https://arm.sputniknews.ru/20220226/sdn-varujt-e-yndunel-hajastan-khmbakcutjan-dimumy-vardevanjan-39141869.html
ՍԴ–ն վարույթ է ընդունել «Հայաստան» խմբակցության դիմումը. Վարդևանյան
ՍԴ–ն վարույթ է ընդունել «Հայաստան» խմբակցության դիմումը. Վարդևանյան
Sputnik Արմենիա
Արամ Վարդևանյանը նշում է, որ մինչև ՍԴ որոշումը ԲԴԽ-ն պետք է կասեցնի արդարադատության նախարարության հարուցած վարույթները։ 26.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-26T15:23+0400
2022-02-26T15:23+0400
2022-02-26T15:27+0400
սահմանադրական դատարան
արամ վարդևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/09/27867872_0:10:1601:910_1920x0_80_0_0_dc4395ad3873f7e6ab9cd56b144d639e.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել «Հայաստան» խմբակցության դիմումը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության առնչությամբ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։Հայտնել էինք, որ փետրվարի 15-ին «Հայաստան» խմբակցությունը հերթական դիմումն էր ներկայացրել Սահմանադրական դատարան։ Վարդևանյանի խոսքով` հաշվի առնելով երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը ԱՆ կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով՝ վիճարկել են դատական օրենսգրքով նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը։Նրա խոսքով` մինչև ՍԴ որոշումը կլինի այդ դիմումի վերաբերյալ, ԲԴԽ-ն պետք է կասեցնի արդարադատության նախարարության հարուցած վարույթները։ Բացի այդ, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է լինի իրապես ակտիվ։ Հարիր չէ խոսել առանց փաստերի ու բովանդակային պարզաբանման. Թաթոյանի պատասխանը ԲԴԽ–ինՄասնավորապես, ըստ Վարդևանյանի, պետք է վարույթ հարուցի այն դատավորների նկատմամբ, որոնք անհարգելի պատճառով չէին ներկայացել դատավորների ընդհանուր ժողովին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/09/27867872_0:0:1423:1067_1920x0_80_0_0_f446a1f6f0beb34e7926df774046a706.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրական դատարան, արամ վարդևանյան
սահմանադրական դատարան, արամ վարդևանյան
ՍԴ–ն վարույթ է ընդունել «Հայաստան» խմբակցության դիմումը. Վարդևանյան
15:23 26.02.2022 (Թարմացված է: 15:27 26.02.2022) Արամ Վարդևանյանը նշում է, որ մինչև ՍԴ որոշումը ԲԴԽ-ն պետք է կասեցնի արդարադատության նախարարության հարուցած վարույթները։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել «Հայաստան» խմբակցության դիմումը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության առնչությամբ։ Տեղեկությունը
Facebook–ի իր էջում հայտնել է խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Հայտնել էինք, որ փետրվարի 15-ին «Հայաստան» խմբակցությունը հերթական դիմումն էր ներկայացրել Սահմանադրական դատարան։ Վարդևանյանի խոսքով` հաշվի առնելով երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը ԱՆ կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով՝ վիճարկել են դատական օրենսգրքով նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը։
«Չափազանց կարևոր է որ այդ լիազորության երկակի ստանդարտների հնարավորությանը վերջ տրվի: ՍԴ–ն մեր այս դիմումը վարույթ է ընդունել»,–գրել է Վարդևանյանը։
Նրա խոսքով` մինչև ՍԴ որոշումը կլինի այդ դիմումի վերաբերյալ, ԲԴԽ-ն պետք է կասեցնի արդարադատության նախարարության հարուցած վարույթները։ Բացի այդ, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է լինի իրապես ակտիվ։
Մասնավորապես, ըստ Վարդևանյանի, պետք է վարույթ հարուցի այն դատավորների նկատմամբ, որոնք անհարգելի պատճառով չէին ներկայացել դատավորների ընդհանուր ժողովին: