ թվում՝ ԵՄ երկրներից:
Բելառուսի Սահմանադրության փոփոխությունների նախագծի համաձայն՝ նույն անձը կարող է առավելագույնը երկու անգամ նախագահ լինել։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ հիմնական օրենքում կարող է հայտնվել Համաբելառուսական Ժողովրդական ժողովի մասին բաժին։ Այն կդառնա երկրում ժողովրդի իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինը, կհաստատի ներքին ու արտաքին քաղաքականության հիմքերը, ռազմական դոկտրինը, երկրի ազգային անվտանգության հայեցակարգը:
Նախագծի համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել Համաբելառուսական Ժողովրդական ժողովի կողմից՝ Սահմանադրության պարբերաբար կամ կոպիտ խախտման կամ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության կատարման դեպքում։