https://arm.sputniknews.ru/20220226/bajdeny-handznararel-e-ukrainajin-tramadrel-600-mln-dvolari-ognutjun-39132356.html
Բայդենը հանձնարարել է Ուկրաինային տրամադրել 600 մլն դոլարի օգնություն
Բայդենը հանձնարարել է Ուկրաինային տրամադրել 600 մլն դոլարի օգնություն
Sputnik Արմենիա
Փաստաթղթի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ 26.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-26T09:45+0400
2022-02-26T09:45+0400
2022-02-26T09:45+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
պատժամիջոցներ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1d/38089958_0:225:2957:1888_1920x0_80_0_0_1b0703632ebdeb16123e0861f7e4c162.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ուկրաինային տրամադրել 600 մլն դոլարի օգնություն, այդ թվում 350 մլն դոլար` պաշտպանության ոլորտում:«Պետքարտուղարին տրամադրել հետեւյալ լիազորությունները ... անհապաղ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային», - ասված է ԱՄՆ նախագահի ստորագրած հուշագրում:Փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։Եվս 350 մլն դոլար է գնահատվել պաշտպանության առարկաները և ռազմական նախարարության ծառայությունները, որոնք հանձնարարում է ԱՄՆ նախագահը, մասնավորապես՝ ուսուցումը և վարժանքները:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1d/38089958_0:0:2657:1993_1920x0_80_0_0_9912b1a4f9b2d3cf026fa412f6f7af60.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, պատժամիջոցներ, ամն
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, պատժամիջոցներ, ամն
Բայդենը հանձնարարել է Ուկրաինային տրամադրել 600 մլն դոլարի օգնություն
Փաստաթղթի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ուկրաինային տրամադրել 600 մլն դոլարի օգնություն, այդ թվում 350 մլն դոլար` պաշտպանության ոլորտում:
«Պետքարտուղարին տրամադրել հետեւյալ լիազորությունները ... անհապաղ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային», - ասված է ԱՄՆ նախագահի ստորագրած հուշագրում:
Փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ պետքարտուղարն իր լիազորությունների շրջանակում պետք է որոշի՝ արդյոք ԱՄՆ-ի շահերին համապատասխանում է Ուկրաինային 250 մլն դոլարի անհատույց օգնության տրամադրումը»,– ասված է փաստաթղթում:
Եվս 350 մլն դոլար է գնահատվել պաշտպանության առարկաները և ռազմական նախարարության ծառայությունները, որոնք հանձնարարում է ԱՄՆ նախագահը, մասնավորապես՝ ուսուցումը և վարժանքները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Փետրվարի 24–ին
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։
Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։