https://arm.sputniknews.ru/20220226/zelenskin-shtapel-e-turqian-rusakan-razmanaveri-ancudardzi-masin-der-vorvoshum-chuni-39148783.html
Զելենսկին շտապե՞լ է. Թուրքիան ռուսական ռազմանավերի անցուդարձի մասին դեռ որոշում չունի
Զելենսկին շտապե՞լ է. Թուրքիան ռուսական ռազմանավերի անցուդարձի մասին դեռ որոշում չունի
Sputnik Արմենիա
Չնայած Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե Թուրքիան արգելել է նեղուցներով ռուսական ռազմանավերի անցումը, թուրք լրագրողը հակառակն է պնդում։ 26.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-26T18:43+0400
2022-02-26T18:43+0400
2022-02-28T11:31+0400
դարդանելի նեղուց
բոսֆորի նեղուց
թուրքիա
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/05/38346984_0:97:1600:997_1920x0_80_0_0_effeebb5b934e70015013d9811415b0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Թուրքիան դեռևս որոշում չի կայացրել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմանավերի շարժը սահմանափակելու մասին։ Twitter-ում այս մասին գրել է թուրք լրագրող Ռագըփ Սոյլուն՝ վկայակոչելով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյային։Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում գրել է, որ Թուրքիան արգելել է նեղուցներով ռուսական ռազմանավերի անցումը:«Ենթադրում եմ, որ այդ կերպ Զելենսկին խնդրում է դա անել»,-գրել է թուրք լրագրողը։Իր հերթին Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ թուրքական կողմից ռուսական ռազմանավերի համար նեղուցները փակելու վերաբերյալ ոչ մի պաշտոնական ծանուցում չի ստացել:Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևը Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսական նավերի համար: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, որպեսզի ռուսական ռազմանավերը չանցնեն։ Սակայն Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն` ռուսական կողմն այս դեպքում իրավունք կունենա իր նավատորմը վերադարձնել ռազմակայան:Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն սահմանում է առևտրային նավերի համար խաղաղ և պատերազմական ժամանակներում նեղուցներով ազատ անցումը։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների մուտքը Բոսֆորի և Դարդանելի տարածքով։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
դարդանելի նեղուց
բոսֆորի նեղուց
թուրքիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/05/38346984_0:0:1447:1085_1920x0_80_0_0_c1fdd379e36e17385091605016f33bc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դարդանելի նեղուց, բոսֆորի նեղուց, թուրքիա, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ռուսաստան
դարդանելի նեղուց, բոսֆորի նեղուց, թուրքիա, ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ռուսաստան
Զելենսկին շտապե՞լ է. Թուրքիան ռուսական ռազմանավերի անցուդարձի մասին դեռ որոշում չունի
18:43 26.02.2022 (Թարմացված է: 11:31 28.02.2022) Չնայած Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե Թուրքիան արգելել է նեղուցներով ռուսական ռազմանավերի անցումը, թուրք լրագրողը հակառակն է պնդում։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Թուրքիան դեռևս որոշում չի կայացրել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմանավերի շարժը սահմանափակելու մասին։
Twitter-ում այս մասին գրել է թուրք լրագրող Ռագըփ Սոյլուն՝ վկայակոչելով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյային։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին
Twitter-ում գրել է, որ Թուրքիան արգելել է նեղուցներով ռուսական ռազմանավերի անցումը:
«Ենթադրում եմ, որ այդ կերպ Զելենսկին խնդրում է դա անել»,-գրել է թուրք լրագրողը։
Իր հերթին Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ թուրքական կողմից ռուսական ռազմանավերի համար նեղուցները փակելու վերաբերյալ ոչ մի պաշտոնական ծանուցում չի ստացել:
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը
հայտարարել էր, որ Կիևը Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսական նավերի համար: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, որպեսզի ռուսական ռազմանավերը չանցնեն։ Սակայն Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն` ռուսական կողմն այս դեպքում իրավունք կունենա իր նավատորմը վերադարձնել ռազմակայան:
Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն սահմանում է առևտրային նավերի համար խաղաղ և պատերազմական ժամանակներում նեղուցներով ազատ անցումը։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների մուտքը Բոսֆորի և Դարդանելի տարածքով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: