00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավաճանություն. պատժամիջոցներով սպառվում է Ուկրաինային օգնությունը. ինչ սպասել Արևմուտքից

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցОстров Крит, Греция, шторм
Остров Крит, Греция, шторм - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2022
Բաժանորդագրվել
Դեռևս ռազմական օպերացիան սկսելուց առաջ, պարզապես Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու համար Ռուսաստանն արդեն իսկ պատժամիջոցների փաթեթ ստացել էր Արևմուտքից։ Դա իր ձևի մեջ տրամաբանական էր։
Վիկտորիա Նիկիֆորովա, ՌԻԱ Նովոստի
Մեր արևմտյան գործընկերների պատկերացումներում Ռուսաստանը չպետք է փրկի ռուսներին։ Ռուսները պետք է նստեն նկուղներում և զոհվեն արկերի հարվածներից։ Իսկ եթե Ռուսաստանը որոշի պաշտպանել նրանց, ապա նրան հարկավոր է պատժել։
Այստեղից էլ՝ թե ՛ ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի սուվերեն պարտքի դեմ, թե՛ գերմանացիների կողմից «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման կանգնեցումը, թե՛ թիրախային դիվերսիաներն ընդդեմ ռուսական բանկերի և ընկերությունների, որոնց «զոհերից» մեկը անսպասելիորեն դարձավ Բանակի կենտրոնական մարզային ակումբը։ Չէ, ամեն ինչ ճիշտ է։ «Աշխարհում դեռ ԲԿՄԱ-ից ուժեղ թիմ չկա»։
Հասկանալի է, որ հիմա, երբ ռուս զինվորականները գործնական կերպով ապառազմականացնում են այն նացիստական բույնը, որին վերածվել էր նախկին ՈւՍՍՀ-ն, արևմտյան գործընկերներն է՛լ ավելի են վրդովվում։ «Ճշմարտախոս» ԶԼՄ-ներում խլացնող ծղրտոց է։ «Հարձակո՜ւմ Կիևի վրա», «Չեռնոբիլի ճակամատա՜րտ»․Daily Mail թերթն անգամ արքայադուստր Դիանայի մահվան լուրի վերնագիրն այդքան խոշոր տառերով չէր տպել։ «Ապոկալիպսիսն այսօր»՝ նույնպես բրիտանական The Sun-ն է։ «Պատերազմին՝ ոչ»,-ասում է գերմանականDeutsche Welle-ը։

Այս ամենը հասկանալի է, մենք ուրիշ բան չէինք էլ սպասում։ Բայց եկեք կոնկրետ տեսնենք, թե ինչով եմ մեզ սպառնում արևմտյան գործընկերներն այն բանի համար, որ որոշել ենք խաղաղություն բերել նախկին Ուկրաինայի տարածք։ ՆԱՏՕ-ն խոստացել է ռազմական առումով ուժեղացնել իր ներկայությունն արևմտյան ռազմաճակատում, մասնավորապես..Ռումինիայում։ Ազնիվ խոսք, տպագրական սխալ չկա։ Դաշինքի զորակազմը կավելացնեն Ռումինիայում և գուցե Մերձբալթյան երկրներում։

Բայց թույլ տվեք հարցնել` իսկ Ուկրաինա՞ն։ Դե, այդ մեկը՝ ոչ։ Այնտեղ՝ ոչ։ Կներեք։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը պաշտոնապես հայտարարել է. «Ուկրաինայի տարածքում ուժեր չկան, և այնտեղ ուժեր ուղարկելու ծրագրեր նույնպես չկան։ Մենք աջակցում ենք Ուկրաինային, սակայն անվտանգության ամուր երաշխիքներ ենք տալիս միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին»։
Այ այսպես։ Դաշնակիցներին՝ ամուր երաշխիքներ, իսկ Ուկրաինային, ստացվում է, ոչ այնքան ամուր։ Ուղիղ ասած՝ մի տեսակ փափլիկ երաշխիքներ։
Ուրեմն ինչի՞ համար էր պետք նրանց քարշ տալ ՆԱՏՕ` կոտրելով երկրի բնակչության մեծ մասի դիմադրությունը։ Ինչի՞ համար էր պետք «Ջավելիններ» մատակարարել նրանց, զինվորներին սովորեցնել կռվել ռուսների դեմ, քաղաքացիական անձանց փայտե «Կալաշնիկովներ» բաժանել, ատելություն բորբոքել «մոսկալների» հանդեպ։ Առաջին իսկ վտանգի դեպքում լքելու համա՞ր։ Վատ է, շատ վատ է։
ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի առաջնորդ երկրի նախագահը նույնպես հաստատել է, որ ամերիկացի զինվորականների բոլոր գործողությունները տեղի կունենան միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում։ Ուկրաինա նրանք չեն գնա։
Հիմա՝ տնտեսության առումով։ Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սպառնացել է «հաշմանդամ դարձնել Ռուսաստանի տնտեսությունը»։ Քիչ առաջ Բրիտանիայում սառեցվել են ՎՏԲ բանկի ակտիվները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել է, որ նոր «պատժամիջոցները կխոչընդոտեն Ռուսաստանի տնտեսական աճին, կբորբոքեն գնաճը, կբարձրացնեն վարկերի գինը և աստիճանաբար կկործանեն արդյունաբերական բազան»։ Անգամ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը (ա՜յ քեզ անսպասելի բան) պահանջել է «մեկուսացնել խելագարին» (այսինքն՝ Պուտինին) և Ռուսաստանն անհապաղ անջատել SWIFT-ից։
Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ. Պուտին
Այդ «ճշմարտախոսների» տերը՝ Ջո Բայդենը, արդեն խոսեց Ռուսաստանի դեմ նոր ամերիկյան պատժամիջոցների մասին։ Հարվածի տակ կընկնեն չորս ռուսական բանկեր, որոնցից խոշորագույնը ՎՏԲ-ն է։ Սպառնալիքի տակ են դոլարով, եվրոյով, ֆունտով, յենով արտարժութային գործարքները։
Հայտարարվել է Ռուսաստան բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման սահմանափակման մասին, ինչը պետք է ազդի ռուսական ռազմարդյունաբերական համալիրի և տիեզերական ոլորտի վրա։ SWIFT-ից անջատումը Բայդենը բացառել է։ Ծրագրային ապահովումից անջատման մասին նույնպես չի հայտարարվել։ «Ինչո՞ւ Պուտինի հանդեպ պատժամիջոցներ չկան»,-գոռաց մի լրագրող Բայդենի ելույթից հետո։ ԱՄՆ նախագահը չպատասխանեց։
Բոլոր հայտարարված միջոցառումները կարող են, իհարկե, տհաճ լինել Ռուսաստանի համար։ Բայց արդյո՞ք դրանք «հաշմանդամ» կսարքեն մեր տնտեսությունը։ Աստված իմ, մեր տնտեսությունն արդեն այնքան բան է տեսել։ 2014 թվականից ի վեր մեր գլխին նոն-ստոպ ռեժիմով պատժամիջոցներ են լցնում, ինչ ասես հնարել են։ Ակամա տպավորություն է ստեղծվում, որ այս նորագույն, «ամենադաժան» պատժամիջոցների փաթեթը մեզ համար ամեն դեպքում սահմանելու էին, անգամ ռազմական օպերացիայի բացակայության դեպքում։ Կպատժեին չներխուժելու և արևմտյան գործընկերների սպասումները դավաճանաբար չարդարացնելու համար։
Կարճաժամկետ հեռանկարում թե՛ Եվրոպայի` ածխաջրածիններ գնելուց հրաժարվելը, թե՛ ֆինանսական տրանզակցիաների հետ կապված ընդհատումները կարող են բավականին տհաճ լինել։ Ավելի երկարատև հեռանկարում որևէ կասկած չկա, որ դրանք կհանգեցնեն մեր տնտեսության դիվերսիֆիկացիային և ներկրման նոր, առավել մասշտաբային փուլի։ Այս ամենը հոյակապ խթան է նեոինդուստրիալացման համար։ Եվ այո, մենք նույնպես այստեղ արտասահմանյան ակտիվներ ունենք, կարող ենք սառեցնել։
Իսկ ինչ վերաբերում է մեր արևմտյան, հատկապես՝ եվրոպական գործընկերներին, այս պատժամիջոցներով նրանք ոչ թե սեփական ոտքին են կրակում, այլ ատրճանակը սեփական քունքին են դրել և ուր որ է՝ կքաշեն ձգանը։
Դմիտրի Մեդվեդևն արդեն խոստացել է գազը նրանց երկու հազար եվրոյով տալ։ Բայց չէ՞ որ դա միայն կոմունալ վճարումների կտրուկ աճ և ֆիզիկական անձանց զանգվածային սնանկացումներ չեն։ Դա նաև եվրոպական ընկերությունների և ձեռնարկությունների սնանկացումների ալիք է, ԵՄ-ի տնտեսություն փաստացի սպանություն։ Դոլարով և եվրոյով գործարքներից Ռուսաստանին զրկելը կնվազեցնի այդ արժույթների նկատմամբ համընդհանուր վստահությունը։ Ռուսական արտահանումից հրաժարվելը եվրոպացի արտադրողներին ավելի ցավոտ հարված կհասցնի, քան ռուսաստանցի արտադրողին։

Եվրոպան և ԱՄՆ-ն այնպիսի փայլուն իրավիճակում չեն, որ փորձեն տրորել մյուս երկրների տնտեսությունները։ Տեսեք, թե ինչպես արձագանքեց Դոու-Ջոնսի ինդեքսը միայն պատժամիջոցների սպասմանը։ Այն մեկ օրում ընկավ 830 կետով։ Nasdaq-ում այսօր իրավիճակն ավելի վատ է, քան 2008-ի ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ պահին։

Meta-ի (նախկին Facebook) ակցիաները տարեսկզբի համեմատ ընկել են 40%-ով, Netflix-ինը` մոտավորապես նույնքան, Nvidia-ն ու Tesla-ն մեկ քառորդով արժեզրկվել են, նրանց կրնկակոխ հետևելով անդունդն են գլորվումMicrosoft, Amazon, Alphabet ընկերությունները։
Փուչիկները սկսել են պայթել, ինչի մասին, ի դեպ, մենք վերջերս զգուշացնում էինք։ Իհարկե, արևմտյան ԶԼՄ-ները հավատացնում են, թե այդ ամենը տեղի է ունենում «Ռուսաստանի ագրեսիայի» պատճառով։
Բայց իրականում շուկաները ցնցվում են այն ինքնասպան պատժամիջոցային քաղաքականության արդյունքում, որը կենսախինդ տոնով հայտարարում եմ արևմտյան էլիտաները։ Արևմուտքի մեր գործընկերները հեշտությամբ կարող են հասնել բորսայի կործանման։ Եվ այդ ժամանակ էլ ի՞նչ պատժամիջոց։
Եվ այս ամենը Արևմուտքում հրաշալի հասկանում են։ Guardian թերթի թղթակիցն այժմ ռեպորտաժ է վարում Բրյուսելից, որտեղ եվրոպական երկրների ներկայացուցիչները քննարկում են ամենատարբեր պատժամիջոցները։ Այնտեղ առայժմ խառնաշփոթ է տիրում։
Իտալիան, Գերմանիան և Կիպրոսը հանդես են գալիս որոշ պատժամիջոցների դեմ։ Ֆրանսիան ու Գերմանիան արգելակու են գործընթացը՝ առաջարկելով սպասել, մինչև ԱՄՆ-ու Բրիտանիան առաջինը պատժամիջոցներ սահմանեն։ Մի խոսքով, ոչ ոք մեռնել չէր ուզում։
Տնտեսական պատժամիջոցներից բացի եվրոպացիները պատրաստ են նաև դիվանագիտական բնույթի դաստիարակչական քայլեր ձեռնարկել։ Մերձբալթյան վագրերն, օրինակ, արդեն առաջարկում են զբոսաշրջային վիզաներ չտալ ռուսաստանցիներին։ Լեհաստանը՝ նույնը։
Խորհուրդ կտամ Զելենսկուն զանգահարել Պուտինին և ներողություն խնդրել. Կադիրով
Եվ սրանով էլ ընդհանուր առմամբ սպառվում է Ուկրաինային աջակցությունը։ Եթե կողքից նայենք, դա, իհարկե, մաքուր դավաճանություն է։ Ամերիկյան և եվրոպական էլիտաներն ամբողջ աշխարհի աչքի առաջ ցուցադրաբար «գցում են» կիևյան խունտային։ Նրանց ինչ ասես խոստանալով, երկիրը մահաբեր զենքով լցնելով, գայթակղելով Կարմիր Հրապարակում «Աբրամսների» մասին երազանքով` Վաշինգտոնն ու իր արբանյակները շատ նրբորեն ու ավանդաբար լքում են մարտի դաշտը։ Աֆղանստանը դեռ փառք էր, փաստորեն։
Ռուս մարդկանց համար անհասկանալի է այն ծայրահեղ չարությունը, որին վերջին օրերին հասել են արևմտյան էլիտաները։ Ախր ինչո՞ւ են նրանք քիթները մտցնում սլավոնների ներքին վեճերի մեջ, ջանասիրաբար ատելություն բորբոքում, անդադար ֆեյքեր ստեղծում։ Ինչի՞ց են այդքան նեղված։ Թող իրենց գործերով զբաղվեին, թե չէ ահա, Դոու-Ջոնսն ընկնում է։
Այստեղ հարցն այն է, որ մեր աչքի առաջ փլուզվում է ամբողջ ֆեյքային, սկզբից մինչև վերջ կեղծ «ազգաշինությունը», որով վերջին երեսուն տարվա ընթացքում Վաշինգտոնը զբաղվում էր Արևելյան Եվրոպայում՝ Չեխիայից մինչև Մոլդովա, Ալբանիայից մինչև Ուկրաինա՝ Խորհրդային Միության և Վարշավայի պայմանագրի ավերակների վրա։
Դա կատարվում էր սակավաթիվ, ծախու էլիտաների ձեռքով և իրականացվում էր բնակչության գերակշիռ մասի կամքին հակառակ։ Այդ բնակչությանը ոչ ոք չէր լսում։ Նրանց անվերջ հիմարացնում էին և ցուցադրաբար արհամարհում։
Հակաժողովրդական խունտաները տարբեր մայրաքաղաքներում իրենց համար պատմություն էին հնարել, խոսում էին գոյություն չունեցող լեզուներով, նացիստներին էին փառաբանում։ Ժողովուրդները լուռումունջ նայում էին այդ ամենին, նրանք քաղաքականության ժամանակ չունեին, նրանք փորձում էին ապրել։ Այստեղից էլ՝ ֆարսի այդ տհաճ զգացումն այդ բոլոր նոր պետություններում։ Դրանք մեծամասամբ ստեղծվել են ի հեճուկս մեծամասնության կարծիքի։ Այսօր էլ դրանք կանգուն են մնում բացառապես ՆԱՏՕ-ի ցցերի վրա։
Պոլիշինելի գաղտնիքն այն է, որ Արևելյան Եվրոպայի երկրները, ի հեճուկս իրենց խամաճիկային ղեկավարության կարծիքի, ուզում են խաղաղ ու բարեկամաբար ապրել Ռուսաստանի հետ։ Այդ լիմիտրոֆ տարածքներում բազմաթիվ մարդիկ իրենց ռուս են համարում։ Եվ հիմա մենք հենց այդ ենք տեսնում Ուկրաինայում, որտեղ ոչ ոք ռուսական բանակի դեմ առանձնապես չի կռվում։ Մենք այնտեղ ոչ մեկի դեմ չենք կռվում։ Այնտեղ բոլորը մերոնք են։

Ուկրաինացի զինվորականները զանգվածաբար գերի են հանձնվում, իսկ նախարար Շոյգուն հրամայում է նրանց համար ելքի միջանցքներ ապահովել և հարգանքով վերաբերվել։ Եվ դա ճիշտ է։ Պետք է նաև չմոռանալ տաք ապուր տալ նրանց։ Որովհետև բնության մեջ ուկրաինացի զինվորականներ գոյություն չունեն, կան ռուս մարդիկ, որոնց հիմարացրել են արևմտյան քարոզչությամբ և կիևյան խունտայով։

Ռուսական բանակի օպերացիան կարելի էր հանգստյան օրվա պատերազմ անվանել։ Բայց չէ՞ որ սա, ըստ էության, նույնիսկ պատերազմ չէ։ Սա դասական խաղաղապահ առաքելություն է։ Ոչ մի վտանգ քաղաքացիական անձանց համար, ճշգրիտ, կատարելապես հաշվարկված հարվածներ զենքի պահեստներին, հակահրթիռային պաշտպանությանն ու օդանավակայաններին։ Եվ բնութագրական է այն, որ Ուկրաինայում փաստացի ոչ ոք չի ուզում պաշտպանել Կիևի ռեժիմը։
Ռուսական հրետանին այսօր ոչնչացնում է ոչ միայն Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքը, այլև հակառուսական ամբողջ գաղափարը։ Վաշինգտոնում հնարված այս հայեցակարգն իրական, զանգվածային աջակցություն երբեք չի ունեցել։ Այն պահում էին, որպեսզի ցուցադրեն ամերիկացի տերերին, վատ խզբզած դեկորացիայի նման։ Հիմա այդ դեկորացիան քանդվում է։ Եվ Ուկրաինայի ազատագրված ժողովուրդը վերջապես սեփական ճակատագիրն ինքնուրույն ընտրելու հնարավորություն է ստանում։
Սա լավ ազդանշան է նաև մի շարք այլ եվրոպական երկրների համար։ Արժե՞ արդյոք մեջք ծռել այդ խունտաների համար, որոնք ամերիկացի տերերի առաջին իսկ ազդանշանով էժան գնով կվաճառեն թե՛ ձեզ, թե՛ ձեր երեխաներին։ Կսնանկացնեն ձեզ, նողկալի, մարդատյաց մտքեր կներշնչեն, իսկ հետո անիմաստ պատերազմ կսարքեն ու ձեզ կուղարկեն մեռնելու։ Ազատությունն այստեղ է։ Մերոնք են գալիս։
Ինչպե՞ս եք ձեզ պաշտպանելու. Զելենսկին քննադատել է եվրոպացի գործընկերներին
Լրահոս
0