https://arm.sputniknews.ru/20220226/ukrainakan-kvoghmy-hrazharvel-e-banakcutjunneric-peskvov-39145876.html
Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից. Պեսկով
Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից. Պեսկով
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում սպասվող բանակցությունների ֆոնին փետրվարի 25–ին հրամայել էր դադարեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը։ 26.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-26T17:12+0400
2022-02-26T17:12+0400
2022-02-26T17:13+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
պատերազմ
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38630874_0:22:3082:1756_1920x0_80_0_0_05c367d67bc92e67ac39173029b2386f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից և ծրագրի համաձայն` այսօր կեսօրին վերսկսվել է ռուսական ուժերի առաջխաղացումը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Խոսելով պատժամիջոցների մասին՝ նա նշել է, որ չնայած դրանք բավականին լուրջ են, սակայն Ռուսաստանը նախապես է պատրաստվել դրանց. աժմ միջոցներ են ձեռնարկում տնտեսության անխափան աշխատանքի համար:ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է, որ պատժամիջոցների վնասը նվազագույնի հասցնելու անհապաղ միջոցներ են ձեռնարկվում։ Դրա համար Ռուսաստանն ունի բոլոր հնարավորություններն ու ներուժը:Պեսկովի խոսքով` անհրաժեշտ է համակարգել գերատեսչությունների աշխատանքը, որպեսզի ՌԴ շահերից բխող պատասխան քայլեր մշակվեն։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38630874_351:0:3082:2048_1920x0_80_0_0_044d7674e962ba7bc2d9c8162e21933e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, պատերազմ, բանակցություն
դմիտրի պեսկով, ռուսաստան, պատերազմ, բանակցություն
Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից. Պեսկով
17:12 26.02.2022 (Թարմացված է: 17:13 26.02.2022) Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում սպասվող բանակցությունների ֆոնին փետրվարի 25–ին հրամայել էր դադարեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից և ծրագրի համաձայն` այսօր կեսօրին վերսկսվել է ռուսական ուժերի առաջխաղացումը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երեկ կեսօրին Ուկրաինայի ղեկավարության հետ սպասվող բանակցությունների կապակցությամբ Գերագույն գլխավոր հրամանատարն ու Ռուսաստանի նախագահը հրամայել էր դադարեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը»,–ասել է Պեսկովը։
Խոսելով պատժամիջոցների մասին՝ նա նշել է, որ չնայած դրանք բավականին լուրջ են, սակայն Ռուսաստանը նախապես է պատրաստվել դրանց. աժմ միջոցներ են ձեռնարկում տնտեսության անխափան աշխատանքի համար:
ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է, որ պատժամիջոցների վնասը նվազագույնի հասցնելու անհապաղ միջոցներ են ձեռնարկվում։ Դրա համար Ռուսաստանն ունի բոլոր հնարավորություններն ու ներուժը:
Պեսկովի խոսքով` անհրաժեշտ է համակարգել գերատեսչությունների աշխատանքը, որպեսզի ՌԴ շահերից բխող պատասխան քայլեր մշակվեն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Փետրվարի 24–ին
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։
Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։