https://arm.sputniknews.ru/20220226/areghtsvatsajin-depq-vanadzvorum-hajtnabervel-e-40amja-jvozhi-din--gangi-vnasvatsqvov-39132761.html
Առեղծվածային դեպք Վանաձորում. հայտնաբերվել է 40–ամյա «Յոժի» դին` գանգի վնասվածքով
Առեղծվածային դեպք Վանաձորում. հայտնաբերվել է 40–ամյա «Յոժի» դին` գանգի վնասվածքով
Sputnik Արմենիա
Ըստ կայքի` նա նախկինում եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել: 26.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-26T10:17+0400
2022-02-26T10:17+0400
2022-02-26T10:19+0400
սպանություն
ինքնասպանություն
վանաձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938008_0:84:1600:984_1920x0_80_0_0_0fa72ac8113436113b1f7d12cdd5b85d.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Լոռու մարզում առեղծվածային դեպք է տեղի ունեցել: Շենքերից մեկի բակում հայտնաբերվել է «Յոժ» մականվամբ ըմբշամարտիկ Արման Շահինյանի դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86 հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝ գանգի մասում ստացած վնասվածքով:Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր:Կայքի տեղեկություններով՝ նա Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ, ըմբշամարտիկ էր:Առեղծվածային դեպք Երևանում. դարպասի մոտ հայտնաբերվել է դի՝ գլխի մասում հրազենի վնասվածքովԲացի այդ, ըստ կայքի, նա նախկինում եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել:Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է:
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938008_88:0:1512:1068_1920x0_80_0_0_42754e0490b72a3c1d7a5730bf746e9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպանություն, ինքնասպանություն, վանաձոր
սպանություն, ինքնասպանություն, վանաձոր
Առեղծվածային դեպք Վանաձորում. հայտնաբերվել է 40–ամյա «Յոժի» դին` գանգի վնասվածքով
10:17 26.02.2022 (Թարմացված է: 10:19 26.02.2022) Ըստ կայքի` նա նախկինում եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Լոռու մարզում առեղծվածային դեպք է տեղի ունեցել: Շենքերից մեկի բակում հայտնաբերվել է «Յոժ» մականվամբ ըմբշամարտիկ Արման Շահինյանի դին։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
«Ժամը 16:20–ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 86 հասցե, որտեղ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի»,–գրում է կայքը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86 հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝ գանգի մասում ստացած վնասվածքով:
Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր:
Կայքի տեղեկություններով՝ նա Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ, ըմբշամարտիկ էր:
Բացի այդ, ըստ կայքի, նա նախկինում եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է: