Ցուրտ ու անշուք տարածքում գյումրեցի հրաձիգները գերազանց արդյունքներ են գրանցում
09:28 26.02.2022 (Թարմացված է: 13:50 27.02.2022)
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Բաժանորդագրվել
Տարիներ առաջ, առանց քաղաքապետարանի գիտության, վաճառվեց այն տարածքը, որտեղ գործում էր Գյումրիի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը: Հիմա քաղաքապետարանը, տարածքը վերանորոգելու փոխարեն, վարձավճար է տալիս սեփականատիրոջը, իսկ սաները շարունակում են պարապել ցուրտ ու անշուք տարածքում՝ գրանցելով, սակայն, անհավանական արդյունքներ:
Վառարան ու ծխից սևացած պատեր, որոնք սաները փորձում են քողարկել հանրապետական ու միջազգային տարբեր մրցույթներից ստացած պատվոգրերով, բոլոր հարմարություններից զուրկ սենյակներ ու հին գույք՝ այսպիսի պայմաններում են պարապում գյումրեցի պատանի հրաձիգները: Ձմռան ամիսներին միայն երեք սենյակ է օգտագործվում՝ չեն օգտագործվում նաև հանդերձարանները:
Հիսուն սան ունեցող մարզադպրոցում, պայմանների պատճառով, ստիպված են պարապմունքներն անցկացնել հերթով: Նման պայմաններ չկան ոչ միայն միջազգային, այլ նաև Հայաստանում գործող մյուս մարզադպրոցներում: Տարածքում նորոգումներ անել մարզադպրոցը չի կարող՝ իրենցը չէ՝ ունի սեփականատեր։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու քաղաքապետարանն էլ, ում ենթակայության տակ գտնվում է մարզադպրոցը, իր ֆինանսական սուղ միջոցներով հազիվ կարողանումէ տարածքի վարձավճարը տալ ու ձմեռային սեզոնին մի փոքր լուծել վառելիքի հարցը, իսկ սեփականատերը հրաժարվում է որևէ վերանորոգում կատարել՝ պատճառաբանելով, որ տրվող գումարները շատ քիչ են վերանորոգում իրականացնելու համար:
Աշակերտների վարձավճարների մի մասը ևս ուղղվում է վառելիքի, մի մասն էլ՝ անհրաժեշտ փամփուշտների ձեռքբերմանը: Ի դեպ, հրաձգարաննունի նաև 50 մետրանոց տարածք, սակայն համապատասխան զենքի ու փամփուշտների բացակայության պատճառով այդ մարզաձևում պարապմունքներ չեն իրականցվում:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Թեև մարզադպրոցն ավելի քան 22 տարի է՝ նախկին հանրապետական ԴՕՍԱԱՖ-ի շենքում է, բայց ավելի վաղ՝ դեռ խորհրդային տարիներին է այստեղ հրաձգարան գործել՝ ուներ հրաձգությունը զարգացնելու բոլոր պայմանները:
«ԴՕՍԱԱՖ-ը վաճառել է առանց քաղաքապետարանին ու մեզ տեղյակ պահելու: Մենք հետո իմացանք, որ կառույցը վաճառել են՝ արդյունքում քաղաքապետարանը ավելի քան տասը տարի է, վճարում է սեփականատիրոջը տարածքի համար: Չի կարելի մարզի միակ հրաձգարանը դնել ու վաճառել»,-ասում է մարզիչ Էդվարդ Ղարիբյանը՝ հնարավոր համարելով, որ օրերից մի օր սեփականատերը որոշի իրենց տարածքից հանել:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի» մարզիչ Էդվարդ Ղարիբյանը սաների հետ
Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի» մարզիչ Էդվարդ Ղարիբյանը սաների հետ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Սա Շիրակի մարզի միակ հրաձգարանն է, ու Հայաստանի նման երկրի համար չունենալ նորմալ հրաձգարան, որտեղ նաև դպրոցականները կկարողանան տիրապետել զենքին՝ հանցագործություն եմ համարում, հատկապես, երբ ունենք նման հրաշալի կադրեր»,-ասում է մարզիչը նշելով, որ պետական մոտեցում է հարցին պետք, պետք է նաև դպրոցներից երեխաներին բերել ու սովորեցնեն կրակել՝ այնպես, ինչպես խորհրդային տարիներին է եղել:
Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ վստահեցրեց՝ կառույցն օտարվել է ԴՕՍԱԱՖ-ի կողմից՝ առանց քաղաքապետարանի գիտության:
«Շինությունը երբևէ քաղաքապետարանինը չի եղել, եղել է ԴՕՍԱԱՖ-ը, ինքն էլ իր ունեցվածքն օտարել է, մի երկու տարի չենք վճարել տարածքի համար, նույնիսկ ԴԱՀԿ ծառայությունը փորձ արեց տարածքը ազատել, այդ ժամանակ քաղաքապետարանը սկսեց տարեկան վարձ տալ սեփականատիրոջը՝ մարզադպրոցի համար »,-նշեց Մեխակ Ղազարյանը փաստելով՝ ժամանակին ԴՕՍԱԱՖ-ը շենքի օտարման մասին կարող էր տեղյակ պահել քաղաքապետարանին՝ քաղաքապետարանն էլ գներ, բայց չի արվել:
Շիրակի մարզպետարանի սպորտի վարչության պետ Վաչիկ Վարդանյանը մեզ տեղեկացրեց, որ ժամանակին նախարարությունը, տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին, ցանկություն հայտնել է անհատից ձեռք բերել կառույցը, բայց սեփականատիրոջ կողմից պահանջվող բարձր գնի պատճառով կառույցն այդպես էլ չի գնվել:
Շենքային պայմաններից բացի դպրոցն ունի նաև համապատասխան գույքի խնդիր. Հրաձգության ֆեդերացիայի շնորհիվ միջազգային մրցույթներին լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներն ապահովվել են անհրաժեշտ անհատական զենքով ու հագուստով, սակայն դա բավարար չէ, մարզադպրոցի նորեկ սաները ստիպված են պարապել խորհրդային տարիների զենքերով: Մարզադպրոցում դեռ կիրառում են թղթե թիրախներ, մինչդեռ աշխարհում այլևս նման թիրախներ չեն օգտագործվում:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Մարգարյանը Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում»
Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Մարգարյանը Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում»
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Չնայած պայմաններին, դպրոցի տնօրինության ու մարզիչների ջանքերի ու պատանի հրաձիգների համառ աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ հանրապետական ու միջազգային բոլոր մրցույթներից սաները վերադառնում են մեդալներով: Օրերս կայացած Հայաստանի հրաձգության մեծահասակների առաջնությունից գյումրեցի 8 մարզիկներից 6-ը վերադարձել են մեդալներով։ Արդյունքում մարզադպրոցի 3 մարզիկները՝ Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Արուսյակ Գրիգորյանը ընդգրկվելով հավաքականի կազմում՝ կմասնակցեն մարտի 22-ին Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
«Վազող թիրախում Հայաստանի հավաքականի հիմնական կորիզը մեր երեխաներն են: Մենք մեծ հույսեր ունենք, որ Նորվեգիայից էլ մեր մարզիկներն առանց մեդալների չեն գա, չնայած երկու տարի է համավարակի պատճառով մեր մարզիկները միջազգային մրցույթների չեն մասնակցում»,-հպարտությամբ նշում է մարզիչը հավելելով՝ լավ պայմաններ ունենալու դեպքում ավելի շատ լավ մարզիկներ կունենան:
Մարզադպրոցում նաև հրաշալի դարբնոց է աղջիկ հրաձիգների համար՝ սաները բազմակի անգամ Հայաստանի չեմպիոններ են դարձել:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի չեմպիոն ու ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ 17 ամյա Գոռ Խաչատրյանը Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում»
Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի չեմպիոն ու ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ 17 ամյա Գոռ Խաչատրյանը Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում»
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Եվրոպայի ու Հայաստանի չեմպիոն ու ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ 17-ամյա Գոռ Խաչատրյանը նշում է՝ դժվար է թղթե թիրախի վրա պարապելուց հետո միջազգային մրցույթներում մրցել համակարգչային թիրախների վրա: Համեստորեն լռելով իր հաջողությունների մասին Գոռը պատմում է, որ հայրիկի առաջարկով է եկել հրաձգության՝ տեսել, սիրել մարզաձևն ու արդեն 4 տարի է այստեղ է։
Մարզաձևը շատ սիրելով է նաև մարզվում Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Մարգարյանը: Պատանի հրաձիգները ծիծաղում են՝ շատ հաճախ հանրապետական մրցույթներում ստիպված մարզիչն ու սանը միմյանց հետ են մրցում:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գոռ Խաչատրյանն ու Հովհաննես Մարգարյանը Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում»
1/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գոռ Խաչատրյանն ու Հովհաննես Մարգարյանը Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում»
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի» դիպլոմներն ու պատվոգրերը
2/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի» դիպլոմներն ու պատվոգրերը
© Sputnik / Armenuhi Mkhoyan Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Մարգարյանը Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում»
3/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Մարգարյանը Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում»
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
4/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
5/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
6/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
7/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
1/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գոռ Խաչատրյանն ու Հովհաննես Մարգարյանը Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում»
2/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի» դիպլոմներն ու պատվոգրերը
3/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Մարգարյանը Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում»
4/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
5/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
6/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
7/7
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը»
Գյումրեցի հրաձիգները փորձում են անել ամեն ինչ, որ ոչ միայն Նորվեգիայում կայանալիք, այլ նաև հետագա մյուս մրցույթներին «խփեն թիրախին» ու բարձր պահեն Գյումրիի հրաձգության բարի ավանդույթները: Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի համապատասխան կառույցներն էլ նշում են՝ կա առաջարկ հրաձգարանը նոր կառուցվող Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի տարածք տեղափոխել: Այդ հարցով քաղաքապետարանն արդեն դիմել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե ու ԿԳՍՄ նախարարություն: Վերջնական պատասխանին դեռ սպասում են: