https://arm.sputniknews.ru/20220226/arcakhi-ombudsmann-arajarkum-e-khramvortum-rus-khaghaghapahner-teghakajel-39147268.html
Արցախի օմբուդսմանն առաջարկում է Խրամորթում ռուս խաղաղապահներ տեղակայել
Արցախի օմբուդսմանն առաջարկում է Խրամորթում ռուս խաղաղապահներ տեղակայել
Sputnik Արմենիա
Գեղամ Ստեփանյանն այցելել է Խրամորթ և ականատես եղել ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով գյուղում տիրող իրավիճակին։ 26.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-26T17:48+0400
2022-02-26T17:48+0400
2022-02-26T17:54+0400
գեղամ ստեփանյան
խրամորթ
ադրբեջան
արցախ
խաղաղապահներն արցախում
արցախյան պատերազմ
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1a/39146226_0:370:960:910_1920x0_80_0_0_e018a1cabe9c22d69d26976f0ca1b77a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական կողմի քայլերի պատճառով կաթվածահար է Արցախի Խրամորթ գյուղի բնականոն կյանքը, մարդիկ դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, որը նրանց ապրուստի հիմնական միջոցն է։ Ստեփանյանը Facebook–ի իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով Խրամորթում լսվող ադրբեջանական սպառնալիքին։Հայտնել էինք, որ արդեն մի քանի օր է` ադրբեջանցիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջում են լքել գյուղը։ Ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է հեռանան այնտեղից։Գեղամ Ստեփանյանն առավոտյան այցելել է Խրամորթ համայնք։ Նա նշում է, որ համայնքի բնակիչերի անվտանգության, նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար խիստ անհրաժեշտ են անվտանգության հավելյալ միջոցառումների իրականացումը թե՛ Արցախի անվտանգության մարմինների կողմից, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների կողմից։«Համայնքի տարածքում ռուսական խաղաղապահ զորքերից կազմված խմբի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում»,–գրել է Ստեփանյանը։Նրա խոսքով` հավաքագրված փաստերը վկայում են, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու` ադրբեջանական հերթական գործողություններն իրականացվում են հատուկ պլանավորված և ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ։Դրանք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են։ Սա, ըստ Ստեփանյանի, կարող է փաստել այն, որ այսպես կոչված «կոչերն ու հորդորները» տեսաձայնագրվում ու սոցցանցերում տարածվում են 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո ադրբեջանական քարոզչությունն իրականացնող ալիքներով։Ստեփանյանը նշում է, որ համայնքում բնակվող 300 խաղաղ բնակիչների շրջանում 80 և ավելի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներ կան, տարեց ու հոգեբանորեն խոցելի այլ խմբի ներկայացուցիչներ։ Եվ սա, ըստ նրա, Ադրբեջանին իր կատարած հանցավոր արարքներ համար անպատիժ թողնելու և թողտվության մթնոլորտի հետևանքն է։
խրամորթ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1a/39146226_0:280:960:1000_1920x0_80_0_0_68bf91059c41e5699bc99fa06296d200.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ ստեփանյան, խրամորթ, ադրբեջան, արցախ, խաղաղապահներն արցախում, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
գեղամ ստեփանյան, խրամորթ, ադրբեջան, արցախ, խաղաղապահներն արցախում, արցախյան պատերազմ, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Արցախի օմբուդսմանն առաջարկում է Խրամորթում ռուս խաղաղապահներ տեղակայել
17:48 26.02.2022 (Թարմացված է: 17:54 26.02.2022) Գեղամ Ստեփանյանն այցելել է Խրամորթ և ականատես եղել ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով գյուղում տիրող իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական կողմի քայլերի պատճառով կաթվածահար է Արցախի Խրամորթ գյուղի բնականոն կյանքը, մարդիկ դադարեցրել են գյուղատնտեսական աշխատանքները, որը նրանց ապրուստի հիմնական միջոցն է։ Ստեփանյանը
Facebook–ի իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով Խրամորթում լսվող ադրբեջանական սպառնալիքին։
Հայտնել էինք, որ արդեն մի քանի օր է` ադրբեջանցիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջում են լքել գյուղը։ Ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է հեռանան այնտեղից։
Գեղամ Ստեփանյանն առավոտյան այցելել է Խրամորթ համայնք։ Նա նշում է, որ համայնքի բնակիչերի անվտանգության, նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության ապահովման համար խիստ անհրաժեշտ են անվտանգության հավելյալ միջոցառումների իրականացումը թե՛ Արցախի անվտանգության մարմինների կողմից, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների կողմից։
«Համայնքի տարածքում ռուսական խաղաղապահ զորքերից կազմված խմբի մշտական առկայությունը կարող է ավելացնել անվտանգության զգացողությունը համայնքի բնակիչների շրջանում»,–գրել է Ստեփանյանը։
Նրա խոսքով` հավաքագրված փաստերը վկայում են, որ գյուղի բնակչությանն ահաբեկելու` ադրբեջանական հերթական գործողություններն իրականացվում են հատուկ պլանավորված և ադրբեջանական ղեկավարության ուղիղ համակարգմամբ։
Դրանք Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված գործողություններ են։ Սա, ըստ Ստեփանյանի, կարող է փաստել այն, որ այսպես կոչված «կոչերն ու հորդորները» տեսաձայնագրվում ու սոցցանցերում տարածվում են 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո ադրբեջանական քարոզչությունն իրականացնող ալիքներով։
Ստեփանյանը նշում է, որ համայնքում բնակվող 300 խաղաղ բնակիչների շրջանում 80 և ավելի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներ կան, տարեց ու հոգեբանորեն խոցելի այլ խմբի ներկայացուցիչներ։ Եվ սա, ըստ նրա, Ադրբեջանին իր կատարած հանցավոր արարքներ համար անպատիժ թողնելու և թողտվության մթնոլորտի հետևանքն է։