https://arm.sputniknews.ru/20220226/rusastani-zun-vochnchacrel-e-ukrainaji-razmakan-entakarucvatsqi-821-objekt-kvonashenkvov-39134052.html
Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ. Կոնաշենկով
Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ. Կոնաշենկով
Sputnik Արմենիա
Իգոր Կոնաշենկովը հայտնել է, թե ռազմական ենթակառուցվածքի ինչ օբյեկտներ է Ռուսաստանի ԶՈւ-ն շարքից հանել։ 26.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-26T11:00+0400
2022-02-26T11:00+0400
2022-02-26T11:10+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39096740_7:0:864:482_1920x0_80_0_0_e4a957fd6b6b5ed95dcf2daaa4b84cc2.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Լրագրողներին տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։Նա հավելել է, որ շարքից դուրս են բերել 87 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 28 համակարգեր, 118 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ուժերով ոչնչացվել է ուկրաինական ռազմածովային ուժերի 8 մոտորանավակ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39096740_178:0:821:482_1920x0_80_0_0_612068ac9d151e059ecb34217dfc2b24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս
Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ. Կոնաշենկով
11:00 26.02.2022 (Թարմացված է: 11:10 26.02.2022) Իգոր Կոնաշենկովը հայտնել է, թե ռազմական ենթակառուցվածքի ինչ օբյեկտներ է Ռուսաստանի ԶՈւ-ն շարքից հանել։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Լրագրողներին տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է
ՌԻԱ Նովոստին։
«Ընդհանուր առմամբ` ռուսական զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Մասնավորապես` 14 ռազմական օդակայաններ, 19 կառավարման կետեր և կապի հանգույցներ, 24 հակաօդային պաշտպանության С-300 և Оса զենիթային հրթիռային համալիրներ, 48 ռադիոլոկացիոն կայաններ Խոցվել է 7 մարտական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք»,–ասել է Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ շարքից դուրս են բերել 87 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 28 համակարգեր, 118 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ուժերով ոչնչացվել է ուկրաինական ռազմածովային ուժերի 8 մոտորանավակ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: